16:23 14.03.2022
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Խորհուրդը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։
«Ծանոթանալուց հետո քննարկել ենք ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրները, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները ոլորտում առկա առաջնահերթությունների վերաբերյալ։
Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության պլանավորման ու խնդիրների թիրախավորման համար խորհրդի անդամները ներկայացրել են շատ օգտակար առաջարկություններ, որոնք կիրացվեն Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստիննե Գրիգորյանը:
17:46 22.05.2025
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայությանՄայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...
17:37 22.05.2025
Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...
17:30 22.05.2025
ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբՍոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...
17:26 22.05.2025
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորիցՄայիսի 22-ին` ժամը 10:37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ...
17:18 22.05.2025
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում էՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ […] ...
17:10 22.05.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցՄայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց […] ...