19:21 04.03.2022
Մարտի 4-ին՝ ժամը 13:15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Կյուրին բնակավայրի 13-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում և անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Կյուրինի ամառանոցների 16-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։ […]
19:14 04.03.2022
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Խոսնակն ընդգծել է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է հայրենակիցներին և […]
19:11 04.03.2022
Մարտի 4-ին՝ ժամը 15:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը […]
19:06 04.03.2022
Մարտի 4-ին՝ ժամը 15:14-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի տակ՝ Ձորագետ գետի մեջ, հայտնաբերվել է շրջված ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս է բերվել «Infiniti FX» մակնիշի ավտոմեքենան, որի ներսում […]
18:56 04.03.2022
Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 4-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, հրամանատարներն ստուգել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, հրահանգներ տվել առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
18:45 04.03.2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, կատարելագործվել են մարտավարական հմտությունները։
18:39 04.03.2022
2022 թվականի մարտի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Սահմանադրության անմիջական կիրառման և դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու մեթոդաբանական առանձնահատկությունները» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Սահմանադրական դատարանի, […]
18:32 04.03.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում։ Անհրաժեշտություն […]
18:16 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք […]
17:56 04.03.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ից մարտի 2-ը մասնակցել է Բարսելոնայում կայացած «GSMA Ministerial Programme» համաժողովին: Այցի շրջանակներում նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել ոլորտի առաջատար ընկերությունների հետ։ Կատալոնիայի արտաքին գործերի և բաց կառավարման նախարար Վիկտորյա Ալսինա Բուրգեսի հետ հանդիպմանը քննարկվել են Կատալոնիայի և Հայաստանի ոլորտային առաջատար ընկերությունների […]
17:48 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք […]
17:43 04.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղեկացնում են նախարարությունից: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը կարևորել և բարձր է […]
17:38 04.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային վարչարարության (ՏՀԶԿ) թվային փոխակերպման հասունության մոդելի վերաբերյալ հարկային վարչարարության համաժողովին՝ գիտելիքների փոխանակման և նոր մոտեցումների մշակման նպատակով: Թվային փոխակերպման հասունության մոդելը հարկային վարչակազմերի ինքնագնահատման գործիք է, որը թույլ է տալիս հարկային մարմիններին գնահատել իրենց համակարգի թվային հասունության մակարդակը: Հիմնվելով վեց հիմնական ցուցանիշների և […]
17:32 04.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
17:20 04.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Արագածոտնի տարածաշրջանի Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն […]
17:17 04.03.2022
Ազգային ժողովը մարտի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Նախագծի նպատակը ՀՀ Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակեցումն է, ինչպես նաև օրենսգրքի առանձին դրույթների վերանայումը, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ […]
18:30 03.03.2022
Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց […]
18:25 03.03.2022
Մարտի 3-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
18:20 03.03.2022
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակն ստուգելու նպատակով N զորամասում մարտի 3-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Զինծառայողները, ըստ պարապմունքների սցենարի, ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժն ու կարևորագույն օբյեկտները, զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
18:14 03.03.2022
Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 1-3-ն անցկացվել են մարտավարական պատրաստության եռօրյա պարապմունքներ։ Զինծառայողները խաղարկել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, զարգացրել պայմանական հակառակորդի պաշտպանության ճեղքման, հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման հմտությունները։
18:10 03.03.2022
Փետրվարի 21-ից մարտի 1-ը, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի առաջնություն: Ուժերն են չափել ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերը։ Մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցավարները: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, […]
18:07 03.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Արարատ և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 24-28-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ ամբողջ հինգ օրերի ընթացքում, Արարատում՝ փետրվարի 24-ին, 25-ին, Ալավերդիում՝ փետրվարի 28-ին»։
17:55 03.03.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրավերով մարտի 2-ին մասնակցել է ՀՀ դիվանագետի օրվան և Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
17:50 03.03.2022
Մարտի 3-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և նույն հանձնաժողովի անդամ Հակոբ […]
17:42 03.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 24-ից մարտի 2-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ փետրվարի 26-ին և 28-ին, Շենգավիթում՝ փետրվարի 25-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 24-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի […]
17:36 03.03.2022
Մարտի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրի շրջանակներում կայացած 6-րդ խորհրդակցությանը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ծրագրի համակարգող Նայըլ Շիերինը և Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Հյուրանոցային […]
17:27 03.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վստահ եմ, որ ձեր գործունեությունը այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- Խաչատուրյանին ուղղված Պուտինի […]
17:21 03.03.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը Հայաստանի համար: Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար հանդիպման սկզբում շեշտել է, […]