TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

17:56 23.02.2022

Փետրվարի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Նախաձեռնության գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո Հայկ Սարգսյանի՝ զոհված զինծառայողների ընտանիքներ այցելության ընթացքում: […]

̰
Սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի փորձագետներն ուսումնական այց են կատարել Սլովակիա

17:53 23.02.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» (ԳՀՀԿ) ՊՈԱԿ-ը նախաձեռնել է սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի մի շարք փորձագետների ուսումնական այց Սլովակիայի Հանրապետություն, որը տեղի է ունեցել 2021 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր և 2022 թ․ փետրվար ամիսներին, տեղեկացնում են նախարարությունից: Այցն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսություն» […]

̰
Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով

17:46 23.02.2022

Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ»:

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

17:41 23.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-25-ին աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետը մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

̰
Վայք քաղաքում շչակ է գործարկվելու

17:41 23.02.2022

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են քաղաքի շչակները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:

̰
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին և Յոազես Օլեկասին

17:28 23.02.2022

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը: […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

17:23 23.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:19 23.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի համար. վարչապետ

17:16 23.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային: Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներկայացուցիչների այցը մեր երկիր և կարևորել միջխորհրդարանական համագործակցությունը: «Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար»,- […]

̰
Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

17:04 23.02.2022

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի […]

̰
SHANTNEWS

20:00 22.02.2022

̰
28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. նախաքննությունն ավարտվել է

18:00 22.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ […]

̰
Իրազեկման սեմինար ԱԱՏՄ-ում

17:59 22.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների տնօրենները, բուժական գծով տեղակալները։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

̰
Երևանում բախվել են BMW-ն ու Honda մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

17:58 22.02.2022

Երեկ՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Աբին Բիժու Կումարի Սինդիուի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Պետրոս Սիմոնյանի վարած Honda մակնիշի մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Անցկացվել են կրակային վարժանքներ

17:55 22.02.2022

Փետրվարի 21-ին և 22-ին N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ։ Անձնակազմը երթով դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և, ստանալով վերադաս հրամանատարության հրահանգները, անցել կրակային առաջադրանքների կատարմանը։ Վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են կրակային պատրաստության մակարդակը, հաստիքային զենքերի կիրառման և թիրախների խոցման հմտությունները։

̰
ՀՀ արդարադատության նախարարն Իրանում մի շարք հանդիպումներ է ունեցել

17:52 22.02.2022

Փետրվարի 20-22-ն աշխատանքային այցով Իրան է ժամանել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը և հանդիպումներ ունեցել ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալ Համիդ Դեհղանի, ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամի և ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ ոստիկանության պետի […]

̰
Նարեկ Մկրտչյանը Ճապոնիայի դեսպանի և IOM հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ այցելել է «Ձորակ» խնամքի կենտրոն

17:49 22.02.2022

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրականացված շենքային պայմանների բարելավման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ նախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի հետ այցելել է հաստատություն։ Վերջիններս ծանոթացել են խնամքի կենտրոնում՝ Ճապոնիայի ֆինանսական աջակցությամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված վերանորոգման […]

̰
Քննարկվել են «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրին առնչվող հարցեր

17:44 22.02.2022

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը ընդունել են ԳԻՏԵԿ-ԻԳԻԲ ՍՊԸ (GITEC-IGIP GmbH) խորհրդատվական ընկերության լիազոր ներկայացուցիչ Ստեֆան Վեյգնելին և խորհրդատուների միջազգային թիմի ղեկավար Մայքլ Բլիմսրիդերին։ Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվել են KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման […]

̰
Ստուգվել է հրետանավորների մասնագիտական պատրաստվածությունը

17:39 22.02.2022

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում փետրվարի 22-ին հայտարարվել է ուսումնական տագնապ: Ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, անձնակազմը, համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու ներդաշնակման մակարդակը։  

̰
Տեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

17:34 22.02.2022

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և Թումո կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, […]

̰
Զինվորական երդման հանդիսավոր արարողություն

17:27 22.02.2022

N զորամասում անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զինծառայողներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը: Հանդիսավոր արարողության ավարտին զորամասի մի շարք սպաներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

̰
«Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակն ավելի վարակիչ է, քան նախորդը

17:18 22.02.2022

COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2»-ն է: Այն արդեն շրջանառում է Հայաստանում. առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են ոլորտի մասնագետները: «Հայաստանում «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակի 2 դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշանակում, որ միայն դրանք են, քանի որ ոչ բոլոր դրական նմուշներն են սեկվենավորման ենթարկվում»,- նշել է ՀՀ […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին

17:03 22.02.2022

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքերով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ […]

̰
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին ներկայացել է Կումայրիի բաժին

16:44 22.02.2022

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացված տեղեկությունների իրացման արդյունքում բացատրական աշխատանքներ են անցկացրել, որոնց շնորհիվ փետրվարի 21-ին բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդ և հայտնել, որ փետրվարի 14-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, Տերյան փողոցում տեղադրված աղբամանների մոտ իրեն անծանոթ կնոջը թափառող շներից պաշտպանելու նպատակով որսորդական հրացանով կրակել և վիրավորել է շներից մեկին: Հրացանը […]

̰
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

16:41 22.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

̰
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Գյումրիում հանդես է եկել «Մարդուկ-ջարդուկը» ներկայացմամբ

16:34 22.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզային ծրագրերի շրջանակում թատրոնը ներկայացրել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» երկու գործողությամբ բալետային ներկայացումը, տեղեկացնում են նախարարությունից: Ներկայացման բեմադրող բալետմայստեր՝ Գեորգի Կովտուն: Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունև: Ներկայացման երաժշտական […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:14 22.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Առցանց հանդիպում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի հետ

16:08 22.02.2022

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն առցանց հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ՊԳԿ ծրագրի համակարգող Ա․ Հայրապետյանը, […]

̰
SHANTNEWS

20:00 19.02.2022

̰
Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

17:00 19.02.2022

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 18-ին բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Արմեն Գ.-ն ներկայացվել է դատարան:

̰
BACK_TO_TOP