17:14 03.03.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքները և մեծապես կարևորվել Ֆրանսիայի աջակցությունն այդ ուղղությամբ: Արժևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի […]
17:07 03.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր […]
17:01 03.03.2022
Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները բավականին հաջող ելույթներ են ունեցել: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հարություն Մերդինյանը եզրափակիչ է անցել նժույգթափերում: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը: Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: […]
16:57 03.03.2022
2022-ի փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը։ Ընդհանուր առմամբ, փետրվարի 1-28-ն իրականացվել է 4807 ստուգայց, արձանագրվել է 103 խախտում, տրվել 16 նախազգուշացում, կայացվել 76 տուգանքի որոշում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ ✅Երևանի տարածքային կենտրոն՝ 3160 ստուգայց, 27 խախտում, […]
16:51 03.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող […]
16:45 03.03.2022
Մարտի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կաշվե պատյանով մետաղյա բացովի մահակ՝ 48 սմ երկարությամբ։ Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։
16:39 03.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել […]
16:33 03.03.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը մարտի 3-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել են զոհվածների մի խումբ տեղահանված հարազատների հետ: Նրանք լսել են ներկաների մտահոգություններն ու առաջարկներն իրենց տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Առանձնակի քննարկում է ծավալվել բնակարանային կարիքների ապահովման ծրագրերի շուրջ: Պետական նախարարը ներկայացրել […]
16:28 03.03.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟏 թ․ ընթացքում գործունեության տարեկան ծրագրով հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացրել է 𝟑𝟑𝟕 ստուգում, ևս 𝟖 ստուգում իրականացվել է հանրությունից ստացված դիմում-բողոքի և 𝟓𝟏 ստուգում՝ պետական մարմնի կողմից ստացված գրությունների հիման վրա։ Ստուգումների գործունեության տարեկան ծրագրով նախատեսված 𝟏𝟏𝟓 օբյեկտ չի ստուգվել չգործելու, ժամանակավոր չգործելու և սնանկության […]
16:16 03.03.2022
Միջազգային պարալիմպիական կոմիտեն (ՄՊԿ) փոխել է Պեկինի խաղերին ռուսաստանցի և բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ՄՀԿ-ի կայքում զետեղված կազմակերպության նոր հայտարարության համաձայն՝ ՌԴ-ից և Բելառուսից ատլետներին արգելվել է մասնակցել Պարալիմպիադա-2022-ին: «Միջազգային պարալիմպիական կոմիտեի վարչությունը հատուկ գումարած նիստի արդյունքներով որոշում է ընդունել մերժել Պեկինում 2022 թվականի ձմեռային Պարալիմպիական խաղերին Ռուսաստանի պարալիմպիական կոմիտեի (ՌՊԿ), […]
16:07 03.03.2022
2022 թվականի մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:
18:30 02.03.2022
14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ […]
18:25 02.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են «RB տեխնիքս» և գերմանական «Վիրթգեն գրուպ» ընկերությունների համատեղ կազմակերպած սեմինար-քննարկմանը։ Այն նվիրված է ճանապարհաշինական ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին և շինարարական տեխնիկային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ճանապարհաշինական և նախագծող ընկերությունների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ։ Կազմակերպիչները նշում են, որ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում ճանապարհաշինության ծավալների աճը՝ նորագույն […]
18:21 02.03.2022
Մարտի 2-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ, մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար: Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին […]
18:16 02.03.2022
Մարտի 2-ին կայացել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը՝ հիբրիդային ձևաչափով: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում […]
18:11 02.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք, պարզվել է մեխանիզմը, թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման աղբյուրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ […]
18:06 02.03.2022
Կարևորելով ուսանողների` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործումը, պետություն-գիտակրթական համայնքի ամրապնդումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, տեղեկացնում են նախարարությունից: Օգտագործելով նախարարության և համալսարանի ներուժը՝ կողմերը համագործակցելու են զբաղվածության, ժողովրդագրության, սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու […]
17:58 02.03.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու և այլ չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց […]
17:53 02.03.2022
Փետրվարի 27-ին 1-02 ծառայություն էր զանգել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ 10 րոպե առաջ նկատել է, որ տնից գողություն է եղել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ ահազանգողի` երկու օր տանը մարդ չէր եղել: Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան հետնամասի դռան կախովի փականը, […]
17:48 02.03.2022
Փետրվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ, տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Իրան տնտեսական, առևտրային և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
17:42 02.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]
17:37 02.03.2022
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ի գիշերը: Ժամը մեկի կողմերը, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկեցին 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ՝ չորացված, մանրացված, 10 գրամից ավելի զանգվածով: Ըստ երիտասարդի` մարիխուանա թմրամիջոցն իրենն է, անցած տարվա սեպտեմբերին […]
17:31 02.03.2022
«Capital of Children» նախաձեռնությունը 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Դանիայի Բիլունդ քաղաքում կազմակերպում է երեխաների համընդհանուր հավաք, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մարտի 13-ն է։ Դիմել կարելի է հետևյալ հղումով՝ https://www.capitalofchildren.com/assembly/apply։ Մանրամասները՝ կից նյութում: Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը, հեռ.՝ (+374 10) […]
17:28 02.03.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 2-ին՝ ժամը 15:45-ից մինչև ժամը 20:00-ն, դադարեցվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մի հատվածի, Զվարթնոց թաղամասի, Ծիածան, Ծաղկունք, Հովտամեջ, Մրգաստան, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Ամբերդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով […]
17:23 02.03.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու հերթական դեպքը: Գործով ձեռքբերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022թ. հունվարի 22-ին՝ ժամը 03։50-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են Ա. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ վերջինս այն վարել է ոչ սթափ […]
17:18 02.03.2022
Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 14 տարի։ Զոհերի ու վիրավորների թվում նաև ոստիկանության ծառայողներ էին։ Զոհվեցին ոստիկանության զորքերի զինծառայողներ մայոր Համլետ Թադևոսյանն ու սերժանտ Տիգրան Աբգարյանը։ Ամեն տարի մարտի 1-ին ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այցելում են զոհված գործընկերների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում։ Համլետ Թադևոսյանը թաղված է Եղվարդում, Տիգրան Աբգարյանը՝ Խոր Վիրապում։ Հիշատակի […]
17:07 02.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Արագածի, Սիսիանի, տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:58 01.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]