18:47 31.12.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 31-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
18:32 31.12.2021
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
18:15 31.12.2021
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի կորոնավիրուսի երկու թեստի արդյունք բացասական է։ Բելգիացին այս մասին հաղորդել է թվիթերյան իր էջում։ Նա գրել է, որ հունվարի 2-ին «Խետաֆեի» դեմ կայանալիք խաղին մասնակցելու թույլտվության է սպասում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» հաղորդել էր, որ Կուրտուայի, Վինիսիուս Ժունիորի, Ֆեդերիկո Վալվերդեի ու Էդուարդո Կամավինգայի թեստերը դրական են։ Հիմա մադրիդյան ակումբը հաղորդել […]
17:35 31.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել Պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նախագահի խոսքով՝ 2022թ.-ին իշխանություններն անելու են հնարավորն Արցախի […]
17:25 31.12.2021
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը. «Սիրելի՜ հայրենակիցներ, Ահա և հրաժեշտ ենք տալիս դժվարին 2021 թվականին: Անցնող տարին հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով, փորձություններով, վերականգնման և վեր հառնման կարևոր հանգրվաններով: Տարին, իսկապես, մեր կամքի ուժի դրսևորման և մաքառման պատմական ժամանակաշրջան էր: Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ […]
17:14 31.12.2021
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Հաղթահարելով փորձություններ և դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 30 տարեկան։ Մեր պետության 30-ամյակը առիթ էր վերագնահատելու մեր անցած ճանապարհն իր բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով և ուրվագծելու, […]
21:54 30.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 21-29-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում` դեկտեմբերի 26-ին, Հրազդանում չի գերազանցել»:
21:54 30.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում […]
21:44 30.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին […]
21:31 30.12.2021
2021թ. դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը: Այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը՝ ✅ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ✅ Արդարադատության միջազգային դատարանում, […]
21:19 30.12.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Մանգասարյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արսեն Մանգասարյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասվում է նախագահի […]
21:10 30.12.2021
Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի: Առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում՝ նաև մասնակցելով նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը: Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի և զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն […]
18:30 30.12.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի գերեվարված բոլոր անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքը հրապարակված է Կոնգրեսի […]
17:44 30.12.2021
Դեկտեմբերի 29-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներն Արշակունյաց պողոտայում վարչական իրավախախտում կատարած անձի ստուգման ժամանակ հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Գարեգին Ս․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 243.1 (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային […]
17:30 30.12.2021
Տոներին ընդառաջ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի «Մանկան տուն»։ Վերջիններս շփվել են երեխաների հետ, լսել նրանց երազանքների մասին, խաղաղ ու անհոգ մանկություն մաղթել՝ կարևորելով պետության հոգածությամբ ապրող փոքրիկների նկատմամբ ջերմության ու հոգատարության շարունակական ապահովումը։
17:15 30.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամանորի և Սուրբ Ծնունդի տոների առիթով, շնորհավորական նամակներ է ստանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական նամակներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մոսկվայի և […]
17:11 30.12.2021
Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային նոր եռալեզու հարթակ՝ visityerevan.am, տեղեկացնում են քաղաքապետարանից: «Ու˚ր գնալ, ի˚նչ տեսնել: Ամենակարևոր այս հարցերի պատասխանի համար մի ամբողջ թիմ գրեթե 1 տարի աշխատել է նախագծի շուրջ: «Մենք պարբերաբար հրատարակում էինք զբոսաշրջիկների համար տպագրական տարբեր նյութեր՝ քարտեզներ և ուղեցույցներ: Սակայն հասկանում ենք, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը մեծ կարևորություն ունի քաղաքային կառավարման […]
17:00 30.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 23-29-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում` դեկտեմբերի 26-ին և 27-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 24-ին և 29-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 28-ին և 29-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի […]
16:49 30.12.2021
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 30-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչև 1 000 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 1 018 դոլար: Մեկ օրում գազի արժեքի ընդհանուր նվազումը կազմում է 10 տոկոս: […]
16:39 30.12.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ ավագ հարկային տեսուչի կողմից տնտեսվարողից կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ տարածքային բաժնի ավագ հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանը համապատասխան ՍՊ ընկերությունում ստուգայցի ժամանակ, ի թիվս գրանցված աշխատակիցների, նկատել է փաստացի աշխատանք կատարող անձի: Հարկային […]
16:30 30.12.2021
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին հարուստ էր տարատեսակ մարտահրավերներով, սակայն կարող ենք փաստել, որ համատեղ ջանքերով համակարգին հաջողվել է ապահովել պետական բյուջեի եկամտային ցուցանիշների գերակատարումը: Հարկային և մաքսային ոլորտներում ակտիվորեն շարունակվել են բարեփոխումները՝ նպատակ […]
16:17 30.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանում թույլ մառախուղ է՝ տեսանելիությունը 100-150 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում […]
16:10 30.12.2021
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրապետության բնակչությանը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում տեղահանված և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է գրանցվել առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր: Յուրաքանչյուր քաղաքացի անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել իր […]
18:29 29.12.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Գյումրի» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արա Հ.-ին, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք […]
18:16 29.12.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ շահառուների թիվը փոփոխվել է: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 18 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4678 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու […]
18:08 29.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ […]