16:53 29.01.2022
ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։ Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի […]
16:44 29.01.2022
Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր instagram-ի էջում կնոջ և երեխաների հետ: «Ժամանակը նրանց հետ»,- գրել է Մեսսին։
16:30 29.01.2022
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու […]
16:22 29.01.2022
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 18-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով […]
16:07 29.01.2022
Խթանիչ դեղաչափն օրգանիզմում մոտ 3 անգամ ակտիվացնում է հակամարմինների արտադրությունը. բուստեր կարելի է ստանալ Covid-19-ի դեմ ամբողջական պատվաստումից 6 ամիս անց։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում:
15:56 29.01.2022
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 27-ին, ժամը 03.40-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 40-ամյա Անդրեյ Ա.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին։
15:46 29.01.2022
Վատիկանում Լիբանանի դեսպանն այցելել է Արամ Ա կաթողիկոսին: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: «Այս առաւօտ՝ Շաբաթ, 29 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի մօտ Լիբանանի դեսպան դոկտ. Ֆարիտ Էլ Խազէն: Դեսպանը Նորին Սրբութեան պարզեց Վատիկանի կատարած աշխատանքները Լիբանանի գծով, յատկապէս 1 Յուլիս 2021-ին Վատիկանի մէջ կայացած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր […]
15:31 29.01.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 113 հազար 122-ով՝ հասնելով 11 մլն 615 հազար 779-ի։ Հունվարի 29-ին այդ մասին հայտնել է Covid-19- դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը: Կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում օրվա կտրվածքով հոսպիտալացվածների թիվը կազմել է 14 հազար 570, ինչը 3,7%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։ Մահվան դեպքերը մեկ օրում ավելացել […]
15:16 29.01.2022
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի ռեժիմին նոր զենքերով անդադար ապահովելն իրականում դրդում է ռազմական արկածախնդրության՝ Դոնբասի բնակիչների դեմ։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը […]
14:56 29.01.2022
Հունվարի 27-ին ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 28-ամյա Հարություն Վ.-ին, որը 2014 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Կիսելեվսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:20 29.01.2022
Ավարտական փուլում են Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձոր քաղաքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կենտրոնը, որն սպասարկելու է համայնքի շուրջ 16000 շահառուի, գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով՝ ապահովելով սոցիալական ծառայությունների հասցեական և արագ մատուցում:
14:06 29.01.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 27-ին բաժին է ներկայացել 38-ամյա Հովհաննես Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]
13:29 29.01.2022
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 28-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Կոնստանտին Ռ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:14 29.01.2022
Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել, սակայն հասցեատերը այն չի ստացել. թանկարժեք ծանրոցով հետաքրքրվել են վրացական օդանավակայանի մաքսավորները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»-ը: Փոստով ուղարկված 150 ոսկե մետաղադրամները չեն հայտարարագրվել, ուստի, գործի նյութերի հետ միասին դրանք փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը ՝ հետաքննության համար:
19:30 28.01.2022
Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին: Բաբայանի այն հարցադրմանը, որ վերջին շրջանում Վաշինգտոնից անընդհատ լսում են հայտարարություններ […]
19:14 28.01.2022
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 618 հազար 612 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 917 հազար 6 քաղաքացի, իսկ երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 16 մլն 175 հազար 768-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]
18:57 28.01.2022
Հունվարի 28-ին՝ ժամը 11:22-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Թ., ծնված 1980 […]
18:32 28.01.2022
Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Էլեն Ասատրյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
18:20 28.01.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։ Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցում, բացահայտել 11 խախտում։ Ուշադրության կենտրոնում է եղել առողջապահության նախարարի 02-Ն հրամանի […]
18:07 28.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Թումանյանի, Աբովյանի (28կմ), Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Մեղրիի, Ապարանի, Սևանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն […]
17:46 28.01.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Իրականում, հունվարի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»,- ասվում է նախարարության […]
17:38 28.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:28 28.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին […]
17:15 28.01.2022
Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Արմավիրի մարզում տեղակայված զորամասերի զինծառայողներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ և Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցություն ունեցած աշխատակիցներ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի, բարեխիղճ ծառայության և օրինակելի կարգապահության համար Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրով է պարգևատրվել […]
18:30 27.01.2022
Հունվարի 24-27-ը ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են մասնագիտական պատրաստության օպերատիվ հավաքներ։ Հավաքների շրջանակում կազմակերպվել են գործնական և ցուցադրական պարապմունքներ: Բարձր արդյունքներ գրանցած սպաները ներկայացվել են խրախուսման:
18:27 27.01.2022
Հունվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում նկատել են չթույլատրված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենա։ Բարձրախոսով հայտարարելուց հետո պարեկներին է մոտեցել մեքենայի վարորդը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց փող է առաջարկել։ Մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։ Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները […]
18:20 27.01.2022
Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ […]
18:12 27.01.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գետազատ գյուղի 42-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հունվարի 25-ին բաժնի քրեական հետախույզների ու ԱԳ և ԸԲԿԲ-ի ծառայողների համագործակցության արդյունքում կասկածվողը Գետազատ գյուղից բերման ենթարկվեց: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: