TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Էկոնոմիկայի նախարարն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար

17:16 08.03.2022

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունելություն էր կազմակերպել կին գործարարների համար: Երկրի տնտեսական առաջընթացին նպաստելու և զգալի ներդրման համար նախարարի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել է տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության և նորաձևության, հանրային սննդի, ծառայությունների մատուցման, ինչպես նաև բեռնափոխադրումների կազմակերպման բնագավառներում գործունեություն ծավալող շուրջ 30 կին գործարար: […]

̰
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու պայմանը

17:10 08.03.2022

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է այն պայմանը, որի դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Страна.ua»-ն, Պոդոլյակը նշել է, որ հարկավոր են անվտանգության երաշխիքներ: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է առանցքային կետերի շուրջ կառուցողական բանակցությունների: «Ինչ վերաբերում է քաղաքական […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:00 08.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

16:54 08.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Չինաստանի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը քննարկել են Ուկրաինայի հարցը

16:49 08.03.2022

Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է Եվրոպայի տարածքում ռազմական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Սի Ծինփինը տեսակապի միջոցով խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. երեք երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, Իրանի միջուկային գործարքը և ԵՄ-ի […]

̰
Պապուա Նոր Գվինեայում հրաբուխ է ժայթքել

16:42 08.03.2022

Պապուա Նոր Գվինեայի Մանամ կղզում երեքշաբթի օրը հրաբխի հզոր ժայթքում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei թերթը: Հրաբուխը օդ է նետել մինչև 15 հազար մետր բարձրության մոխրի սյուն: Այս պահին ճապոնացի օդերևութաբաններն ուսումնասիրում են՝ արդյոք ժայթքումը կարող է ցունամի առաջացնել և արդյոք այն կարող է ծածկել Ճապոնիայի տարածքը։

̰
Ստեփանակերտում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները

16:36 08.03.2022

Ստեփանակերտի Նաբերեժնայա և Լազարև հասցեներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: «Ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, ինչպես նաև, անհրաժեշտ հատվածներում, ճանապարհների երկայնքով կատարվում են հենապատերի կառուցման և դեկորատիվ ձևավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն»։

̰
Հանուն մեր մայրերի, կանանց, քույրերի ու դուստրերի ժպիտների, մենք պարտավոր ենք անշեղորեն կատարել մեր ծառայողական պարտականությունը. Արցախի ՆԳ նախարար

16:07 08.03.2022

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը գարնան և գեղեցկության տոնի՝ Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ՆԳ նախարարության համակարգի կին ծառայողներին (աշխատողներին) և մաղթել գարնանային լույս, ջերմություն ու ժպիտներ: Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարարը ծաղիկներ ու նվերներ է փոխանցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել կանանց ներկայությունը ծառայության բոլոր ստորաբաժանումներում և առօրյա պարտականությունների […]

̰
SHANTNEWS

20:00 07.03.2022

̰
Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Կոտայքի մարզում

17:59 07.03.2022

Մարտի 4-ին պարեկային ծառայության շուրջ հերթական, և այս փուլի համար եզրափակիչ, հանրային քննարկում-հանդիպումները Կոտայքի մարզում էին։ Նոր Գեղիում՝ տեղի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասավանդողների հետ հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Նաիրիի բաժնի ղեկավար կազմը, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության, պարեկային ծառայության և համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը […]

̰
Էրեբունու քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է

17:55 07.03.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել, որն իրացրին փետրվարի 27-ին: Նրանք առավոտյան ժամը վեցին Ռոստովյան փողոցում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու: Կասկածանքը հիմնավոր էր։ Բերման ենթարկվելուց կես ժամ առաջ 36-ամյա տղամարդը Ռոստովյան փողոցում կայանված արտասահմանյան համարանիշերով «Լեքսուս» մակնիշի մի մեքենայից գողացել […]

̰
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

17:51 07.03.2022

Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, խորհուրդը քննարկել և հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու և նիստի անցկացման կարգը սահմանելու […]

