TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Առողջապահության նախարարի տեղակալներն այցելել են Թոքաբանության ազգային կենտրոն

16:56 08.01.2022

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն ընդունել է Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանին և Արտակ Ջումայանին: Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր: Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը ներկայացրել է «ԹԱԿ» ՊՈԱԿ-ի ամբուլատոր-դիսպանսերային ծառայության զարգացումը` ուղղված ՏԲ պացիենտների հայտնաբերմանը, […]

̰
Տոկաևը Պուտինին հայտնել է Ղազախստանում իրավիճակի կայունացման մասին

16:48 08.01.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  հեռախոսազրույցում ասել է, որ երկրում իրավիճակը կայունանում է։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է: Միևնույն ժամանակ, ահաբեկչական հարձակումների […]

̰
Արցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

16:40 08.01.2022

Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը: Արցախի ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս […]

̰
Ֆրանսիայում կյանքից հեռացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը

16:31 08.01.2022

Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է: «Արմենպրես»-ին նկարչի մահվան մասին լուրը հայտնել է Մհեր Մանսուրյանի եղբոր դուստրը՝ Նվարդ Մանսուրյանը: «Նա ապրում էր Ֆրանսիայում իր ընտանիքի հետ: Ուներ կին, երկու երեխա, թոռնիկներ: Հորեղբայրս հիվանդ էր. թոքերի հետ […]

̰
Կապան-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

16:07 08.01.2022

Հունվարի 8-ին, ժամը 11:16-ին ԻԻՀ քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները […]

̰
ԱԻՆ-ը շտապօգնության 7 հենակետ է տեղադրել 5 մարզում, ամենաշատը՝ Սյունիքում

15:43 08.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապօգնության 7 հենակետ է տեղադրել 5 մարզում, ամենաշատը՝ Սյունիքում։ Ռազմավարական նշանակության ավտոճանապարհների տաքացման կետերում նաև գիշերելու հնարավորություն կա։ Իսկ փրկարարները ոչ միայն վարորդներին և ուղևորներին են օգնության հասնում, այլև անհրաժեշտության դեպքում հարակից համայքների բնակիչներին։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով. Ժաննա Անդրեասյան

15:36 08.01.2022

Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ […]

̰
Հայտնաբերվել են հետախուզվող անձինք

15:25 08.01.2022

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 7-ին, ժամը 08.25-ին, Մուրացանի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Արթուր Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ […]

̰
Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին. ՏԱՍՍ

15:12 08.01.2022

Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատներում պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ «Նախորդ օրը հայտնի դարձավ, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,- ասել է […]

̰
Եգիպտոսում ավտովթարի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

14:52 08.01.2022

Եգիպտոսի Սինայի թերակղզում ավտոբուսի և միկրոավտոբուսի բախման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է տեղական Al-Ahram թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել միջազգային մայրուղու վրա՝ Հարավային Սինայ նահանգի վարչական կենտրոն Էտ-Տուր քաղաքից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա։ Առնվազն 17 ծանր վիրավոր շտապօգնության 14 մեքենայով հոսպիտալացվել է […]

̰
Տոկաևն առաջարկել է Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել

14:25 08.01.2022

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է ՀՀ-ի նախագահությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս անցկացնել, Պուտինն էլ ողջունել է այդ առաջարկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Կրեմլից: Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այն գնում է դեպի կայունացում։ Այս համատեքստում նա շնորհակալություն […]

̰
Արագածոտնի մարզում անչափահասը Niva-ով բախվել է էլեկտրասյանն ու մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. նա տեղում մահացել է

14:11 08.01.2022

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը […]

̰
Գիշերը հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղում

14:00 08.01.2022

Հունվարի 8-ին՝ ժամը 04:16-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է ծածկոց: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանք կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 05:15-ին, մարվել՝05:47-ին: Ամբողջությամբ այրվել է Շոշ գյուղի բնակիչ […]

̰
Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է զոհվել

13:30 08.01.2022

Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից, ևս մեկը վիրավորվել է քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ըստ երեխաների իրավունքների պաշտպանի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է […]

̰
Գեղադիր գյուղում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

13:23 08.01.2022

Հունվարի 8-ին, ժամը 06:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել 12-րդ […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:14 08.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:07 08.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
SHANTNEWS

