16:14 10.03.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցած համաժողովին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և տարբեր բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողներ: Միջոցառմանը բացման ելույթներով […]
18:30 09.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը «Շամս» հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի առթիվ: Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Շնորհավորելով ներկա ուսուցիչներին՝ Արսեն […]
18:28 09.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 9-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 25.15մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.30մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.24մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.13մլն մ³, Ապարանի ջրամբարում` 0.45մլն մ³-ով»:
18:23 09.03.2022
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհյուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ» Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հենրի Ավագյան – «Նորավանք» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան […]
18:21 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, […]
18:16 09.03.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 10-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի 314 դահլիճում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի և ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների և ԲՈՒՀ-ի […]
18:12 09.03.2022
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ հայ-եգիպտական հարաբերություններն առանձնանում են երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ, որում իր առանձնահատուկ դերակատարումն ունի Եգիպտոսի հայ համայնքը։ Նախարարը մեծապես արժևորել […]
18:06 09.03.2022
Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։ Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Թաղամասը բաղկացած կլինի թվով 64 առանձնատներից՝ 🔹 2 սենյականոց – 14 բնակելի տուն 🔹 3 սենյականոց – 30 բնակելի տուն 🔹 […]
17:55 09.03.2022
Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե, ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած փրկարարների ու հերոսների: 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, […]
17:50 09.03.2022
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը […]
17:44 09.03.2022
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է Թուրքիա 2008 թվականից ի վեր։ Իսրայելի առաջնորդին դիմավորել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախատեսվում է Իսրայելի և Թուրքիայի նախագահների […]
17:39 09.03.2022
Այսօր՝ մարտի 9-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Պիտերս Յահիայի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆի հետ: Նախարար Փիլոյանն անդրադարձել է գերատեսչության և ՄԱԿ-ի կառույցների միջև իրականացվող համագործակցության ծրագրերին: Մասնավորապես ՄԱԶԾ-ի և ԱԻ նախարարության համատեղ «Աղետների ռիսկի նվազեցման և պատրաստվածության ազգային կարողությունների հզորացում» ծրագրի […]
17:33 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ, […]
17:26 09.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում: Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը: Կոմիտեի ղեկավարը հարկ վճարողների սպասարկման բաժնում հետևել […]
17:20 09.03.2022
Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր, ինչպիսիք […]
17:14 09.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել սեմինար-վերապատրաստում՝ տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի տեսուչների համար։ Սեմինարը վարել է տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Սեմինարին մասնակցել են տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները։ Քրիստինե Աբրահամյանը ներկայացրել է […]
17:09 09.03.2022
Այսօր` մարտի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արման Մելիքսեթյանի վարած Toyota մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Անտոնյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Ֆենիկ […]
21:58 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի […]
21:30 08.03.2022
Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում՝ այսօր տեղի է ունեցել «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն կայուն ապագայի» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, տեղեկացնում են նախարարությունից: Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ գենդերային անհավասարությունը և խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են հանդիսանում. […]
20:51 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի […]
20:45 08.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսով քննարկել են Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության հետ կապված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում կիսվել է մարտի 7-ին Բելառուսում կայացած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականներով»,-ասվում է հաղորդագրությունում:
20:35 08.03.2022
«Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն […]
20:28 08.03.2022
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի համար, ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան […]
20:20 08.03.2022
Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից: «Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը: Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական […]
20:12 08.03.2022
Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի է ունեցել կանանց և գեղեցկության տոնի առթիվ տոնական համերգ: Միջոցառման սկզբում ոստիկանության տնտեսական վարչության պետ գնդապետ Արշամ Ներսիսյանը շնորհավորել է կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթել սեր ու երջանկություն:
17:55 08.03.2022
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն, տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար […]
17:40 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]