TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին

17:18 03.02.2022

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը: Նա հիշեցրել է կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին: «Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,- ասել է Սարգսյանը: Փոխնախարարը վստահեցրել […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

17:12 03.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Իջևան քաղաքում այրվել է պահեստավորած անասնակեր

17:07 03.02.2022

Փետրվարի 3-ին՝ ժամը 15:04-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի (մոտ 35 քմ) տանիքում: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Մուշի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:00 03.02.2022

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրիի Աթարբեկյան փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` ավելի քան 11 գրամ կանաչավուն, մանրացրած, չորացրած բուսական զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ մարիխուանա է, որը պատրաստել է 2021 […]

̰
Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսը

16:56 03.02.2022

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական ամենամյա երկօրյա կոնգրեսը, որը նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան։ Կոնգրեսի խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակները և իրականացման ուղիները», տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն է (ՈւԱԿ)՝ մի շարք հայկական ու միջազգային կազմակերպությունների […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-ից փետրվարի 1-ը

16:49 03.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-ից փետրվարի 1-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ հունվարի 20-ին և 23-ին: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:

̰
Նախատեսվում է կարգավորել գազալցակայաններում և բենզալցակայաններում թերի լիցքավորումների հարցը

16:42 03.02.2022

Փետրվարի 3-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Գազալցակայաններում և բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի միջամտություններ և թերի լիցքավորումներ: Դրանց […]

̰
ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրում, գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, կորոնավիրուսի դեմ պայքար. Վարչապետի անդրադարձը Կառավարության նիստում

16:36 03.02.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրման, 2021 թվականի դեկտեմբերին արձանագրված աշխատատեղերի ռեկորդային թվի արձանագրման, միջին ամսական աշխատավարձի և վիճակագրական մյուս ցուցանիշների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ աշխատանքների և կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի […]

̰
ՀՀ Զինված ուժերում սննդի մատուցման ծառայության գնման վերաբերյալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

16:16 03.02.2022

ՀՀ Զինված ուժերում սննդի մատուցման ծառայության գնման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «ՀՀ ՊՆ-ԵՄԾՁԲ-22-7/1» ծածկագրով երկփուլ մրցույթ, որի նախաորակման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքում: Մրցույթի առաջին փուլի հրավերը նախաորակված անձին (անձանց) տրամադրվելու է գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրված թույլտվության պատճենը գաղտնի դրոշմագրով ուղեկցող գրությամբ ներկայացնելու դեպքում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելու […]

̰
Ստեփանակերտում շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինաշխատանքները

16:08 03.02.2022

Ստեփանակերտի Մարտունի 45 հասցեում ակտիվորեն շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Հաշվի առնելով, որ պատերազմի օրերին հրետակոծության արդյունքում տարածքում եղան բնակելի տների զգալի ավերածություններ, ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից, ծրագրվեց տեղում իրականացնել բազմաբնակարան նոր շենքի կառուցապատում, իսկ բնակարանները տրամադրել ոչ միայն այդ հասցեի, այլև հարևանությամբ առկա վթարային վիճակում գտնվող բնակելի տների […]

̰
SHANTNEWS

20:00 02.02.2022

̰
Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը

18:50 02.02.2022

FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից մեկնարկել է Երևան – Ստամբուլ – Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

̰
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ

18:30 02.02.2022

N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։ Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։

̰
Դավիթ Առաքելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

18:20 02.02.2022

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր Դավիթ Առաքելյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու վերաբերյալ։

̰
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր

18:14 02.02.2022

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Հանդիպման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, քննարկել ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության արդյունքները՝ արձանագրելով, որ նախորդ տարի Արագածոտնում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել։ Շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպել են մարզի հանրակրթական տասնհինգ ուսումնական […]

̰
Գնել Սանոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը

18:08 02.02.2022

Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման մարմնի՝ 2022թ․ առաջին նիստը։ Նիստը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ «ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկում և հաստատում», «ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության […]

̰
Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում, որո՞նք են դրա արտահայտությունները. պարզաբանում է ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատուն

17:57 02.02.2022

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։ Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», […]

̰
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ

17:53 02.02.2022

Երևանում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որի շրջանակում այսօր՝ փետրվարի 2-ին, պայքարի են դուրս եկել տղամարդիկ՝ խաղարկելով մեդալներ 55 և 61 կգ քաշային կարգերում: 55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Մացիկ Հակոբյանը՝ երկամարտի 193 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 80, իսկ հրումում՝ 113 կգ արդյունք: 61 կգ քաշային կարգում […]

̰
Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

17:46 02.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր ոստիկանության պետը նախորդիվ այց […]

̰
Անցկացվել են շտաբային մարզումներ

17:41 02.02.2022

Փետրվարի 1-2-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կազմակերպման կարգը։ Ստուգվել են հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:

̰
Շվեդիան շուրջ 5,5 միլիոն դոլար կուղարկի Ուկրաինայի օգնության համար

17:33 02.02.2022

Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արևելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է թագավորության ԱԳ նախարարությունը: «50 միլիոն շվեդական կրոն փոխանցելով «Կայուն Ուկրաինա» գործընկերային հիմնադրամին, մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս Ուկրաինայի հետ […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

17:26 02.02.2022

Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Փիլոյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ: […]

̰
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում

17:20 02.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ, այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն կատարվել է նշված քաղաքների դեղատներում, ատամնաբուժական կաբինետներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում, առևտրի կետերում, գեղեցկության սրահներում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 94 ստուգայց, բացահայտվել՝ 18 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ […]

̰
Լույս է տեսել «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը

17:07 02.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը: Անկախության շրջանում հայ գրական ու հանրային միտքն ընդգծված հետաքրքրություն է դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես՝ հին առասպելների ու «Սասնա ծռեր» էպոսի […]

̰
SHANTNEWS

20:00 01.02.2022

̰
Գնել Սանոսյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

17:58 01.02.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ռաֆի Դուդակլյանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել համայնքներում կազմակերպության իրականացրած սոցիալական ծրագրերի դերը։ Ռաֆի Դուդակլյանը տեղեկացրել է, որ առաջիկայում փոխելու են իրենց շահառու համայնքների ընտրության սկզբունքը և ցանկանում են երկարաժամկետ ծրագրեր իրականացնել հատկապես Գեղարքունիքի, […]

̰
Ընթանում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները

17:57 01.02.2022

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը: Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։ Հայաստանի չեմպիոններ […]

̰
Մարտունու բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում մարիխուանա կար

17:55 01.02.2022

Հունվարի 27-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Գավառի բաժինների ծառայողների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Զոլաքար և Վարդենիկ միջհամայնքային ճանապարհամերձ հանդամասից, «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Զոլաքար գյուղի 38-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

17:48 01.02.2022

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ: «Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր […]

̰
Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Արցախում

17:40 01.02.2022

Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Արցախում 01.02.2022թ. ընթացիկ գներով կազմել է 68559 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 38734 դրամ, տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 14.8%-ով, նախորդ ամսվա նկատմամբ` 1.8%-ով:

̰
BACK_TO_TOP