20:00 07.01.2022

̰
Ալմաթիի կենտրոնում կրակոցների ինտենսիվությունը պակասում է

19:30 07.01.2022

Ալմաթիի կենտրոնում կրակոցները գնալով պակասում են, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Եթե ​​ուրբաթ առավոտյան Հանրապետության հրապարակի մոտ պարբերաբար կրակոցների ձայներ էին լսվում, ապա երեկոյան շատ ավելի հանգիստ էր։ Տարածքը գրավված է զինվորականների կողմից: Ժամանակ առ ժամանակ նրանցից երկու-երեքը գնում են մոտակա փողոցներ ու շրջում քաղաքով մեկ։ Բուն հրապարակում և մոտակա փողոցներում մի քանի խփված մեքենա կա, […]

̰
Բարսելոնայի երեք ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից

19:19 07.01.2022

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Գավիի, Սերժինյո Դեստի և Ալեխանդրո Բալդեի կորոնավիրուսի թեստերը բացասական պատասխան են տվել և նրանք արդեն թույլտվություն են ստացել վերադառնալու մարզումներին: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է armsport.am-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, ինչպես նաև հիմնական թիմի մի շարք ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով: «Բարսելոնան» Լա Լիգայի […]

̰
Անցկացվել են կապի վարժանքներ

19:07 07.01.2022

Հունվարի 7-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

̰
Ալմաթիում չեն աշխատում մթերային խանութներն ու բենզալցակայանները

18:57 07.01.2022

Ալմաթիի գրեթե ամբողջ տարածքում խանութները չեն աշխատում, քաղաքում սննդամթերքի հետ կապված ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Քաղաքի ծայրամասերում խանութները կարճ ժամանակով բացվում են, բայց հնարավոր է վճարել միայն կանխիկ. վճարման տերմինալները չեն աշխատում: Բազմաթիվ բանկոմատներ կոտրվել և թալանվել են, իսկ դեռ գործողների համար երկար հերթեր են գոյացել։ Մարդիկ բողոքում են սննդի պակասից»: […]

̰
Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով

18:46 07.01.2022

Հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, վստահված բնագծերն անառիկ պահելու համար N զորամասի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պետական և գերատեսչական մեդալներով, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանձնելով պարգևները՝ հրամանատարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին անձնվիրության, մարտական բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և հակառակորդի գրոհները կասեցնելու համար։

̰
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում առնվազն 1940 լրագրող է մահացել կորոնավիրուսից

18:38 07.01.2022

94 երկրից առնվազն 1940 լրագրող մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով 2020 թվականի մարտից ի վեր։ Ռուսաստանում գրանցված է նման 42 դեպք, ուրբաթ Ժնևում հայտնել է Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Առնվազն 1940 լրագրող մահացել է COVID-19-ից 94 երկրում»,- ասվում է զեկույցում,-«Այդ դեպքերի մեծ մասը Բրազիլիայում է՝ 295։ Դրան հաջորդում են […]

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են մարզիկ-զինծառայողները

18:30 07.01.2022

Հունվարի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնություններին մասնակցած ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողները, մարզաձևերի ներկայացուցիչներ և մարզիչներ։ 2021թ.-ին ըմբշամարտի (Թեհրան) և բռնցքամարտի (Մոսկվա) զինվորականների աշխարհի առաջնությունների արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ։ Բացի այդ՝ ըմբշամարտի հունահռոմեական և ազատ ոճի […]

̰
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

18:22 07.01.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանի մթնոլորտային օդի որակը հունվարի 1-6-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունվարի 4-ին, Նոր Նորքում՝ հունվարի 1-ին և 2-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»։

̰
Վարչապետը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

18:14 07.01.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների միջև առկա համագործակցությունից և քննարկել երկկողմ փոխգործակցությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների […]

̰
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

18:07 07.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։ Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է […]

̰
Պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. ՔԿ

17:56 07.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. մարտի 15-ին` ժամը 14:17-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը, 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա […]

̰
2021 թվականի ընթացքում ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց

17:49 07.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ-ին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։ ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ ✅ Երևանի տարածքային կենտրոն՝ […]

̰
BACK_TO_TOP