14:33 21.11.2018
Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ այցելեց ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը։ Դավիթ Տոնոյանը ծանոթացավ առանձին հերթապահության յուրահատկություններին։ Հետո Դավիթ Տոնոյանը այցելեց ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաև հայ զինվորական բժիշկը։ Վերջում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ողջ անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում […]
14:03 21.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- […]
13:39 21.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Մելքոնյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական […]
13:33 21.11.2018
Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը, որը երթը սկսել էր օպերայի բակից, հասել է կառավարության շենք: Հավաքվածները պահանջում են, որպեսզի իրենց ընդունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և լուծում տա բարձրաձայնվող խնդրին: Պահանջում են, որպեսզի Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում նշվի այդ փաստը: Մի մասի մոտ նշվել է, մյուս մասի մոտ՝ ոչ: SHANTNEWS-ի հետ զրույցում խմբի ներկայացուցիչ […]
13:09 21.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն արձագանքել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու անհրաժեշտության վերաբերյալ հրապարակումներին: «Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին: Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է […]
12:47 21.11.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։ Փորձագիտական խմբին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
12:24 21.11.2018
2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին: Այս մասին […]
12:07 21.11.2018
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի բակում մոմավառություն է անցկացվել՝ ի հիշատակ կյանքից հեռացած 23-ամյա Վահագն Մարգարյանի: Բալետի հանրահայտ պարողը մահացել է նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին նա վթարի էր ենթարկվել՝ ստանալով գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր նաև ստոծանին, հեռացվել էր փայծաղը:
11:47 21.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ծեծի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, […]
11:33 21.11.2018
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, համաձայնության գալով կրթօջախի հաշվապահի հետ, 2014-ից 2018 թվականներին մի տղամարդու հրամանագրել է […]
11:29 21.11.2018
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին. «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ՝ 68-ամյա Ժորա Բադալյանը և 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
11:19 21.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. օգոստոսի 2-ին Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակչուհի՝ […]
11:11 21.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, […]
11:05 21.11.2018
Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտնակատարը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի քննարկման շրջանակներում հանդիպեց դոնոր երկրների դեսպանների, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնիի և ԵԽ գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: ԱԳՆ […]
11:00 21.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կլինի Արագածոտնի մարզում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14։00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15։30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ՝ Ապարանի կենտրոնական հրապարակում»,- ասված է գրառման մեջ:
10:51 21.11.2018
Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակեցին կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու […]
10:49 21.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական […]
10:25 21.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:00-23։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Չուխաջյան թաղամաս 1, 3, 5, 7, 9, 11, 28, 29, 30 շենքեր, սեփական սեկտոր, Չուխաջյան փողոց 2-44 շենքեր/զույգ համարներ/, 46-64 շենքեր /զույգ համարներ/, Ամիրյան փողոցի 30-56 սեփական տներ, Ամիրյան […]
10:12 21.11.2018
Գերմանիայի Ռուրի համալսարանի գիտնականները կազմել են երկրների համաշխարհային վարկանիշը՝ ըստ տարերային աղետների՝ երկրաշարժերի, փոթորիկների ու ցունամիի հետևանքով զոհվելու հավանականության։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։ Առաջին եռյակում են խաղաղօվկիանոսյան կղզիներ Վանուատուն և Տոնգան, ինչպես նաև Ֆիլիպինները։ Վերջինում մահաբեր տարերային աղետների ցուցակում են ընդգրկվել նաև սողանքներն ու հրաբուխները։ Բնության տարերքի տեսանկյունից բավականին վտանգավոր երկրների շարքին են […]
09:56 21.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-13։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 4, 10, 10/1, 27, 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքերը, Թոթովենցի փ. 1, 3, 11, 11/1 շենքերը, Գայի պող. 3, 5, 9, 11, 13, 36, […]
09:42 21.11.2018
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին հարվածել է մի տղամարդու։ Վերջինս մահացել է։ Հաղորդվում է, որ նա ազգությամբ հայ է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։ ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տղամարդը 25 տարեկան է։ Թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ։ Զոհը եղել է Հայաստանի […]
09:27 21.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելուց հետո Երևանի պետական բժշկական համալսարանում լուրջ աժիոտաժ է։ Խորհրդի նոր կազմն ավելի քաղաքական է, քան նախկին կազմն էր։ Խորհրդի անդամներ են՝ «Իմ քայլը» համամասնական ցուցակի առաջանցիկ տեղերում գտնվող Զառա Բաթոյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի կոռուպցիոն գծով խորհրդական Արեն Մկրտչյանը, Արայիկ Հարությունյանի տեղակալ, այս ամենի «կնքահայր» […]
09:15 21.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի […]
08:55 21.11.2018
ԲՀԿ-ն դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 169 թեկնածուով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական և տարածքային ցուցակները։ ԿԸՀ ներկայացվել էր 176 թեկնածուից բաղկացած ցուցակ, 7-ն ինքնաբացարկ են հայտնել։ Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, առաջին տասնյակից 8-ը 6-րդ գումարման ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ են։ 1․ Ծառուկյան Գագիկ Կոլյայի, ԱԺ պատգամավոր […]
08:46 21.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավորներ պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները: Շատերը հակված են կարծելու, […]
08:29 21.11.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նիստի ժամանակ Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Կիևը պահանջում է կազմակերպությունում վետոյի իրավունքի կիրառման վերանայում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Նա հստակեցրել է, որ դա Ուկրաինայի համար առավել կարևոր առաջնահերթություններից է։ Կիևի ներկայացուցիչը հավելել է, որ վերջին շրջանում չափազանց շատ են եղել դեպքերը, երբ վետոյի իրավունքը կիրառվել է միջազգային խաղաղության […]
08:17 21.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին տարիներին վիթխարի կարողություն է կորցրել, քանի որ չի կարող միաժամանակ բիզնես վարել և կատարել նախագահի պարտականությունները։ «Նախագահությունն ինձ մի ողջ կարողություն է արժեցել, և ես նորմալ եմ դրան վերաբերվում, վաղուց գիտեի, որ այդպես է լինելու»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ խոսքը վիթխարի […]
07:57 21.11.2018
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը գործակալներ է ներդրել «միգրանտների քարավանում»՝ Մեքսիկա-ԱՄՆ սահմանի հատման պլանների ու մեթոդների մասին իմանալու նպատակով։ Ինչպես հայտնում է NBC-ն, իշխանություններն արդեն տեղեկություն են ստացել այն մասին, որ միգրանտները մտադիր են ամերիկյան տարածք ներխուժել՝ Սան-Դիեգոյի մոտակա սահմանային արգելափակոցները հաղթահարելով։ Սահմանապահներն այդ տարածքում գործի են անցել, սակայն ներխուժման փորձ այդպես էլ չի արվել։ Գերատեսչությունը […]
07:40 21.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Մայքլ» փոթորկի ժամանակ 250 կմ/ժ արագության հասած քամին տեղաշարժել է տունը մոտ 366 մետրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղացի Թիմ Հայնցը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկո-Բիչ քաղաքում, որն ամենից շատն է տուժել տարերային աղետի հարվածից։ Տունը գրեթե չի վնասվել, մասամբ տանիքն է պոկվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ֆլորիդա,Ալաբամա և […]