̰
Տեղի է ունեցել քննարկում «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով

17:46 07.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ արդարադատության նախարարությունն անցկացրել է անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով: Նիստը նախագահել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նիստին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջունել […]

̰
«Ինստագրամի» միջոցով հաշիշ ու մարիխուանա էր ձեռք բերել. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

17:37 07.03.2022

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին մարտի 1-ին և Ռուբինյանց փողոցից բերման ենթարկեցին երկու երիտասարդի` «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ: 24-ամյա երիտասարդը մեքենայի սրահից ներկայացրեց ծխախոտի երեք տուփ․ երկուսում՝ մարիխուանայի նմանվող զանգված, երրորդում` օգտագործած կաթուցիչներ: Ըստ նրա` թմրանյութի հումքը հավաքել էր վայրաճ կանեփից: 26-ամյա երիտասարդն էլ մեքենայից ներկայացրեց 3 գրամից ավելի՝ մարիխուանայի, և […]

̰
Բնակարանային գողություն Ավանում. Ոսկետափի 28-ամյա բնակիչը կալանավորվել է

17:30 07.03.2022

Գողությունը տեղի էր ունեցել փետրվարի 7-ի ցերեկը: Մայրաքաղաքի Ավան թաղամասում կոտրել էին առանձնատան պատուհանի ճաղավանդակը, մտել տուն ու գողացել համակարգիչներ, զարդեր: Տանտիրոջ վնասը, նախնական հաշվարկով, 880 հազար դրամի էր: Հարուցվեց քրեական գործ: Ավանի բաժանմունքի ծառայողների բացահայտման միջոցառումներին մասնակցեցին ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները: Համագործակցված օպերատիվ-հետախուզական աշխատանքն արդյունք տվեց փետրվարի 25-ին: […]

̰
ԱԱՏՄ-ն մարտի 1-5-ը իրականացրել է 1057 ստուգայց

17:25 07.03.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1057 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 6 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 11-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 4 որոշում։ Ստուգայցերի գերակշիռ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4993 խախտում

17:19 07.03.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 28-ից մարտի 7-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4993 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 101 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 90, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 81 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ […]

̰ ̰
Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ

17:04 07.03.2022

Մարտի 7-ին՝ ժամը 14:10-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։57-ին, մարվել՝ 16։21-ին։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ […]

̰
Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կներկայանա «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին

16:52 07.03.2022

Մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում կանցկացվի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի առանձին տաղավարով, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է

16:47 07.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է

16:42 07.03.2022

2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման։ «Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։ Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ

16:38 07.03.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այսօր կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի և Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա դրա ազդեցության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և առաջարկել […]

̰
Երևանում բախվել են ՎԱԶ 2121-ն ու Fiat-ը

16:31 07.03.2022

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շինարարների 31 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ռոբերտ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 47-ամյա Վաչագան Հարությունյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

̰
Նամակ-համաձայնագրով սպասարկվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

16:26 07.03.2022

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022թ. հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ ֆինանսների նախարարի […]

̰
Առողջապահական համակարգում կներդրվի քաղցկեղի ռեգիստր. ԱՆ

16:20 07.03.2022

Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը: Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում:

̰
Սևանա լճի մակարդակը փետրվարի 28-ից մարտի 6-ը բարձրացել է 2սմ-ով

16:14 07.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 28-ից մարտի 6-ը: «Սևանա լճի մակարդակը փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.40մ (06.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.027մլն […]

̰
Քննարկվել են հայ-իտալական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության նոր ծրագրերը

16:07 07.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և դեսպանության աշխատակից Արամ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 07.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15.3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:59 06.03.2022

Մարտի 4-ից 6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1.7 հա, Մասիս քաղաքում՝ 5 հա, Վեդի քաղաքում՝ 5200 քմ, Հովտաշեն գյուղում՝ 4000 քմ, Վանաշեն գյուղում՝ 2500 […]

̰
BACK_TO_TOP