17:37 03.01.2022
Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Դեռևս հայտնի չէ՝ որ հավաքականի հետ կլինի ընկերական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզզելլին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։ Հիշեցնենք՝ ևս մեկ հանդիպում […]
17:24 03.01.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» դիմումի համաձայն՝ հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կազմակերպում է աշխատանքային քննարկում՝ ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանի և «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպությունների հետ: Կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
17:16 03.01.2022
Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով մրցույթ է հայտարարել: «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի համար ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://bit.ly/3FTDj9E»:
17:07 03.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ապարան-Միրաք ճանապարհահատվածում թույլ գետնաբուք է։ Ապարանի, Վարդենիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]
17:00 03.01.2022
2022թ. հունվարի 1-ից 3-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 20 երեխա՝ 13 տղա, 7 աղջիկ։ Տոնական օրերի ծնունդներից մեկը զույգ է։ Նախորդ՝ 2021 թվականին, Շիրակի մարզում ծնունդների թիվը 2828 է եղել, ծնվել է 1497 տղա և 1357 աղջիկ, որից 23-ը զույգ, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
16:55 03.01.2022
Վերջին օրերի ընթացքում իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ […]
16:47 03.01.2022
Iran Airtour ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 1-ից մեկնարկել է Թեհրան- Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ iranairtour.ir կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-ասվում է […]
16:40 03.01.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր ևս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ, այս անգամ՝ բուստերային, քանի որ ամիսներ առաջ կրկնակի պատվաստում եմ անցել: Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր […]
16:32 03.01.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կարող է շարունակել «Ինտեր Մայամիում», հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին կարող է 2023 թվականին պայմանագիր կնքել Դևիդ Բեքհեմի ակումբի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին անշարժ գույ է ձեռք բերել Մայամիում: Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Այս տարվա նոյեմբերին Մեսսին դարձավ «Ոսկե Գնդակի» […]
16:24 03.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 27-ից (2021 թ․) հունվարի 2-ը (2022 թ․): «Սևանա լճի մակարդակը 2021թ․ դեկտեմբերի 27-ից 2022 թ․ հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ և կազմել` 1900.43մ (02.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2021 թ․ դեկտեմբերի 27-ից 2022թ․ […]
16:07 03.01.2022
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Սիմոն Մ․-ի վարած Nissan Tiida մակնիշի և 37-ամյա Արամ Շ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ […]
17:00 01.01.2022
Թաիթիի «Պիրաե» ակումբը կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը՝ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» փոխարեն, որը չի կարողանա ճանապարհորդել երկրից դուրս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տուրի խաղում «Պիրաեն» կհանդիպի ԱՄԷ-ի «Ալ Ջազիրային»: Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցանկում են նաև «Չելսին» (Անգլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Մոնտերեյը» (Մեքսիկա) և «Պալմեյրասը» […]
16:50 01.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի ընթացքում շուրջ 1 մլրդ 14 միլիոն դրամ է հատկացրել հասարակական կազմակերպություններին՝ պատվիրակման միջոցով քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: Ծառայություններից օգտվել է շուրջ 15 հազար քաղաքացի: Մանրամասները՝ նախարարության տեսանյութում:
16:45 01.01.2022
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Կոլորադոյում արտակարգ դրության արագ հայտարարմանը՝ պայմանավորված զանգվածային անտառային հրդեհներով: Այս մասին հայտնում է Axios-ը։ Արագ տարածվող հրդեհները ոչնչացրել և վնասել են մոտ 1600 ակր հող և ավերել ավելի քան 500 տուն: Լուիսվիլից և այլ բնակավայրերից տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ։
16:28 01.01.2022
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տարվա առաջին օրվա քարոզի ժամանակ կրկին անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության թեմային։ «Մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պաշտպանում են աշխարհը, եկեք բոլորս միասին աշխատենք մայրերին խնամելու և կանանց պաշտպանելու համար: Այնքան շատ է կանանց նկատմամբ բռնությունը: Բավական է: Կնոջը ցավ պատճառելը նշանակում է վիրավորել Աստծուն», – ասել է Հռոմի պապը: […]
16:05 01.01.2022
Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ցավակցական գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Գրիգորի Հայրապետովը ՊՊԾ պետի պաշտոնից ազատվել էր 2019-ի հոկտեմբերին:
15:44 01.01.2022
Աշխատավարձերը և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ Լիտվայում այլևս կանխիկ չեն տրվի: Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունները, որոնց համաձայն գործատուն պետք է այդ գումարը փոխանցի աշխատողի բանկային հաշվին։ Ինչպես նշում է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանն առընթեր աշխատանքի պետական տեսչությունը, կանխիկ աշխատավարձ տրամադրելուց հրաժարվելը պետք է նվազեցնի ստվերային բիզնեսը և […]
15:27 01.01.2022
Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին 2021 թվականին Վիքիպեդիայում իրենց անձնական էջերի դիտումների քանակով առաջատարներ են դարձել մարզիկների շրջանում, հայտնում է armsport.am-ը: Ռոնալդուն այս ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ տարեկան ավելի քան 18 միլիոն դիտումով: Երկրպագուներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ռոնալդուի նկատմամբ, քան այնպիսի խոշոր սպորտային իրադարձությունների, ինչպիսիք են Եվրո-2020-ը և 2020 թվականի ամառային Օլիմպիական […]
15:10 01.01.2022
Հունվարի 2-ին՝ ժամը 11:00-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Հավարտ Պատարագի սրբազան արարողության՝ կկատարվի Հանրապետական մաղթանք, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
14:53 01.01.2022
Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 37 տան դիմաց ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները մարել են Opel Omega-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի […]
14:33 01.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները դադարեցրել են հացադուլը՝ Վրաստանի նախկին առաջնորդի պահանջով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: «Միխեիլ Սաակաշվիլին անհանգստանում է յուրաքանչյուր հացադուլավորի առողջության համար: Նա ստիպված կլինի ինքը վերսկսել հացադուլը, ինչը մենք չենք կարող թույլ տալ, քանի որ այդ դեպքում այն մահացու […]
14:15 01.01.2022
Ավելի քան 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ. 2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի գլխավոր թվերն են, հայտնում են ՀՀ կառավարությունից: «Բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը։ Ճանապարհների, կամուրջների ու ջրային ենթակառուցվածքների շինարարության սպասվելիք ծախսերին զուգահեռ ավելացել է նաև գիտության ֆինանսավորումը՝ 10 տարվա դադարից հետո վերանայվել է գիտնականների բազային աշխատավարձը։ Բարձրացվել են նվազագույն կենսաթոշակն ու նպաստները»։ Մանրամասները՝ ՀՀ […]
13:58 01.01.2022
Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 13-րդ փողոցում Mercedes-ը բախվել գազախողովակի հենասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի տնամերձ հողամասում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է […]
13:44 01.01.2022
Իտալական «Սալերնիտանան» կխուսափի Ա սերիայից հեռացվելուց: Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է armsport.am-ը: Ակումբի նախկին սեփականատերը Կլաուդիո Լոտիտոն էր, ով նաև «Լացիոյի» նախագահն է, և ակումբային գրանցման կանոնների համաձայն՝ մեկ անձ չի կարող ունենալ մի քանի թիմ մեկ դիվիզիոնում: Արդյունքում «Սալերնիտանան» ժամանակավորապես հանձնվել էր այլ կազմակերպության, որի հայտը հաստատվել էր լիգայի կողմից։ Բայց եթե […]
13:28 01.01.2022
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 847-ով՝ նախորդ օրվա 912-ի դիմաց՝ հասնելով 309,707-ի, շաբաթ օրը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Սա նվազագույն ցուցանիշն է սեպտեմբերի 27-ից ի վեր: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 19 751-ով՝ հասնելով 10 519 733-ի։ Սեպտեմբերի 22-ից ի վեր առաջին անգամ […]
13:15 01.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով երկու օր առաջ հիվանդանոցից բանտ է տարվել, ծանր վիճակում է, նա չի կարողանում ինքնուրույն սնվել: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Շոթա Թութբերիձեն: «Առողջական վիճակը, իհարկե, այս պայմաններում չի լավանա և շարունակում է մնալ ծանր։ Նա գործնականում չի կարողանում սնունդ ընդունել, բուժման կուրսն ավարտված չէ։ Նրա բժշկական ցուցանիշները […]
19:28 31.12.2021
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը. «Հարգելի՛ հայրենակիցներ Անցնող 2021 թվականն ոչ պակաս դժվարին ու փորձություններով լի տարի էր, որի հաղթահարումը հնարավոր էր միայն ամուր կամքի և հաստատուն վճռականության դրսևորման շնորհիվ։ Հետպատերազմյան հետևանքների վերացման այս բարդ փուլում արցախցին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամուր կապված է […]
19:19 31.12.2021
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։ Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորել է հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Նորին […]
19:05 31.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ճանապարհի մերակասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան–Հանքավաան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Մարմարիկ գետում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ուղևորներ, Սևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ […]