16:55 19.02.2022
Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը: Կրեմլից հայտնել են, որ ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների առաջադրանքները լիովին ավարտված են, բոլոր հրթիռները խոցել են թիրախները՝ հաստատելով նշված բնութագրերը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 19-ին ավելի վաղ տվել էր միջուկային […]
16:42 19.02.2022
Դոնեցկում իրավիճակը հանգիստ է՝ չնայած իշխանությունների կողմից հայտարարված տարհանմանը և շփման գծում իրավիճակի վատթարացմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Քաղաքում բաց են սննդի օբյեկտներն ու առևտրի կենտրոնները։ Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարեցին հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի Ռոստովի մարզ տարհանելու մասին՝ ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով։
16:36 19.02.2022
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները լրջագույն պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: «Ռուսաստանը շարունակում է նեղացնել երկխոսության հնարավորությունների պատուհանը՝ միաժամանակ հայտարարելով, որ պատրաստ է դրան։ Եթե նա շարունակի գործել նույն կերպ, ապա մենք՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներս, լրջագույն պատժամիջոցներ կկիրառենք […]
16:20 19.02.2022
Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին: Հայ մտավորականների պատվիրակությանն ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոքր դահլիճում հանդիպումը շարունակվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Արթուր Թովմասյանը ներկաներին շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է պատերազմյան և ետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին: […]
16:11 19.02.2022
Մեկ այլ արկի պայթյունի վայր է հայտնաբերվել շաբաթ օրը Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանի մոտ։ Ենթադրաբար, դա «Գրադ» բազմակի հրթիռային համակարգի զինամթերք է, ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը։ «Տարասովսկի շրջանի Միտյակինսկայա գյուղի մոտ հայտնաբերվել է արկի պայթյունի ևս մեկ վայր։ Նախնականորեն կարելի է ասել, որ դա «Գրադ» համակարգի 120 […]
15:50 19.02.2022
Ուկրաինայի արևելքում վիճակը մնում է լարված: Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Դրանից հետո նման հայտարարություն է արել նաև Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են Ուկրաինայից վերջին ամիսների ամենաակտիվ գնդակոծության մասին: Զոհերի մասին տեղեկություններ չկան, մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է, հրթիռակոծությունից վնասվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս ամենի […]
15:48 19.02.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի: Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա […]
15:45 19.02.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ առաջնորդը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իրավիճակային կենտրոնից հետևում է բալիստիկ հրթիռների արձակմանը: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս մանևրերը պլանային բնույթ ունեն: Դրանում մասնակցում են Օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական […]
15:41 19.02.2022
Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։ Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ […]
15:31 19.02.2022
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք բժշկական կենտրոններում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մեդլայն», «Սուրբ Աստվածամայր», «Արմենիա», Մասիսի, Սպիտակի, Գյումրու բուժկենտրոններում, շրջել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոններում։ Փոխնախարարը ծանոթացել է COVID-19-ով պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական […]
15:25 19.02.2022
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ […]
14:55 19.02.2022
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Մանուկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասե 2 տարա՝ մեթադոնային լուծույթ 10 մգ/1մլ գրությամբ: Խափանման […]
14:52 19.02.2022
Շիրակի պետական համալսարանում ավարտվել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Մրցույթն անցկացրել է նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդը, որը նախկին 24-ի փոխարեն այս անգամ ունի 20 անդամ: Մրցույթին ներկա էր 19-ը։ Մինչ մրցույթի մեկնարկը, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է օրակարգը, ապա 30 րոպեի ընթացքում […]
14:36 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում): Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
14:26 19.02.2022
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում էսկալացիայի առնչությամբ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովին հայտնել է, որ Դոնբասում ԵԱՀԿ-ի կողմից արձանագրված խախտումների թիվը հակասում է «Նորմանդական ձևաչափի» պարտավորություններին:
14:21 19.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հանդիպումների շրջանակում Զելենսկին փորձելու է հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել, համաձայն որի Կիևին հավելյալ ռազմական ու ֆինանսական աջակցություն կցուցաբերվի:
14:16 19.02.2022
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները փետրվարի 18-ին, ժամը 23.10-ին, Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Տիգրան Կ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
14:14 19.02.2022
Փետրվարի 19-ին, ժամը 10:28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ալաբ-Մեդ» ՓԲԸ-ի կաթսայատանը (մոտ 50 […]
14:00 19.02.2022
Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անգամ Ջոշ Գոթհայմերը, ով նախօրեին հանդիպել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: «Այս շաբաթ հանդիպեցի 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: […]
13:54 19.02.2022
Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Jaguar, Mercedes E320, Toyota, Mercedes C180 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունում պարզվում է վարորդների ինքնությունը։
13:26 19.02.2022
Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 269 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 84 նոր դեպք, այդ թվում երեխաների մոտ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Ստացիոնար բուժվողների թիվը 62 է: «Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել: Արցախի […]
13:16 19.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:10 19.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:30 18.02.2022
Փետրվարի 18-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները ստուգել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
19:28 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: […]
19:27 18.02.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների և Դոնբասում քիմիական արտադրության վրա դիվերսիոն գործողությունների մասին հայտարարությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կուլեբան այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում: «Մենք կտրականապես հերքում ենք ռուսական քարոզչության հայտարարությունները, Ուկրաինայի, իբր, հարձակողական գործողությունների կամ քիմիական արտադրության վրա դիվերսիաների մասին։ Ուկրաինան Դոնբասում նման […]
19:25 18.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրագործման կարևորությունը՝ նշելով, որ այն կայուն և […]
19:12 18.02.2022
Փետրվարի 18-ին՝ ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, […]
19:03 18.02.2022
2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։ Այսօր հաղթող ընկերության՝ «Գլոբալ Պրոյեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանին են ներկայացրել «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների համալիրի նախագիծը։ Հանդիպմանը մասնակցել են «Արգելոցապարկային համալիր» […]