18:52 18.02.2022
Փետրվարի 18-ին՝ ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին:
18:44 18.02.2022
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Ավելի մանրամասն՝ այստեղ:
18:39 18.02.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն […]
18:34 18.02.2022
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի հերթական նիստը՝ առցանց ձևաչափով: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար […]
18:26 18.02.2022
ԱՊՀ անդամ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարներն այսօր առցանց ռեժիմով անցկացրել են խորհրդի 26-րդ նիստը։ Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի միգրացիոն իրավիճակը, միգրացիոն օրենսդրության փոփոխությունները և միգրացիոն իշխանությունների իրավական փորձառությունը նոր կարգավորումների կիրարկման ոլորտում։ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված նոր կարգավորումները սահմանահատման և ՀՀ տարածքում գտնվելու առնչությամբ, ներկայացրել […]
18:19 18.02.2022
Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացել է Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար (Secretary West) Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և […]
18:12 18.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը: Նախարարությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրային քննարկման ներկայացված 2022-2023 ուստարվա համար բուհերին հատկացվող ընդունելության անվճար տեղերի և «Հայաստանի […]
17:40 18.02.2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 2021 թվականին բացահայտված իրավախախտումների, վարչական արձանագրությունների և կայացված որոշումների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել: «Կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 𝟏𝟑𝟕𝟑 որոշում։ Դրանցով սահմանվել է ընդհանուր առմամբ 𝟏𝟐𝟔 մլն 𝟏𝟑𝟎 հազար ՀՀ դրամի տուգանք։ Նշանակված տուգանքների բաշխվածությունն այսպիսին է․ տրանսպորտ՝ 𝟏𝟖 մլն 𝟗𝟒𝟎 հազար դրամ, քաղաքաշինություն՝ 𝟒𝟗 մլն 𝟖𝟏𝟎 հազար, Էներգետիկա և […]
17:33 18.02.2022
ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փետրվարի 17-ին այցելել է N զորամիավորում։ Գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանը շնորհավորել է անձնակազմին նոր ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, հորդորել հատուկ ուշադրություն դարձնել մարտական պատրաստության և ստորաբաժանումների պատրաստականության ամրապնդմանը։ ԳՇ պետի տեղակալը հետևել է զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսական և գործնական պարապմունքների ընթացքին, […]
17:26 18.02.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը քննարկում է ունեցել նախարարության ենթակա 26 մանկապատանեկան մարզադպրոցների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը և վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Օրակարգում մի քանի հարց է ներառված եղել: Քննարկվել են մարզադպրոցների՝ 2021 թվականին կատարած աշխատանքները, մարզադպրոցներում առկա խնդիրները: Խոսելով նախորդ տարվա ընթացքում կատարված […]
17:20 18.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականի ընթացքում ստացել է 654 դիմում-բողոք՝ 2020 թ-ի 426-ի փոխարեն կամ մոտ 35%-ով ավելի։ Ստացված դիմում-բողոքներից, օրենքով սահմանված կարգով, 32-ը վերադարձվել է, 88-ը՝ վերահասցեագրվել, 151-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Քաղաքացիներից ստացված 390 դիմումների հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ, որոնցով կազմակերպվել են վարչական լսումներ: Ընդհանուր առմամբ, 2021 թ-ին […]
17:07 18.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
18:30 17.02.2022
N զորամիավորման զորամասերում փետրվարի 16-17-ն անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ներկայացվել ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:
18:28 17.02.2022
ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացել է մարզական լրագրող Ալեքսանդր Գրիգորյանի՝ «Аркадий Андреасян. «Королевская булавка «Арарата»» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, լեգենդար Արկադի Անդրեասյանի կյանքի և գործունեության մասին, տեղեկացնում են նախարարությունից: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Սերգեյ Պողոսյանը, […]
18:23 17.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 1-13-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում՝ փետրվարի 3-ին, 6-ին, 9-ին, 11-ին և 13-ին, Հրազդանում՝ փետրվարի 12-ին, Ալավերդիում՝ փետրվարի 1-ին, 2-ին, 6-9-ը, 11-ին և 12-ին»։
18:20 17.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը շնորհավորել է Ջոն Ալելոյին՝ ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման […]
18:17 17.02.2022
Փետրվարի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևանի Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերել ու Աշտարակի բաժին բերման են ենթարկել Լեռնարոտ գյուղի 29-ամյա մի բնակչի: Նա հունվարի 21-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք:
18:12 17.02.2022
N զորամասում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Նորակոչիկներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:
18:09 17.02.2022
Փետրվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզային վարչությանը ենթակա մյուս տարածքային ստորաբաժանումների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, մահակներ, դանակներ, էլեկտրահարող սարք և այլն: Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք. հայտնաբերվել ու առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ […]
18:05 17.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 10-16-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 15-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:
18:03 17.02.2022
Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ շնորհավորել է Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս է հայտնել, որ […]
17:52 17.02.2022
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա:
17:48 17.02.2022
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ: Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: […]
17:44 17.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է երաժշտագետ, բանագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Փահլևանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը: Հայ երաժշտարվեստի զարգացման, սերունդների կրթման, դաստիարակման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան […]
17:40 17.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:35 17.02.2022
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված Արցախի ժողովրդավարական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Արդարություն» կուսակցությունների փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո համանուն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցության նպատակով Ազգային ժողով էր հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը: Քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների […]
17:33 17.02.2022
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային: Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են […]
17:29 17.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի […]
17:17 17.02.2022
2022թ․ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է անցկացվել ԶՈՒ խաղաղապահ բրիգադում։ Բրիգադի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին, մաղթել արդյունավետ ծառայություն, ներկայացրել առաջնային խնդիրները։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: