TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Զորամասերում անցկացվել են զորացրման արարողություններ

17:24 10.01.2022

N զորամիավորման ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում անցկացվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություններ։ Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, խրախուսական պարգևներ և պատվոգրեր հանձնել առավել աչքի ընկած զինծառայողներին։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3552 խախտում

17:20 10.01.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-9-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3552 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 46 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ` 46, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, […]

̰
Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

17:14 10.01.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանում իրադարձությունների հետ կապված այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս կապի մեջ է եղել, իսկ այսօր տեղի ունեցած լրացուցիչ հեռախոսային խոսակցության ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ մեր հայրենակիցների հետ կապված հարցերը […]

̰
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

17:14 10.01.2022

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ […]

̰
Համագործակցության նոր էջ՝ ԵՊՀ-ի և Թյանջինի նորմալ համալսարանի միջև

17:08 10.01.2022

Երևանի պետական համալսարանի և Թյանջինի նորմալ համալսարանի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր: Համաձայն փաստաթղթի՝ երկու համալսարանները կիրականացնեն դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրեր, կփոխանակեն գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, ինչպես նաև կկազմակերպեն համատեղ հետազոտական ծրագրեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն առցանց հանդիպմանը փաստել է, որ համալսարանում […]

̰
Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ

17:01 10.01.2022

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Թուրքիայի ՊՆ-ն հանդիպման բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունենալու […]

̰
ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել

16:57 10.01.2022

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել. «Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների. ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշման համաձայն՝ շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին բնակարան կամ բնակելի տուն գնելու համար […]

̰
Վարդենյաց լեռնանցքը և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար

16:51 10.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Մաստարա-Լանջիկ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր։ Վարդենյաց լեռնանցքը և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների […]

̰
Տեղի է ունեցել սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումներն ամփոփող հերթական հանդիպումը

16:42 10.01.2022

Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ Վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչները նախարարին […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:36 10.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։ Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:26 10.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:20 10.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։ Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարդենյաց […]

̰
Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, Արցախից տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները

16:11 10.01.2022

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում 44 օր տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, […]

̰

23:55 09.01.2022

Հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 23:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 19:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.47⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

̰
Ղազախստանի նախագահը արիության համար հետմահու պարգևատրել է 16 զինվորականի և ոստիկանի

22:47 09.01.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հետմահու պարգևատրել է հանրապետությունում անկարգությունների ժամանակ զոհված 16 զինվորականի և ոստիկանի։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է կիրակի օրը պետության ղեկավարի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ անկարգությունների ժամանակ զոհվել է 16 ոստիկան, Ազգային գվարդիայի և Ղազախստանի պաշտպանության նախարարության զինծառայող, ավելի քան 1,3 հազարը վիրավորվել է։

̰
Ղազախստանի առողջապահության նախարարությունը ջնջել է 164 զոհի մասին հաղորդագրությունը

21:56 09.01.2022

Telegram ալիքը, որը գերատեսչություններից պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում Ղազախստանում տիրող իրավիճակի մասին, ջնջել է երկրում անկարգությունների ժամանակ սպանված 164 մարդու մասին հաղորդագրությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Telegram ալիքը հաղորդագրություն էր հրապարակել, որ Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում անկարգությունների ժամանակ մահացել է 164 մարդ, ամենից շատ Ալմաթիում՝ 103 մարդ։ Ինչպես հայտնում է […]

̰
Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է

21:47 09.01.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական բախման վտանգը պահպանվում է, սակայն կողմերը կարող են քաղաքական լուծման հասնել՝ կարգավորելու իրենց տարաձայնությունները։ Այս կարծիքը նա հայտնել է կիրակի օրը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հնարավոր է քաղաքական լուծում գտնել, հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները: Բայց հակամարտության […]

̰
Հարավաֆրիկյան հանրապետությունում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել

21:16 09.01.2022

Հարավաֆրիկյան հանրապետության հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ ոստիկանության ստորաբաժանման անդամ։ Այս մասին կիրակի հայտնել է տեղական SABC ռադիոկայանը՝ հղում անելով Արևելյան Քեյփ նահանգի վարչակազմի ղեկավարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ջրհեղեղի հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան»,- ասել է նա և բնակչությանը հորդորել լինել ավելի ուշադիր, […]

