17:12 17.02.2022
Փետրվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս, Տաթև-Քաշունի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:06 17.02.2022
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել է Գյումրի: Փոխնախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, ծանոթացել բուժկենտրոնի հնարավորություններին, հանդիպել կենտրոնի քովիդ բաժանմունքի բուժանձնակազմի հետ, այցելել ինֆեկցիոն բաժանմունք։
16:51 17.02.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը: Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում: Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ […]
16:45 17.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը։ Փոխվարչապետը կարևորել է նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք ուղղված են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի սահուն ընթացքի ապահովմանը: Մասնավորապես, ի թիվս այս թեմաների, […]
16:23 17.02.2022
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը լքել է ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Հինգշաբթի ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իտալացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել էր, որ Ռուսաստանի պատասխանները ԱՄՆ անվտանգության առաջարկներին կփոխանցեն ԱՄՆ պաշտոնյաներին օրվա ընթացքում։ Սպասվում է նաև պատասխանի տեքստի հրապարակում։
16:16 17.02.2022
Փետրվարի 17-ին Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Օրակարգում «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագծի քննարկումն էր։ Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են նախաձեռնության հեղինակների կողմից։ Նախագիծը միաձայն […]
16:08 17.02.2022
Ճապոնիայի կառավարությունը որոշել է թույլ տալ օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք չեն գալիս զբոսաշրջության նպատակով։ Այս մասին հինգշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ «Ինչ վերաբերում է օտարերկրացիների մուտքին, ապա մենք դա թույլ ենք տալիս նրանց, ովքեր ժամանում են ոչ զբոսաշրջության նպատակով»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։ Նա չի մանրամասնել, թե որ […]
18:30 16.02.2022
Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը միասին այցելել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։ Գործադիր տնօրեն Նելսոն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է 2021թ․ բյուրոյի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Այցի շրջանակներում ամփոփվել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, դրանց կատարման տեմպերը և առկա խնդիրները։ Անձնակազմի հետ քննարկվել է բժշկական կադրերի […]
18:25 16.02.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Ծրագրվում է քննարկել հարցեր ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության ու դաշնակցության վերաբերյալ, ինչպես նաև եվրոպական անվտանգության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ: Պուտին-Լուկաշենկո նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի […]
18:18 16.02.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
18:14 16.02.2022
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 15-ին այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր: Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման […]
18:10 16.02.2022
Փետրվար 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի), տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում […]
18:06 16.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին: Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության […]
17:55 16.02.2022
Փետրվարի 15-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Թևոսյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 29 ու 30 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ։ 30-ամյա տղամարդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Ոստիկանության […]
17:49 16.02.2022
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը հավաքել է 80,7 միավոր և դարձել Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում 77,350 միավորով Գագիկ Խաչիկյանն […]
17:43 16.02.2022
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ամենօրյա քարոզչությունը՝ արդյունքների մասին պարբերաբար իրազեկելով հանրությանը։ Օրերս ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արաբկիրի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում, մասնավորապես, Արաբկիրում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Նոր Նորքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ «Մոսին» հրացանի։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև […]
17:28 16.02.2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի» հետ աշխատող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ամփոփել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, պատերազմի մասնակիցներին պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Հոգեբանները արդյունքներն ամփոփել էին նաև գիտական հետազոտության ձևաչափով. առաջին անգամ հոգեբանական աշխատանքը համակարգված […]
17:20 16.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Լիտվայի պետության վերականգնման օրվա կապակցությամբ: Ձեզ համար կարևորագույն այս տոնին բարեկամ լիտվացիներին մաղթում եմ բարեկեցություն, հետագա առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ, իսկ Լիտվայի Հանրապետությանը՝ խաղաղություն […]
17:17 16.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]
17:14 16.02.2022
Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Ներկայումս ինտենսիվորեն շարունակվում են թվով 12 շենքերի կառուցման աշխատանքները, իսկ ևս 3-ի կառուցման մեկնարկը կտրվի շուտով։ Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը կլինեն քառահարկ՝ բաղկացած 16-ական բնակարաններից։ Ընդհանուր թվով շահագործման կհանձնվի 240 բնակարան՝ 40 երկու սենյականոց, 120 երեք […]
17:06 16.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 15-16-ը: «Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:
17:59 15.02.2022
Ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մասրիկ գյուղի անչափահաս մի բնակիչ Արտանիշ գյուղի մի տնից գողություն է արել: Կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո փետրվարի 10-ին իրավապահները, բնակարանային գողության կասկածանքով, անչափահասին ներկայացրին ոստիկանության Ճամբարակի բաժին: Պարզվել է, որ նա փետրվարի 9-ին քարով կոտրել է առանձնատան մուտքի դռան կողպեքը, տնից գողացել փող, սննդամթերք […]
17:58 15.02.2022
2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 14-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարական կազմը շնորհավորել է զինծառայողներին նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու հայրենի երկրի սահմանները։
17:56 15.02.2022
Բնապահպանական հանցագործությունների դեմ Գորիսի ոստիկանների պայքարն արդյունավետ էր: Փետրվարի 14-ին բաժնի համայնքային ոստիկանները Գորիս-Տաթև ճանապարհին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գորիսի 26-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի թափքում մոտ 3 խմ վառելափայտ էր՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը նույն ճանապարհի մեկ այլ հատվածում ծառայություն էին իրականացնում նաև բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները: Նույն կասկածանքով […]
17:55 15.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը փետրվարի 15-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 32.0մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.7մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.11մլն մ³: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը հավասար է նախորդ տարվա նույն օրվա ծավալին»:
17:54 15.02.2022
Փետրվարի 11-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ փետրվարի 10-11-ը ինչ-որ մեկը բացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի իր անասնագոմի պատուհանը, մտել ներս ու գողացել 2 ցլիկ։ Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը՝ կարճ ժամանակում պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Բաժնի քրեական հետախույզները պարզեցին կասկածվողի ինքնությունը՝ նույն գյուղի 45-ամյա բնակիչ է։ […]