TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Վարդավանք գյուղում բռնկված հրդեհը մարվել է

23:11 06.03.2022

Մարտի 6-ին, ժամը 20:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղում այրվում է երկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։44-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել է երկհարկանի տունը (մոտ 115 քմ) գույքով։

̰
Կատարում ՀՀ դեսպանը հանդիպել է Սուլթան բն Ռաշեդ ալ-Խաթրի հետ

22:44 06.03.2022

Մարտի 6-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սուլթան բն Ռաշեդ ալ-Խաթրի հետ, տեղեկացնում են Կատարում ՀՀ դեսպանությունից։ Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` ս.թ. մարտի 9-10-ը Դոհա կատարելիք աշխատանքային այցելության հետ կապված հարցերի լայն շրջանակ։

̰
Սյունիքի Վարդավանք գյուղում երկհարկանի տուն է այրվում

22:22 06.03.2022

Մարտի 6-ին, ժամը 20:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղում այրվում է երկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։44-ին:

̰
Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Էլչեի նկատմամբ

22:06 06.03.2022

Լա Լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Էլչեին»: Ինչպես տեղեկացնում է armsport,am-ը, 44-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ֆիդելը։ 61-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը խփեց պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից վեց րոպե առաջ Մեմֆիս Դեպայն առաջ մղեց կատալոնացիներին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ «Բարսելոնան» վաստակեց 48 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական։ «Էլչեն» 29 միավորով […]

̰
Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

21:42 06.03.2022

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Քննարկվել են շարունակվող ճգնաժամը հաղթահարելու հարցերը։ Քննարկումները շարունակվել են այն հարցերի շուրջ, որոնք այսօր մեր նախագահը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն […]

̰
Մեկնարկել են Ծիծեռնակաբերդի բարձունքի մաքրման աշխատանքները

21:21 06.03.2022

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել, տեղեկացնում են քաղաքապետարանից: Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի, ընթացքին տեղում հետևել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային գոտին կարգի բերելու […]

̰
Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են ՄԱԳԱՏԷ-ին ներգրավել Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության համար

21:00 06.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ՄԱԳԱՏԷ-ի ներգրավման անհրաժեշտության շուրջ՝ Ուկրաինայի տարածքում միջուկային օբյեկտների անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել են Ելիսեյան պալատում։ «Ֆրանսիայի նախագահը Պուտինին հայտնել է իր խորը մտահոգությունը միջուկային օբյեկտների անվտանգությանը սպառնացող վտանգների կապակցությամբ»: Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, Ռուսաստանի ղեկավարը համաձայնել է, […]

̰
Նորք-Մարաշում բախվել են Range Rover-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր

20:20 06.03.2022

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, Նորք-Մարաշ 9-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Range Rover և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:00 06.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

19:48 06.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Փյունիկը հաղթեց Արարատ-Արմենիային՝ կրճատելով վերջինիս հետ միավորների տարբերությունը

19:35 06.03.2022

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Փյունիկը» 1-0 հաշվով հաղթեց առաջատար «Արարատ-Արմենիային», տեղեկացնում է armsport.am-ը: Հանդիպման միակ և հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Հուգո Ֆիրմինոն։ Այսպիսով՝ «Փյունիկը» վաստակեց 44 միավոր և «Արարատ-Արմենիայի» հետ միավորների տարբերությունը հասցրեց երեքի։

̰
Ռուսաստանում բերման է ենթարկվել չարտոնված ցույցերի ավելի քան 3500 մասնակից

19:16 06.03.2022

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում չարտոնված ակցիաների է մասնակցել մոտ 5200 մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 3500-ը։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։ Ավելի վաղ համացանցում կոչեր էին տարածվել՝ մարտի 6-ին դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակներ և բողոքել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության դեմ։ Մոսկվայի ոստիկանությունն ու […]

̰
Պուտինը Մակրոնին հայտնել է Կիևի հետ երկխոսության պատրաստակամության մասին

18:55 06.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը՝ ռուսական կողմի պահանջները կատարելու դեպքում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել են Կրեմլում, «գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը պետք է լրջորեն մոտենա պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնց իրականացումը կարևոր […]

̰
Կիևը պետք է ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի բանակցություններում. Պուտին

18:10 06.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած զրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների նոր փուլի ընթացքում Կիևը կցուցաբերի ավելի կառուցողական մոտեցում՝ հաշվի առնելով իրողությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հույս հայտնվեց, որ պլանավորված բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները կցուցաբերեն ավելի կառուցողական մոտեցում, որը լիովին հաշվի կառնի ի […]

̰
Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Հռոմի պապ

17:46 06.03.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզում: «Սուրբ Աթոռը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս օրերին երկու կարդինալ գնացել է այնտեղ՝ օգնելու բնակչությանը: Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Պապի, այլև […]

̰
Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

17:16 06.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Էրդողանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է «միասին ճանապարհ հարթել դեպի խաղաղություն»

16:51 06.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կիրակի օրը ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է միասին աշխատել՝ Ուկրաինայում խաղաղության ճանապարհ հարթելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Նախագահ Էրդողանն ասել է, որ հրատապ հրադադարը հնարավորություն կտա լուծելու հումանիտար խնդիրները տարածաշրջանում, ինչպես նաև քաղաքական լուծումներ փնտրելու համար: Նա կրկնել է իր կոչը. «Եկեք միասին ճանապարհ […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

16:36 06.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և մարտի 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրև, մարտի 9-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերի առանձին շրջաններում այսօր և մարտի 8-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, մարտի 9-11-ը ժամանակ առ ժամանակ […]

̰
Վահան Քերոբյանը Աղավնաձորում հանդիպել է խաղողագործների և գինեգործների հետ

16:16 06.03.2022

Վայոց ձոր աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Աղավնաձոր համայնքում հանդիպել է խաղողագործների և գինեգործների հետ։ Քննարկվել են հողային բարեփոխումները, խաղողի մթերումների արդյունավետ կազմակերպումը, ոլորտում կոոպերատիվներների ստեղծման հնարավորությունը, արտասահմանյան շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման կարևորությունը։

̰
Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ Ալ-Միկդադն ուղերձներ են փոխանակել

16:00 06.03.2022

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ հայ-սիրիական հարաբերությունները խարսխված են միմյանց նկատմամբ հարգանքի ու վստահության ամուր հիմքերի վրա, ինչը բազմիցս […]

̰
ԱՄՆ-ը 2,5 միլիարդ դոլարի հիմնադրամ կստեղծի՝ Ուկրաինային և փախստականներ ընդունող երկրներին օգնելու համար. Բլինկեն

15:53 06.03.2022

Միացյալ Նահանգները 2,5 միլիարդ դոլարի հիմնադրամ կստեղծի՝ Ուկրաինային և փախստականներ ընդունող երկրներին օգնելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ կայացած բանակցություններին հաջորդած ճեպազրույցում։ «Միացյալ Նահանգները օգնություն կտրամադրի Մոլդովային, որն արժանի է համաշխարհային հանրության երախտագիտությանը փախստականներին ընդունելու համար: Ջո Բայդենի վարչակազմը խնդրել է հաստատել 2,5 միլիարդ […]

̰
Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ

15:39 06.03.2022

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններն ավարտվել են Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, դրանք տևել են մոտ մեկ ժամ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Ուկրաինայի հարցով բանակցությունները հենց նոր են ավարտվել, դրանք տևել են մոտ մեկ ժամ»,- հաղորդում է հեռուստաալիքը։

̰
Եռացատկորդ Լևոն Աղասյանն առաջինն է Բալկանյան երկրների առաջնությունում

15:30 06.03.2022

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բալկանյան երկրների փակ մարզադահլիճներում անցկացվող առաջնության եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը գրանցելով 16 մետր 26 սմ արդյունք` զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղասյանին հաջորդնել են Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հայաստանն այստեղ ներկայացված էր 8 մարզիկով: Բալկանյանը երկրների առաջնությունն անցկացվում է 1929 թվականից: […]

̰
Ջանֆիդա գյուղի անասնագոմում բռնկված հրդեհը մարվել է

15:16 06.03.2022

Մարտի 6-ին ժամը 11:06-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին, մարվել՝ 12։18-ին։ Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

̰
Վահան Քերոբյանը Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի խնդիրները

15:00 06.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 5-ին Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնք առնչվում էին ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատնտեսական աշխատանքների կատարման անվտանգության ապահովմանը, գյուղում աշխատատեղերի ստեղծմանն ու բնակարանաշինությանը, տեղեկացնում են նախարարությունից: Հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարը հորդորել է համայնքի ֆեմերներին հնարավորինս շատ հող […]

̰
Մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականին ընդունել է Կատարում ՀՀ դեսպանը

14:44 06.03.2022

Այսօր սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականին ընդունել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպանը շնորհավորել և նորանոր հաղթանակներ է մաղթել մարմնամարզիկներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 14,500 […]

̰
Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցը սկսվել է

14:31 06.03.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը սկսվել է կիրակի օրը, հայտնել է արել TRT հեռուստաալիքը։ «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բանակցություններ է սկսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվում է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Սպասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարությունը»,-հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

̰
«Գազպրոմը» հայտնել է, որ Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ է մատակարարում նորմալ ռեժիմով

14:14 06.03.2022

«Գազպրոմը» շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել Եվրոպա Ուկրաինայի տարածքով, լրագրողներին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ««Գազպրոմը» ռուսական գազը Ուկրաինայի տարածքով տարանցման համար մատակարարում է կանոնավոր ռեժիմով՝ եվրոպացի սպառողների հայտերին համապատասխան՝ 109,5 մլն խմ»,- ասել է նա։ Վերջին օրերին Եվրոպան մեծացրել է գազի հանումները պահեստարաններից և զգալիորեն ավելացրել գազի […]

̰
Մարտի 8-ին գործելու են պատվաստումային շարժական կետեր

14:00 06.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 8-ին գործելու են հետևյալ պատվաստումային շարժական կետերը.

̰
ՆԱՏՕ-ն չի դառնա Ուկրաինայի հակամարտության մաս. Բորիս Ջոնսոն

13:44 06.03.2022

Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրջ հեռանկար չուներ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The New York Times-ի՝ կիրակի օրը հրապարակած հոդվածում։ «Ճշմարտությունն այն է, որ Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրջ հեռանկար չուներ: Մենք [ՆԱՏՕ-ն] պատրաստ էինք բանակցությունների միջոցով պատասխանել Ռուսաստանի հայտարարած անվտանգության մտահոգություններին»,- ասել է նա: «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս […]

̰
BACK_TO_TOP