17:32 01.02.2022
Հունվարի 25-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Նմանատիպ զանգված հայտնաբերվեց նաև մեքենայի սրահից։ Բազումի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև հունվարի 29-ին։ Ցերեկվա ժամը երեքն անց կեսին մոտ Վանաձորի […]
17:25 01.02.2022
Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների և մերկասառույցի պատճառով. Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթևեկությունն արգելվել է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթևեկությունը Ռուսաստանի ուղղությամբ ռազմավիրական ճանապարհով ազատ […]
17:18 01.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար. երեսուն տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 31-ին, մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության […]
17:12 01.02.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին հունվարի 29-ին: Ժամը 14.30-ին Խաղաղ Դոնի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի երկու բնակչի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի սրահից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի զանգված: Նույն զանգվածից և մոխրացած հետքերով մի կաթուցիչ էլ հայտնաբերվեցին 43-ամյա տղամարդու խուզարկությամբ: Նրանք հայտնել են, որ […]
17:06 01.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու […]
16:56 01.02.2022
Հունվարի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Արաբկիրի ոստիկանները տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արտաշատի բաժնի գործընկերների հետ: Նույն օրը Նորաշեն գյուղից, «Զիլ» մակնիշի բեռնատարով հանդերձ, Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին Արմավիրի մարզի երկու բնակիչ՝ 76 և 51 տարեկան: 76-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով […]
16:50 01.02.2022
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտաքին հատվածը Հայաստանի տնտեսության վրա դեռևս կունենա գնաճային ազդեցություն, սակայն ակնկալում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում: Գալստյանը հիշեցրեց, որ 2022թ. փետրվարի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 […]
16:42 01.02.2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ներկա իրավիճակը՝ հաջորդ 56-րդ […]
16:33 01.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այս համատեքստում նախարարը կարևորել է համագործակցության նոր ձևաչափերի և հարթակների ստեղծման անհրաժեշտությունը։
16:25 01.02.2022
Մաքսային և հարկային ծառայությունների մասին օրենքներում փոփոխություններ կատարելուց հետո առաջին անգամ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է մաքսային ծառայողների ընդունելության նոր կարգ։ Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք, որին կարող են մասնակցել թե՛ գործող մաքսային ծառայողները, թե՛ նորեկները։ Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/348EXXd: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
16:20 01.02.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը: Ուսումնական շուրջ 26 […]
16:08 01.02.2022
Արցախի ՆԳՆ ղեկավարության նախաձեռնությամբ այսօր շախմատի հանրապետական մարզադպրոցում կազմակերպվել ու անց է կացվել շախմատի մրցաշար, որին մասնակցել են ԱՀ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության ծառայողները: Մրցաշարը, ինչպես մասնագետներն են նշում, իրականացվել է շվեցարական մրցակարգով՝ 8 մրցափուլով՝ 10 րոպե տևողությամբ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավելագույն միավորներ գրանցած մասնակիցներն ըստ փուլերի մրցել են իրար դեմ: Մրցավարական և […]
17:57 31.01.2022
Վերջերս պարեկային ծառայությունում շատացել են քաղաքացիների դիմում-բողոքները՝ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումների վճարման հետ։ Պարեկային ծառայությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնց պատճառով վճարման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ։ «Խնդիրը հետևյալն է. քաղաքացին ստանում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, տերմինալով կամ բանկի միջոցով կատարում է վճարում, սակայն որոշ ժամանակ անց պարզվում […]
17:55 31.01.2022
ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ զորամասերում անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ։ Զինծառայողներն այցելել են զինվորական պանթեոններ, թանգարաններ, կազմակերպվել են հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ։ Զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ, առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողները բարեխիղճ ծառայության համար խրախուսվել են հրամանատարության կողմից։
17:52 31.01.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է 1991 թվականի անկախացումից ի վեր: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին […]
17:44 31.01.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 2-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, տրանսպորտային միջոցը թաղանթապատված դիմապակիով վարելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որից հետո […]
17:37 31.01.2022
Հունվարի 31-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի, ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև օրենքի և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված քայլերը: Այս համատեքստում Լիլա Փիթրս Յահյան ողջունել և բարձր է գնահատել այդ […]
17:35 31.01.2022
ՀՀ քննչական կոմիտեում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում, նախորդ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, տեղի է ունեցել «Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնման և Կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրման արարողություն: Մինչ արարողության մեկնարկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացակարգերն ու արձանագրումներն է ներկայացրել Կոմիտեի նախագահի […]
17:21 31.01.2022
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:12 31.01.2022
Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ամփոփել է հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը: Փրկարար ծառայության տնօրենի զեկույցի համաձայն՝ ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ համատեղ համակայանային […]
17:03 31.01.2022
Հունվարի 31-ին բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորական, տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից: «Նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը: Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝ վիճակահանության […]
16:57 31.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշները հունվարի 30-ի դրությամբ:
16:46 31.01.2022
Հունվարի 30-ին զինված ուժերի մի շարք զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
16:36 31.01.2022
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում։ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։
16:26 31.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 30-31-ը: «Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում»:
16:21 31.01.2022
2022թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու […]
16:07 31.01.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում էր նախաձեռնել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։ Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինների հետ քննարկել են վերահսկողության ընթացքը և այն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմը։ Վերլուծվել են […]
17:00 29.01.2022
Հունվարի 27-ին ոստիկանության Էրեբունու և Բազումի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Հասմիկ Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: