TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թրամփը ներում է շնորհել երկու հնդկահավի

07:30 21.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության տոնի նախօրեին անցկացրել է հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը։ Ամերիկյան ավանդույթի համաձայն՝ Թրամփը ներել է 2 հնդկահավի՝ ազատելով նրանց կերակուր դառնալուց։ Դրանք կուղարկվեն Վիրջինիայում գտնվող ֆերմա։ Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արարողությունը կատարվել է Սպիտակ տան Վարդագույն այգում։ Արարողությանը մասնակցել է նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Ներված թռչունների անուններն են […]

̰
Թուրքիան С-400-ի ձեռքբերումն անվանել է «վճռված գործ»

07:15 21.11.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուսական զենիթահրթիռային С-400 «Տրիումֆ» համակարգերի ձեռքբերումն անվանել է «վճռված գործ», որը չի կարելի չեղարկել։ «Ընթացիկ գործարքը վճռված գործ է։ Ես չեմ կարող այն չեղարկել»,- հայտարարել է Չավուշօղլուն Reuters-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո։ Նախարարը նաև նշել է, որ երկիրը կշարունակի սպառազինություն ձեռք բերել դաշնակիցներից։ Անկարան ու Մոսկվան С-400-ների մատակարարման […]

̰
Թուրքիայում վիկինգյան սուր է հայտնաբերվել

14:09 20.11.2018

Անթալիայի Քաշ շրջանում գտնվող Պատարա անտիկ քաղաքի տարածքում պեղումների ընթացքում 9-10-րդ դարին վերագրվող վիկինգյան սուր է հայտնաբերվել։ Պատարան եղել  է պատմական Լիկիա պետության մայրաքաղաքը և դեռևս միանշանակ հայտնի չէ, թե ինչպես է վիկինգյան սուրը հայտնվել փոքրասիական այդ տարածաշրջանում։ Ենթադրվում է, որ սուրը տվյալ վայրում կարող էր հայտնվել Կոստանդնուպոլսի համար մղված ռազմական գործողությունների ընթացքում։ Գտածոյի վերաբերյալ […]

̰
Վերին Լարսի անցակետի երկու հատվածները բաց են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

12:23 20.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարսի անցակետի երկու հատվածները, ինչպես նաև Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:03 20.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 23- 24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև:

̰
«Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը». Փայլան

11:49 20.11.2018

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է Մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։ Փայլանը, քննադատելով Մշակույթի նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, ասել է. «Նախարարությունը ոչ մի տեսլական չունի Վանի նահանգի համար։ Հավատացե՛ք, Վանի օդանավակայանը տարողունակությամբ կարող է գերազանցել Անթալիայի և Դալամանի օդանավակայաններին։ Վանում լուրջ քաղաքակրթություն կա։ Եթե այնտեղ […]

̰
Բանկային պարտքերի զրոյացումն ընտրակաշառք չէ. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

11:34 20.11.2018

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան, մեկնաբանելով կառավարության նախաձեռնությունը, ասել է, որ 600 հազար քաղաքացիներին բանկային պարտքերից ազատելն ընտրակաշառք չի ենթադրում։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն: «Ունենք փաստարկ, որ նախաձեռնությունը նոր չէ․ այն երկար ժամանակ մշակման փուլում էր: Եթե որևէ կազմակերպություն հրաժարվի այս ծրագրի շրջանակներում համագործակցությունից, մենք չենք ստիպելու: Սա կամավոր է»,- հայտարարել է […]

̰
Նոյեմբերի 19-ից 20-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք

11:03 20.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ծնողից […]

̰
Առանց մարդկանց համաձայնության հարկային բեռի ավելացումը բացառվում է. Արարատ Միրզոյանը վերահաստատում է

10:58 20.11.2018

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելիներս, հարգելիներս, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:52 20.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Բակո Սահակյանն ամերիկահայ բարերարի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացումը

10:50 20.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի և նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր […]

̰
Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

10:42 20.11.2018

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԽ 6-րդ համաժողովին։ ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ այցի ընթացքում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։

̰
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

10:38 20.11.2018

Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, պարզաբանվել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները: Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել նաև […]

̰
Երևանում թալանել են «Սևան» ՔԿՀ բաժնի պետի մեքենան

10:31 20.11.2018

Նոյեմբերի 18-ին Երևանում ավտոմեքենաների գողության դեպքեր են գրանցվել. Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոցի 24/ա շենքի բակում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նույն փողոցի բնակիչ, 21-ամյա Սահակ Քոսյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ՏA 001 AK համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված գողության փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նույն […]

̰
Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու. «Ժողովուրդ»

10:00 20.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ.  հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ այն կձևավորվի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատական համակարգում քննարկում են նաև նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը և Գարիկ Ավագյանը: […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:43 20.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 28 շենքը, Միչուրինի փ. 5 շենքը և 1-15 սեփական տները, Սուվորովի փ. 5 շենքը և 1/14 սեփական տունը, Բուռնազյան փ. 22-59 սեփական տները, Ավան՝ Բրյուսովի թաղ. 62, […]

̰
Այսօր վթարային ջրանջատում է սպասվում Արագածոտնի մարզում

09:29 20.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Խոշոր վթար Արարատի մարզում․ կան զոհեր

09:16 20.11.2018

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի «Կոնտինենտալ» հյուրանոցային և ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., […]

̰
Ի՞նչը ստիպեց Փաշինյանին բարելավել հարաբերությունները Գարեգին Բ-ի հետ․ «Ժամանակ»

09:01 20.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հարթել Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին առաջարկելու միջոցով: Վերջինս հրաժարվել է այդ առաջարկից և անդրդվելի մնացել իր որոշման մեջ՝ պատճառաբանելով, որ եկեղեցու հետ հարաբերություններն այդ կերպ չեն կարգավորվում: Միայն Արամ Ա-ի կողմից վերջնական մերժում ստանալուց հետո […]

̰
Ինչպես Ծառուկյանը ներեց իր նավն առաջինը լքած Արագած Ախոյանին. «Հրապարակ»

08:46 20.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ «Ալյանսի» անդամ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին․ նա Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից է, ցուցակում՝ 46-րդը։ «Ես շնորհակալ եմ, որ Ծառուկյանը փոխադարձ առաջարկն ընդունեց և վստահեց ինձ։ Իրավիճակն այնպիսին էր, որ 1-ինը, 2-րդը, 3-րդը չկար, 2-րդ, 3-րդ օրը պարոն Ծառուկյանն էլ լքեց […]

̰
Ովքեր են 2018 թվականի ամենաբարձր վարձատրված երգչուհիները․ Forbes

08:31 20.11.2018

Forbes-ը հրապարակել է 2018 թվականի ամենահարուստ երգչուհիների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորել է ամերիկացի կատարող Քեթի Փերին։ «Շնորհիվ Witness: The Tour» համերգային շրջագայության՝ նա աշխատել է 83 մլն դոլար։ Անցած տարի աղյուսակում նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Թեյլոր Սվիֆթը (80 մլն դոլար՝ շնորհիվ Reputation ալբոմի) ու Բեյոնսեն, որը մեկ տարում աշխատել […]

̰
Խաշըգջիի սպանության պատճառով Սաուդյան Արաբիայում ցանկանում են փոխել գահաժառանգին․ ԶԼՄ-ներ

08:14 20.11.2018

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պատճառով բռնկված միջազգային սկանդալի ֆոնին մտադիր են թույլ չտալ, որ գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը գահ բարձրանա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ 3 աղբյուրի։ Աղբյուրների հաղորդմամբ՝ մի քանի տասնյակ արքայազներ ու ընտանիքի այլ անդամներ ցանկանում են […]

̰
Հրաձգություն Չիկագոյի հիվանդանոցում․ կան զոհեր

08:01 20.11.2018

Չիկագոյի Mercy հիվանդանոցում հրաձգություն է կատարվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ հրաձիգը և մեկ ոստիկան։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Նշվում է, որ կրակոցներ են արձակվել ինչպես շենքից դուրս, այնպես էլ շենքի ներսում։ Ականատեսների հաղորդմամբ՝ միջադեպը ծայր է առել հիվանդանոցի հարակից կայանատեղիից։ Տղամարդը զրուցել է մի կնոջ հետ, […]

̰
Պենտագոնը Թուրքիայի հետ քննարկում է ռուսական С-400-ների փոխարինումը

07:46 20.11.2018

Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի և Անկարայի հետ քննարկում է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների փոխարինման այլընտրանքային տարբերակները։ «Ներկայում մենք այդ հարցի շուրջ դիվանագիտական քննարկումներ ենք անցկացնում։ Նոյեմբերի 9-ին մենք Կոնգրես ենք ուղարկել զեկույց՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մասին։ Ներկայում դիվանագիտական բանակցություններ են ընթանում Անկարայի հետ С-400-ների փոխարինման համար հնարավոր այլընտրանքների […]

̰
ԵՄ երկրներն ընդլայնում են համագործակցությունը ռազմական ոլորտում

07:30 20.11.2018

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական համագործակցության ծրագրի (PESCO) շրջանակում 17 նոր պաշտպանական նախագծերին։ Նախագծերն անդրադառնում են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կիբերպաշտպանությունը, ցամաքում, ծովում և օդում նախապատրաստությունը, ներուժի զարգացումը և օպերատիվ պատրաստությունը։ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ նաև հավանություն են տվել ընդհանուր հետախուզական դպրոցի ստեղծման նախագծին, որը […]

̰
Սուրբծննդյան գլխավոր եղևնին տեղափոխվել է Սպիտակ տուն

07:15 20.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, Վաշինգտոնում դիմավորել են սուրբծննդյան գլխավոր եղևնին, որը Սպիտակ տուն են տեղափոխել լծված ձիերը։ Եղևնին Սպիտակ տուն է տեղափոխվել սուրբծննդյան երգերի ներքո՝ զինվորական երգչախմբի կատարմամբ։ Մոտ 6 մետր բարձրությամբ եղևնին բերվել է Հյուսիսային Կարոլինայից։ Այս տարի Սուրբծննդյան եղևնիների ազգային ասոցիացիայի մրցույթում հաղթել էր նահանգի բնակիչ Լարի Սմիթը։ Այն […]

̰
Ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

17:04 19.11.2018

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հասցեագրված բազմաթիվ դիմումները՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով  փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը: Ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում բնակվող  ընտանիքների ուսանողները, ովքեր համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման («Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական  կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» 1183- որոշում),  իրավունք ունեն պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալ, սակայն ուշացրել են համապատասխան փաստաթղթերը  ներկայացնել բուհ կամ ԿԳ նախարարություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար

16:21 19.11.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հատուկ տեխնիկայով ձնամաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո՝ ժամը 16։00-ի դրությամբ՝ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այժմ ևս շարունակվում են ձնամաքրման աշխատանքները, որպեսզի օրվա ընթացքում ճանապարհը երթևեկելի դառնա նաև բեռնատարների համար։ Վրացական կողմի պատասխանատուները հայտնում են, որ հավանականությունը բավականին մեծ է, որ այսօր ճանապարհը […]

̰
Նոյեմբերի 16-19-ը բացահայտվել է հանցագործության 112 դեպք

14:59 19.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, բնակարանային գողության 17, անձնական ունեցվածքի գողության 16, խարդախության 14, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և ծեծի 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, անձի առևանգման ու գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի […]

̰
Երևանում սկսվում է համապատասխան նշաններով հեծանվային երթուղու կահավորումը

14:53 19.11.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում սկսում է նախապես հայտարարած հեծանվային երթուղու կահավորումը՝ համապատասխան ճանապարհային նշաններով: 2018թ. նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը:

̰
BACK_TO_TOP