17:31 05.01.2022
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված բոլոր ընթացակարգերը, որոնք վերաբերում են կորոնավիրուսային հիվանդությանը, ուժի մեջ են բոլոր շտամերի պարագայում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշել է ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ օմիկրոն շտամի պարագայում հիվանդությունը, սովորաբար թեթև […]
17:24 05.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ ստանձնում է Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Տոկաևն ասել է, որ հավատարիմ է մնում հետևողական բարեփոխումներին: Նա նաև ասել է, որ որպես Անվտանգության խորհրդի նախագահ կգործի հնարավորինս կոշտ և հայտարարել, որ հանդես կգա Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։ Տոկաևը ժողովրդին ուղղված իր […]
17:17 05.01.2022
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,-ասվում է […]
17:12 05.01.2022
Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։
17:08 05.01.2022
«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է զբաղեցնել Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է armsport.am-ը: Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Ցեզարի Կուլեշան դիտարկում է ուկրաինացի մասնագետի թեկնածությունը, հայտնում է Przeglad Sportowy-ն: Այդուհանդերձ, Շևչենկոյին ձեռքբերելու շաները շատ չեն, քանի որ նա ընդամենը երկու ամիս է՝ աշխատում է «Ջենոայի» հետ և դժվար թե այսքան արագ թողնի նախագիծն […]
17:51 04.01.2022
«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբը: Ֆուտբոլիստը լիովին համաձայնեցրել է MLS-ի «Տորոնտո» ակումբ իր տեղափոխությունը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Իսինյեի տեղափոխության մասին կհայտարարվի պաշտոնապես: Նրա պայմանագիրը կանադական ակումբի հետ նախատեսված կլինի 5 տարով: Ինսինյեի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում […]
17:42 04.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման սխեման:
17:34 04.01.2022
Օդանավից գտել են 199.000 ռուսական ռուբլի: «Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ: Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի: Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին: Եվս […]
17:30 04.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին […]
17:23 04.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նախարարին հանգամանորեն ներկայացրել են միության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Հարություն […]
17:14 04.01.2022
Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների տասնյակը, որոնք տրանսֆերային արժեքի ամենաշատ աճն են գրանցել 2021 թվականին, փոխանցում է armsport.am-ը: Ցուցակի առաջին համարը «Ֆիորենտինայի» երիտասարդ հարձակվող Դուշան Վլահովիչն է: Սերբ ֆուտբոլիստի տրնասֆերային արժեքն այս պահին 70 մլն եվրո է: 2021 թվականին այն ավելացել է 54 մլն եվրոյով: 2-րդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է: Նորվեգացի […]
17:07 04.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորայք-Ծղուկ, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տասակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: […]
16:59 04.01.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2021թ. էլեկտրոնային տարբերակով և թղթային տարբերակով մուտքագրվել է 14160 դիմում և գրություն, տեղեկացնում են նախարարությունից: Լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է տեղեկատվություն տրամադրելու 181 հարցում։ Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
16:49 04.01.2022
ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։ Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորներին։
16:42 04.01.2022
N զորամասում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություն։ Հանդիսավոր արարողության ընթացքում հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
16:36 04.01.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 4-ին ժամը 14:20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բազում, Սիփան, Հատիս, Դեբեդ, Գանձասար, Արաքս փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
16:25 04.01.2022
Ֆրանիսական L’Équipe ամսագիրը կազմել է 2021 թվականի խորհրդանշական հավաքականը, տեղեկացնում է armsport.am-ը: Հետաքրքիր է , որ այդ կազմում ընդգրկված չէ ՊՍժ-ի հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես բացակայում է։ Դարպասապահ՝ Էդուարդ Մենդի (Չելսի): Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Լիվերպուլ), Ռուբեն Դիաշ (Մանչեսթեր Սիթի), Մարկինյոս (ՊՍԺ) և Տեո Էրնանդես (Միլան): Կիսապաշտպաններ՝ Նգոլո […]
16:20 04.01.2022
Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իր համար բժշկական բացառություն են արել, որպեսզի կարողանա մասնակցել Ավստրալիայի 2022թ. Բաց առաջնությանը: Այս մասին հայտնում է Instagram-ի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: «Շնորհավոր Նոր տարի: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, սեր և երջանկություն: Դադարի ընթացքում հիանալի ժամանակ եմ անցկացրել մտերիմներիս […]
16:12 04.01.2022
Իսրայելական ռազմաօդային ուժերի ուղղաթիռն աղետի է ենթարկվել Հայֆա նավահանգստային քաղաքի շրջանում. դրա հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկը տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 4-ին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում Է, որ զոհվել են ուղղաթիռի օդաչուները, տուժել Է անձնակազմի անդամը, որն «օդային դիտորդի» դեր Էր կատարում: Նա տեղափոխվել Է […]
17:47 03.01.2022
ՌԴ Ցամաքային զորքերը 2022 թվականին կստանան 400-ից ավելի տանկեր, զրահափոխադրիչներ և հետևազորի մարտական մեքենաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Ցամաքային զորքերը 2022 թվականին կստանա ավելի քան 400 միավոր զրահատանկային տեխնիկա»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Այնտեղ նշել են, որ խոսքը ժամանակակից […]
17:37 03.01.2022
Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Դեռևս հայտնի չէ՝ որ հավաքականի հետ կլինի ընկերական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզզելլին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։ Հիշեցնենք՝ ևս մեկ հանդիպում […]
17:24 03.01.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» դիմումի համաձայն՝ հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի և «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպությունների հետ: Կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
17:16 03.01.2022
Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով մրցույթ է հայտարարել: «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի համար ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://bit.ly/3FTDj9E»:
17:07 03.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ապարան-Միրաք ճանապարհահատվածում թույլ գետնաբուք է։ Ապարանի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]
17:00 03.01.2022
2022թ. հունվարի 1-ից 3-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 20 երեխա՝ 13 տղա, 7 աղջիկ։ Տոնական օրերի ծնունդներից մեկը զույգ է։ Նախորդ՝ 2021 թվականին, Շիրակի մարզում ծնունդների թիվը 2828 է եղել, ծնվել է 1497 տղա և 1357 աղջիկ, որից 23-ը զույգ, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
16:55 03.01.2022
Վերջին օրերի ընթացքում իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ […]
16:47 03.01.2022
Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-ասվում է […]