̰
Արթուր Դանիելյանը փորձաշրջան է անցնում արտասահմանյան ակումբում

20:57 09.01.2022

«Սևանի» նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը փորձաշրջան է անցնում Սլովակիայի Ֆորտունա լիգան ներկայացնող «Պոգրոնյե» ակումբում, փոխանցում է armsport.am-ը: Ինչպես տեղեկացնում է Armenian Football Group-ը, պաշտպանը հասցրել է մասնակցել նաև մեկ ընկերական հանդիպման՝ խաղադաշտ դուրս գալով չեխական «Վիկտորիայի» դեմ խաղում։ «Պոգրոնյեն» Սլովակիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։

̰
Արամ Ա կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի

20:40 09.01.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022 տարին հռչակած է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ՝ մեկնած Սփիւռքին պարզած ներկայ իրավիճակէն եւ հայ կեանքին մէջ անոր ունեցած առանցքային դերակատարութենէն։ Առ այդ, Կիրակի, 9 Յունուար 2022-ին, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Հայրապետական հռչակագիրը ընթերցուեցաւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ՝ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմէ։ […]

̰
Նուր-Սուլթանում ոստիկանություն է տարվել ավելի քան 160 օտարերկրացի

20:25 09.01.2022

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ոստիկանություն է տարվել ավելի քան 160 օտարերկրյա քաղաքացի՝ քաղաքում նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու համար, հայտնել են ոստիկանությունից։ Նշվում է, որ տեղի ոստիկանության տեսուչները ստուգում են վարձակալած բնակարանները, բնակարաններն ու հանրակացարանները։ «161 օտարերկրյա անձ բերման է ենթարկվել ոստիկանություն՝ մայրաքաղաքում նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու համար»,- ասվում է Նուր-Սուլթանի ոստիկանության Instagram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

̰
Սուրենավան գյուղի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ

20:12 09.01.2022

Հունվարի 9-ին, ժամը 15։16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել` 17:59-ին: Այրվել է մոտ 15 հա եղեգնուտ:

̰
Բլինկենը դատապարտել է Տոկաևի հրամանը՝ կրակել նրանց վրա, ովքեր վայր չեն դնի զենքերը

19:55 09.01.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ դատապարտում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանը՝ կրակել նրանց վրա, ովքեր վայր չեն դնի զենքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ես դատապարտում եմ այս հայտարարությունը: Եթե սա ազգային քաղաքականություն է, ապա ես դատապարտում եմ այս քաղաքականությունը», – ասել է նա կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում:-«Ես մի քանի օր առաջ հեռախոսով […]

̰
ՌԴ ՊՆ ինքնաթիռներով Ալմաթիից տեղափոխվել է 1422 մարդ

19:40 09.01.2022

Հունվարի 9-ին ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռները Ալմաթիից իրենց հայրենիք են տեղափոխել 1422 մարդ, ովքեր ցանկանում էին վերադառնալ հայրենիք, ընդհանուր առմամբ՝ 13 չվերթ Ղազախստանից։ Այս մասին կիրակի օրը ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կենտրոնի վարչության Telegram-ի ալիքում։ «Հունվարի 9-ին ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Ալմաթիից թռել է 1422 մարդ (13 չվերթ), Մոսկվայի […]

̰
Փրկարարները հեռացրել են ճյուղը տան տանիքից

19:27 09.01.2022

Հունվարի 9-ին, ժամը 10։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ընկուզենու ճյուղը կախվել է Մյասնիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից […]

̰
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

18:54 09.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Կիպրոսի ԱԳ նախարարը հայտարարել է հրաժարականի մասին, որը կապված է 2023-ի նախագահական ընտրությունների հետ

18:35 09.01.2022

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հանդես է եկել լրագրողների առջև, որոնց հրավիրել է ԱԳՆ, և հայտարարել է, որ հրաժարական է տալիս. նրա հայտարարությունը տարածել է մամուլի և տեղեկատվության կառավարական բյուրոն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես ձեզ հրավիրել եմ ԱԳՆ, որպեսզի հայտարարեմ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման մասին։ Ես հրաժարականի դիմումը հանձնել եմ […]

̰
Սահմանապահ Բերդավանում բացվել է պատերազմում հերոսացածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր

18:16 09.01.2022

Այսօր՝ հունվարի 9-ին, սահմանապահ Բերդավան գյուղի բարձունքում բացվել է Հայաստանի և Արցախյան 44-օրյա պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից: Հուշահամալիրի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:00 09.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:50 09.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
BACK_TO_TOP