TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Ադրբեջանը շարունակում է պահպանել լարված մթնոլորտը Խրամորթի հարակից դիրքերում. ԱՀ դատախազություն

13:28 06.03.2022

Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում, հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից: «Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար սադրիչ ու լարվածություն առաջացնող գործողություններ են իրականացնում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում։ Հնարավոր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, գյուղական առօրյայի […]

̰
ՆԱՏՕ-ի երկրները մարտական ​​ստորաբաժանումներ չեն ուղարկել Ուկրաինա. Բորիս Ջոնսոն

13:20 06.03.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը New York Times-ի համար հրապարակված հոդվածում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր Ուկրաինա մարտական ​​ստորաբաժանումներ չի ուղարկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ոչ մի դաշնակից Ուկրաինա մարտական ​​զորքեր չի ուղարկել»,- գրել է նա։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

13:12 06.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Լարսն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:00 06.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հրդեհ անասնագոմի տանիքում

12:52 06.03.2022

Մարտի 6-ին ժամը 11:06-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է մոտ 150 հակ անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին։

̰
Իրանում գազի պայթյունի հետևանքով չորս մարդ է մահացել

12:37 06.03.2022

Առնվազն չորս մարդ է զոհվել, հինգը վիրավորվել Իրանի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է Mehr լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Լորեստան նահանգում։ Գործակալության տվյալներով՝ պայթյունը եղել է գազի արտահոսքի հետևանք։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

̰
Մեքսիկայում ֆուտբոլային խաղի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

12:25 06.03.2022

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շաբաթ օրը ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության «Կերետարո» և «Ատլաս» թիմերի հանդիպման ժամանակ։ Ավելի քան 20 մարդ է տուժել Կերետարո քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած բախումների հետևանքով, Twitter-ում հայտնել է շրջանի քաղաքացիական պաշտպանության վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մահացածների մասին տեղեկություն չկա, տուժել է 22 մարդ, նրանցից ինը տեղափոխվել է կենտրոնական հիվանդանոց, երկուսի վիճակը […]

̰
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

12:12 06.03.2022

Մարտի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը

11:56 06.03.2022

Կանադայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան մեկնելուց, իսկ երկրում գտնվողներին՝ հեռանալ, քանի դեռ դա հնարավոր է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Խուսափեք Ռուսաստան ցանկացած ճանապարհորդությունից՝ Ուկրաինայի զինված հակամարտության հետևանքների պատճառով՝ ներառյալ սահմանափակ թվով թռիչքներ և ֆինանսական գործարքների սահմանափակումներ», – ասվում է հաղորդագրությունում:

̰
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. վարորդը դիմել է փախուստի

11:43 06.03.2022

Այսօր՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երևթեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող, 50-ամյա Գնել Ստեփանյանի […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

11:38 06.03.2022

Մարտի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 83 թեստավորում, հաստատվել է 15 նոր դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 41 վարակակիր: «Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9809 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3023 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, 8 մահ

11:29 06.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓115 նոր դեպք ✓3422 թեստավորում ✓505 առողջացած ✓8 մահվան դեպք:

̰
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Ասկերանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին

11:23 06.03.2022

Շարունակվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: «Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ գլխավոր դատախազությունում։ Հանդիպել եմ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։ Այնուհետև այցելել եմ Ասկերանի […]

̰
Զելենսկին ու Բայդենը քննարկել են անվտանգության հարցեր

11:12 06.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Twitter-ում, փոխանցում է korrespondent.net-ը: Զելենսկիի խոսքով՝ կողմերը քննարկել են, մասնավորապես, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության շարունակությունը։ «Ես հերթական զրույցն ունեցա Ջո Բայդենի հետ: Օրակարգում էին անվտանգության հարցերը, Ուկրաինային ֆինանսական աջակցությունը և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականության […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

10:58 06.03.2022

Մարտի 6-ին ժամը 20։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 […]

̰
ԱՄՆ-ում տորնադոյի զոհ է դարձել 6 մարդ

10:44 06.03.2022

Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել Այովա նահանգում տորնադոյի հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ տորնադոն ձևավորվել է Այովա նահանգի մայրաքաղաք Դե Մոյնից հարավ-արևմուտք և շարժվել նահանգի կենտրոնական մասով՝ վնասներ պատճառելով շենքերին և իր ճանապարհին տապալել ծառեր։ Խիստ վնասվել է […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար

10:36 06.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Մարիուպոլում և Վոլնովախայում կրկին մարդասիրական միջանցքներ կբացվեն

10:31 06.03.2022

Վոլնովախայից և Մարիուպոլից մարդասիրական միջանցքները կվերաբացվեն կիրակի առավոտյան, ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Առավոտյան դարձյալ մարդասիրական միջանցքներ կբացվեն ինչպես Մարիուպոլում, այնպես էլ Վոլնովախայում։ Մենք հուսով ենք, որ ուկրաինացի այն հրամանատարները, որոնք ղեկավարում են բնակավայրերի պաշտպանության գործընթացը, իրենց ենթականերին հրաման կտան ապաշրջափակել ելքերը, և խաղաղ բնակչությունը կարող […]

̰
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

10:22 06.03.2022

Մարտի 6-ին ժամը 03։04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցում կայանած «Dodge» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:24-ին, մարվել՝ 03:33-ին: Այրվել է ավտոմեքենան։

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:10 06.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
SHANTNEWS

22:00 05.03.2022

̰
Փորձել էին գողանալ կղմինդրե խողովակներ

21:55 05.03.2022

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները մարտի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի, մեկը՝ Սարդարապատ գյուղի բնակիչ՝ վերջինիս կողմից շահագործվող տրակտորով: Բաժնում պարզվել է, որ նրանք մարտի 4-ին Մայիսյան գյուղի վարչական տարածքից փորել-հանելու եղանակով փորձել էին գողանալ կղմինդրե խողովակներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Բերման ենթարկվածները տվել են […]

̰
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են. օրվա ամփոփ պատկերը

21:50 05.03.2022

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինայի մի քանի քաղաքում կրկին հնչել են օդային տագնապի ազդանշանները: Պայթյուններ են տեղի ունեցել Սումի քաղաքում, հրետակոծության է ենթարկվել Խարկովը: Թեժ մարտեր են Կիևի մերձակայքում: Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական մի քանի բնակավայր անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:

̰
Վաղվանից Ռուսաստանը, ըստ էության, օդային շրջափակման մեջ է լինելու. զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:43 05.03.2022

Վաղվանից Ռուսաստանը, ըստ էության, օդային շրջափակման մեջ է լինելու: Արևմտյան երկրների ավիաընկերությունները դեռ օրեր առաջ էին հրաժարվել դեպի Ռուսաստան չվերթներից: Մարտի 6-ից ռուսական ավիաընկերությունները կհրաժարվեն իրենց գրեթե բոլոր միջազգային չվերթերից: Այդ ամենը չի կարող չազդել նաև Հայաստանի վրա: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:

̰
Արտակարգ դեպք Երևանում. Ford Transit-ում բռնկված հրդեհը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի

21:37 05.03.2022

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները սեփական ուժերով փորձել են մարել կրակը, սակայն այն շատ արագ տարածվել է ամբողջ մեքենայով […]

̰
Պուտինը պլանավորում է բանակցություններ վարել Էրդողանի հետ. Պեսկով

21:30 05.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հեռախոսազրույց ունենալ իր թուրք գործընկեր Էրդողանի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Խոսելու ծրագրեր կան»,- ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինի հետ կիրակի սպասվող բանակցությունների ընթացքում կհայտնի Ուկրաինայի վերաբերյալ Անկարայի առաջարկները։

̰
Մահացել է գիտնական Վլադիմիր Հարությունյանը

21:17 05.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մահացել է գիտնական Վլադիմիր Հարությունյանը: «Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 65-րդ տարում կյանքից հեռացել է տաղանդաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը: Նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Վլադիմիր Հարությունյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին եւ ընկերներին: Վլադիմիր Հարությունյանը […]

̰
Պուտինը և Իսրայելի վարչապետը Կրեմլում քննարկում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

21:08 05.03.2022

Կրեմլում այս պահին բանակցություններ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջև, քննարկվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Քննարկվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ​​լրագրողներին ասել է նա։ Բանակցություններից հետո ԶԼՄ-ների համար հայտարարություն չի նախատեսվում, ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը։

̰
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ՏԱՍՍ

20:56 05.03.2022

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ «Մեր նախարարն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել»,- ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով նրանց զրույցի մանրամասները։ Մինչ այդ, ըստ աղբյուրի, ավելի վաղ Չավուշօղլուն բանակցություններ է վարել նաև իր ուկրաինացի գործընկեր […]

̰
Աշխարհի Գավաթ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց

20:38 05.03.2022

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությանը ոսկե մեդալ է նվաճել նաև Արթուր Դավթյանը։ Նա հաղթող է ճանաչվել հենացատկի երափակչում, տեղեկացնում է armsport.am-ը: Երեկ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 14,700 միավոր, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 14,500 միավորով: Հարություն Մերդինյանն էլ բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգթափերում:

̰
BACK_TO_TOP