17:54 18.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներն ընդունել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետ Անդրեաս Գուտիին։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական մարմնին վերապահված բժշկական, կոշտ կենցաղային և վտանգավոր թափոնների վերահսկողության իրականացման մեխանիզմները, արծարծվել են ոլորտային այլ հարցեր։ ԵՏՀ փորձագետ Անդրեաս Գուտին հետաքրքրվել է դիմում-բողոքների բնույթից, ընթացակարգից, խնդրի […]
17:48 18.03.2022
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։ Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի հենակետ, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր նշանակության փաստաթղթեր և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Պարապմունքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ձմեռային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման մասնագիտական հմտությունները։
17:41 18.03.2022
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակը ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի […]
17:33 18.03.2022
Ռազմական կրթության գրավչության բարձրացման նպատակով, N զորամիավորման հրամանատարի նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Վայոց ձորի և Արարատի մարզերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Դպրոցականները ծանոթացել են ռազմական համալսարանի առօրյային, ուսումնադաստիարակչական գործընթացին և կրթական ծրագրերին, սպայական ծառայության հեռանկարներին, հրաձգության վարժասարքերով կատարել կրակային վարժություններ։
17:26 18.03.2022
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի գիտություն Սյունիքի մարզի բնակարանային հաշվառման ընդգրկված և սեփականության իրավունքով տրամադրման ենթակա ծառայողական բնակարաններ զբաղեցնող շահառուների. ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման պահանջների և ՀՀ ՊՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 450 հրամանի հավելված 2-ի համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի […]
17:21 18.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի: Արագածոտնի մարզի Արագածի և […]
17:16 18.03.2022
Կարևորելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հուշագիր են կնքել։ Հուշագրի շրջանակում գործընկեր կազմակերպությունը կաջակցի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների իրականացմանն՝ ուսումնասիրելով և վեր հանելով գործող իրավական ակտերում առկա խնդիրները, առաջարկելով դրանց համար արդյունավետ լուծումներ, կձևավորվեն կողմերի ներկայացուցիչների […]
18:27 17.03.2022
Մարտի 11-ին՝ ցերեկվա ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 18-ը չբոլորած երկու պատանի, երկուսն էլ` Այգավան գյուղի բնակիչներ: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ պատանիները Այգավան գյուղից էին տեղափոխվել բժշկական կենտրոն: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ, մի խումբ […]
18:24 17.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանին (ՄԱԶԾ) և միջազգային փորձագետ Մարտա Մարչիսին (ՄԱԶԾ)։ Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, նշել է տարածքային համաչափ զարգացման համատեքստում ծրագրի կարևոր դերը, հատկապես սահմանափակ հնարավորություններ ունեցող բնակավայրերի տնտեսական զարգացմանն ուղղված […]
18:18 17.03.2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նշվել է ականավոր գիտնական, հասարակական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ ղեկավար կազմը, բուհերի ռեկտորներ, ակադեմիկոս […]
18:06 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
17:57 17.03.2022
Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին մարտի 14-ին: Ժամը 19։40-ին «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ էր և մարիխուանայի նմանվող զանգված, իսկ ձեռքի պայուսակում կռփազենք կար: Ըստ երիտասարդի` թմրանյութն իրենն է, անձնական օգտագործման համար: Նշանակվել են փորձաքննություններ, […]
17:52 17.03.2022
Մարտի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողներին: Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ողջունել է նրանց՝ Բարձր դատարան ճանաչողական և ուսուցողական այց կատարելու նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ուսանողների հարցերին և ներկայացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները, գործերի քննության կարգը, Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների առանձնահատկությունները, […]
17:47 17.03.2022
Մարտի 14-ի երեկոյան մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժին էր զանգել ու խնդրել, որ Արտաշատի Երևանյան փողոցի բնակարաններից մեկը շտապ ոստիկան մոտենա: Ահազանգով Երևանյան փողոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վեճի ժամանակ նույն հասցեում բնակվող 27-ամյա երիտասարդը կացնի բութ կողմով խփել էր մորաքրոջ թիկունքին: 66-ամյա մորեղբայրն էլ քրոջ որդու արարքից վրդովված՝ մուրճով նրա գլխին էր խփել: […]
17:33 17.03.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ: Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, որն այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երևանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը: Շնորհակալություն հայտնելով աշխատանքային արդյունավետ համագործակցության համար՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ի […]
17:25 17.03.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը, Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը հանդիպել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի (𝐄𝐧𝐯𝐢𝐫𝐨𝐧𝐦𝐞𝐧𝐭𝐚𝐥 𝐏𝐞𝐫𝐟𝐨𝐫𝐦𝐚𝐧𝐜𝐞 𝐑𝐞𝐯𝐢𝐞𝐰) կազմման շրջանակում ԵՏՀ միջազգային փորձագետների առաքելության կազմի […]
17:19 17.03.2022
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցն […]
17:02 17.03.2022
Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի խորհրդարան /Ժողովրդական ժողով/ և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանն նաև […]
16:52 17.03.2022
ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է հասարակական կյանքի […]
16:40 17.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:33 17.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են […]
16:26 17.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ուրբաթ օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, քննարկել Ուկրաինայի իրավիճակը։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների զրույցը տեղի կունենա մարտի 18-ին։ «Սա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հաղորդակցության բաց […]
16:16 17.03.2022
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները շատ խնդիրներ են ստեղծում երկրի համար, բայց միևնույն ժամանակ նոր հնարավորություններ են բացում, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո, իհարկե, արևմտյան պատժամիջոցներն ազդում են թերակղզու տնտեսության զարգացման վրա, որոնք վերաբերում են բանկային հատվածին, մի շարք ապրանքների մատակարարմանը և այլն: […]
16:08 17.03.2022
Հանրապետության գետերում մարտի 16-17-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում:
18:30 16.03.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի հերթական նիստում ներկայացրել է 2021թ. նախարարության իրականացրած ծրագրերի կատարողականը: ԱԺ մշտական հանձնաժողովներում այս օրերին քննարկվում է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի […]
18:28 16.03.2022
Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 16-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ: Զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, սահմանված ժամկետում կատարել առաջադրված խնդիրները։