TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

ՀԱՊԿ նիստում փաստաթղթերի ստորագրում դեռ չի նախատեսվում. Պեսկով

17:35 09.01.2022

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հունվարի 10-ին նախատեսված արտահերթ նիստի արդյունքներով որևէ փաստաթղթի ընդունում ներկայումս չի նախատեսվում, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռ ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների նիստը նախատեսված է երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Ղազախստանի Հանրապետությունում […]

̰
Իսրայելը բացել է սահմանները «Sputnik V»-ով պատվաստված օտարերկրացիների համար

17:17 09.01.2022

Իսրայելը կիրակի օրը բացել է իր սահմանները մի շարք պատվաստանյութերով, ներառյալ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստված օտարերկրյա քաղաքացիների համար, այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

̰
ՊՍԺ-ն համաձայնեցրել է պայմանագիրը Զիդանի հետ

16:46 09.01.2022

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է ՊՍԺ-ն գլխավորելուն։ Այս մասին հայտնում է sport.es-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզեցիները պայմանավորվել են ֆրանսիացի մասնագետի հետ։ Նա ամռանը պետք է սկսի աշխատել ՊՍԺ-ում։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը չի վստահում Մաուրիսիո Պոչետինոյին, ուստի նման որոշում է կայացրել։

̰
Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներից հետո քրեական գործեր են հարուցվել

16:30 09.01.2022

ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո, որոնք իբր կիրականացվեին, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք հայտարարել էին Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը […]

̰
Ալմաթիում բջջային կապը վերականգնվել է

16:10 09.01.2022

Ալմաթիում հունվարի 6-ին անջատված բջջային կապի աշխատանքը վերականգնվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին: Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել […]

̰
Հայաստանում ՌԴ ՀՌՇ  ռազմակայանի զինծառայողների 100%-ը վերապատվաստվել են  COVID-19-ի դեմ

15:50 09.01.2022

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանի զինծառայողներն ավարտել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ վերապատվաստումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, պատվաստման երկրորդ բաղադրիչն ստանում են նաև քաղաքացիական անձնակազմի աշխատակիցները, որոնք անցնում են պլանային վերապատվաստում։ «Վերապատվաստումն ընթանում է ըստ պլանի, այս պահին բժշկական ծառայությունն արդեն վերապատվաստել Է ռազմակայանի զինծառայողների ողջ անձնակազմը, ավարտական փուլում […]

̰
Ուզբեկստանում հայտնաբերվել է օմիկրոն շտամի առաջին դեպքը

15:30 09.01.2022

Կիրակի օրը Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու առաջին դեպքը, հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մեր երկրում հայտնաբերվել է օմիկրոնի շտամը, նախազգուշական միջոցները խստացվելու են», – ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

15:10 09.01.2022

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 10-ի գիշերը, 11-ին, 12-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ: Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունվարի 10-ի գիշերը, 11-ին, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերն առանձին շրջաններում […]

̰
Շոյգուն ասել է, որ Ռուսաստանն իրավունք չունի պարտվել տեղեկատվական պատերազմում

14:45 09.01.2022

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում խոսել է տեղեկատվական օրակարգի կարևորության մասին։ Նրա խոսքով՝ այսօր աշխարհում դաժան առճակատում է այս ոլորտում. «Այսօր դա միայն տեղեկատվության այս կամ այն ​​ձևով ներկայացնելը չէ, սա մեծ, ես այս բառից չեմ վախենում, պատերազմ է, տեղեկատվական պատերազմ, որը ընթանում է բոլոր ճակատներով, և մենք իրավունք չունենք պարտվելու այս […]

̰
ՀՖՖ նախագահը և փոխնախագահն աշխատանքային այցով Իսպանիայում են

14:27 09.01.2022

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են: Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև հյուրընկալվել է […]

̰
ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախատեսվում է հունվարի 10-ին

14:08 09.01.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը նախապես նախատեսված է երկուշաբթի օրը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Այս առաջարկն ավելի վաղ արել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

̰
Լևանդովսկին՝ Լեհաստանի՝ տարվա լավագույն մարզիկ

14:00 09.01.2022

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է 2021 թվականի` Լեհաստանի լավագույն մարզիկ։ Մրցանակը շնորհում է Przegląd Sportowy-ն՝ 1926 թվականից, տեղեկացնում է armsport.am-ը: Հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակի համար պայքարում էին 20 մարզիկներ։ Լևանդովսկին երրորդ անգամ է ճանաչվել լավագույնը՝ նախկինում նա հաղթող էր դարձել 2015 և 2020 թվականներին։

̰
ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ

13:47 09.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։ Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել

13:14 09.01.2022

Հունվարի 8-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 56 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 33-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ալմաթիում հրաձգության ժամանակ չորսամյա աղջիկ է զոհվել

13:00 09.01.2022

Հունվարի 7-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում հրաձգության հետևանքով չորս տարեկան աղջիկ է մահացել, հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով երեխաների իրավունքների պաշտպան Արուժան Սաինին, փոխանցում է ՌԻԱ նովոստին: Սաինը պատմել է, որ հունվարի 7-ին Ալմաթիի փողոցներով մեքենա է ընթացել, որում չորս երեխա է եղել: Մեքենայի վրա կրակել են։ Կրակոցների հետևանքով չորսամյա աղջիկը մահացել է։ Ավելի վաղ հայտնի […]

̰
Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքարի համայնքապետ

12:46 09.01.2022

Փարաքարի ավագանու՝ այսօր կայացած նիստի ընթացքում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Ավագանու 11 անդամներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, կողմ քվեարկեցին Մինասյանի թեկնածությանը, տեղեկացնում է Tert.am-ը: Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, Վոլոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ, հրաժարվել է մասնակցել քվեարկությանը և վայր է դրել մանդատները։ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը […]

̰
Երևանում բախվել են Hyundai Sonata-ն ու Opel Combo-ն

12:35 09.01.2022

Այսօր` հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկների հերթապահ […]

̰
Հոռոմ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 հակ անասնակեր

12:20 09.01.2022

Հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրավիճակը բոլոր շրջաններում կայունացել է

12:10 09.01.2022

Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, ազատագրվել են նախկինում գրավված շենքերը, հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը։ «Այսօրվա դրությամբ իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում:  Վերականգնվում է կոմունալ և կենսապահովման համակարգերի աշխատանքը», – ասել է Թուրգումբաևը: Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին: Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ […]

̰
Ասկերանի Այգեստան համայնքի հարակից տարածքում իրականացվելու են ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

11:50 09.01.2022

Արցախի ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն այսօր իրականացնելու են հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ` Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հարակից տարածքում։ «Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112»։

̰
Նորվեգացի զինվորականները ներքնաշորի խիստ պակաս ունեն

11:40 09.01.2022

Նորվեգիայի բանակը ներքնազգեստի պակասի է բախվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ NRK-ի փոխանցմամբ՝ այս մասին պատմել է երկրի Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպության ներկայացուցիչ Հանս Մեյսինսեթը, փոխանցում է ՌԻԱ նովոստին: Նախկինում զինվորականները կարող էին զորացրվել ներքնաշորով, սակայն այժմ նրանցից պահանջում են հանձնել այն՝ նորակոչիկներին փոխանցելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ համավարակի պատճառով զինված ուժերը բախվել են […]

̰
Ունենք կորոնավիրուսի 142 նոր դեպք. մահացել է 2 մարդ

11:30 09.01.2022

Հայաստանում հունվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 855 դեպք, որից 332 հազար 886-ը`առողջացման, 8 001-ը` մահվան ելքով: Նույն ժամկետի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 3 456 բուժառու: Մեկ օրում կատարվել է 4 875 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, առողջացել է 133 քաղաքացի, արձանագրվել է […]

̰
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

11:00 09.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Հրդեհ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում

10:48 09.01.2022

Հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Ալմաթիի որոշ բնակիչներ պատրաստ են հացի համար 100 դոլար վճարել. ԶԼՄ-ներ

10:39 09.01.2022

Ղազախստանի խոշարագույն քաղաքի՝ Ալմաթիի որոշ թաղամասերի բնակիչներ սննդի պակասի պատճառով պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար, Sputnik Ղազախստանի հետ զրույցում ասել է քաղաքի էլիտար թաղամասի բնակիչներից մեկը, փոխանցում է ՌԻԱ նովոստին: «Կարծես կտրված լինենք քաղաքակրթությունից, տարածքում ինտերնետ, բենզին, սնունդ չկա, ընտանիքս ու հարևաններս արդեն պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար, բայց դա ոչ […]

̰
Նազարբաևը ինքնակամ է Տոկաևին փոխանցել Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը

10:27 09.01.2022

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ինքն է որոշել Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել երկրի ներկայիս ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ասել է Նազարբաևի մամուլի քարտուղար Աիդոս Ուկիբայը, փոխանցում է ՌԻԱ նովոստին: «Առաջին նախագահի մասին մեծ թվով կեղծ լուրեր և սադրիչ գրառումներ են տարածվում մամուլում և սոցիալական ցանցերում։ Ներկա պայմաններում նման գործունեությունը մենք դիտարկում ենք որպես քաղաքական իրավիճակը […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:20 09.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:09 09.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
SHANTNEWS

20:00 08.01.2022

̰
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

17:00 08.01.2022

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 7-ին, ժամը 15.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել Ժորա Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 7-ին, ժամը 15.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի […]

̰
BACK_TO_TOP