17:55 01.03.2022
ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության անձնակազմի հետ մարտի 1-ին անցկացվել է կրակային պատրաստության ստուգողական պարապմունք: Ստուգվել են զինծառայողների՝ հրաձգային զենքի տիրապետման հմտությունները, կրակային պատրաստության մակարդակը: Անձնակազմը ստուգողական պարապմունքն ավարտել է բարձր ցուցանիշներով:
17:52 01.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին։ Ողջունելով պարոն Դիոնին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել սերտ ոլորտային համագործակցության կառուցումը։ «Բացի մեր երկրների միջև դիվանագիտական, միջպետական հարաբերությունների օրակարգային սպասարկումը, մենք պատրաստակամ […]
17:48 01.03.2022
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, բախվել են 48-ամյա Աղասի Ղազարյանի վարած Ford Transit մակնիշի և 52-ամյա Արմեն Եսայանի վարած ՊԱԶ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
17:44 01.03.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող հացի, կրեմային հրուշակեղենի և խմորային հիմքով կիսապատրաստվածքների արտադրամասերում (քաղաք Նոր Հաճն): Արդյունքում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել հացի արտադրամասում, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական սենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը: «Լիլիթ և […]
17:34 01.03.2022
Մարտի 1-ին՝ ժամը 16։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 2-3 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։
17:34 01.03.2022
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 1-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, ձմեռային պայմաններում քողարկման և գործողությունների ներդաշնակման հմտությունները, ստուգվել դիմացկունությունն ու պատրաստության աստիճանը։
17:30 01.03.2022
Փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի, նիստում քննարկվել են 2021թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանձնաժողովի ստացած 126 դիմում-բողոքից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում […]
17:26 01.03.2022
Մարտի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ոստիկանության և Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի միջև ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի գործընկերության խորացմանը և ընդլայնմանը՝ հատկապես օրինականության […]
17:17 01.03.2022
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնում մարտի 𝟏-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։ Օրակարգում ընդգրկված էր Տեսչական մարմնի գործունեության տարեկան հաշվետվությունների ամփոփմանը, Տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող բնագավառներում իրականացվող ընթացիկ վարչարարությանը, վարչական վարույթներն ու վարչարարությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի կիրառմանը վերաբերող հայցերի լայն շրջանակ։ Աշխատանքային խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՔՏՀԱ տեսչական մարմնի […]
17:07 01.03.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և խմբակցության պատգամավորների հետ ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
17:03 01.03.2022
Մարտի 1-ին զինված ուժերի զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս եկել մշտական տեղակայման վայրից, զբաղեցրել նպաստավոր դիրքեր և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
16:57 01.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված մրցույթի «օրվա հաղթողներին» (10 աշակերտ) և նրանց հանձնել շնորհակալագրեր ու խրախուսական նվերներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մրցույթը փետրվարի 10-19-ը կազմակերպվել էր 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Նախարարության ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել են հայ […]
16:53 01.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
16:47 01.03.2022
Մարտի 1-ին` ժամը 16։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 2-3 հա խոտածածկույթ։
16:42 01.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականին ստացել է տեղեկատվություն ստանալու 264 գրավոր հարցում։ Նախորդ տարվա համեմատ հարցումների թիվն աճել է ավելի քան 2 անգամ (2020 թ․-ին ստացվել է 127 հարցում)։ Բոլոր հարցումները ստացվել են էլեկտրոնային եղանակով, հարցումներից 35-ը՝ e-request հարթակի միջոցով։ Զանգվածային լրատվամիջոցներից ստացվել է 20 հարցում։ Բոլոր հարցումներին տրվել է սպառիչ պատասխան, […]
16:37 01.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարն ու դեսպանը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա համագործակցությունը տարբեր ոլորտներում։ «Հայաստանը Ճապոնիայի համար անչափ կարևոր գործընկեր է»,- ընդգծել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեն են Ճապոնիայի դեսպանատան կողմից Հայաստանում […]
16:28 01.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:22 01.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:06 01.03.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց (Canada’s Special Envoy to the European Union and Europe), Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: […]
17:48 28.02.2022
Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, որոշում է կայացրել փակել իր օդային տարածքը 36 երկրների ավիափոխադրողների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը տեղադրված է Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն («Ռոսավիացիա») պաշտոնական կայքում: «Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակվում […]
17:40 28.02.2022
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի փետրվարի 18-ին ֆոտոբռնիչ սարքերի կողմից «Արևիք» մասնաճյուղում կրկին արձանագրվել է ընձառյուծ։
17:30 28.02.2022
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով փետրվարի 28-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել և մարտական վիճակի բերել հրետանային միջոցները։ Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։
17:24 28.02.2022
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են փետրվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էդան Սնգրյանը, ՓԾ Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, գնդապետ Տիգրան Գիդաչյանը, ինչպես նաև մարզային […]
17:17 28.02.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ Տիկին Շմիդտը շնորհավորել է Պաշտպանին ընտրության ու պաշտոնի ստանձնման առթիվ՝ շեշտելով Եվրոպայի խորհրդի մարմինների հետ Քրիստիննե Գրիգորյանի նախորդիվ աշխատանքի փորձառությունը։ Պատվիրակության անդամները նշել են, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող […]
17:12 28.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Փոխվարչապետը ողջունել է դեսպանին, շնորհավորել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ օրեր առաջ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում անձնական ներդրման և, ընդհանրապես, Ֆրանսիայի ժողովրդին՝ 2020 թվականի 44-օրյա […]
17:07 28.02.2022
Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։ Փետրվարի 26-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության […]
17:00 28.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 21-27-ը: «Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.38մ (27.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.711մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]
16:47 28.02.2022
Վայոց ձորի մարզում մանկական զարգացման երեք կենտրոնի վերանորոգման և կարողությունների ընդլայնման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել, տեղեկացնում են նախարարությունից: Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է […]