14:25 19.11.2018
Նոյեմբերի 18-ին`ժամը 00։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20։30-ին, շտապօգնության կանչով մեկնել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը, որտեղ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցուցաբերել 1966 թ. ծնված Գեղամ Գ.-ին, 1965 թ. ծնված Անժելա Վ.-ին, 1994 թ. ծնված Լիլիթ Գ.-ին և 1993 թ. ծնված […]
14:05 19.11.2018
Նոյեմբերի 20-21-ը արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հանդիպմանը։ ԱԳՆ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների հետ: Հավելենք, որ նոյեմբերի 21-ին ԵԽ նախագահությունը կանցնի Ֆինլանդիային, որը մտադիր է քայլեր ձեռնարկել ԵԽ երկրներում մարդու […]
13:07 19.11.2018
Այսօր Գեղարքունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Գուրգեն Զ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով վարորդը, նրա ուղևորներ՝ […]
12:57 19.11.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Գյուղնախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵՏՄ […]
12:35 19.11.2018
Նոյեմբերի 16-ին հաղորդումներ էին ստացվել երկու «Ֆոլքսվագեն Տուարեգ» մեքենաների լուսարձակները գողանալու մասին: ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 11-ն անց 30-ին, Երկաթուղայինների 8-րդ փողոցի թիվ 21/4 հասցեի բակից, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Յուրիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Գողոնն առգրավվել է:
11:44 19.11.2018
Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել նոր թղթադրամների մասին: Նոր սերնդի թղթադրամները տպագրված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինում 3-4 անգամ ավելի երկար: Թղթադրամների վրա առկա են մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն […]
11:34 19.11.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ մինչև ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Ձյան տեղումներն այս պահին դադարել են և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։
11:17 19.11.2018
Չիկագոյում 100 հարկանի «Հանկոկ-սենթր» երկնաքերի 95-րդ հարկից վերելակը պոկվել ու ցած է ընկել: Վերելակում 6 մարդ է եղել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառ է դարձել պոկված ճոպանը: Խցիկում գտնվել են երկու զբոսաշրջիկներ Մեքսիկայից, հղի կին և 3 ուսանող: Ընկած խցիկը կանգ է առել 11-րդ հարկում: Փրկարարներից 3 ժամ է պահանջվել […]
10:51 19.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և […]
10:45 19.11.2018
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի […]
10:29 19.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
10:20 19.11.2018
Նոյեմբերի 19-ին` ժամը 00:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Պ., 1969 թ.), «Volkswagen Passat» (վարորդը` Ա. Ս., 1990 թ.), […]
10:00 19.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:31 19.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-18։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Նորաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Սպանդարյան, Մեղրաշեն, Գետափ, Անուշավան, Փանիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:12 19.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Միքայելյան փ. 70 շենքը, Րաֆֆու փ. 17, 19, 21, 23, 25, 27 շենքերը և հարակից բնակիչ ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ․ 13 շենքը, Լենինգրադյան փ. 31/6, 31/8 շենքերը, Շինարարների փ. […]
09:00 19.11.2018
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկրոշրջան թաղամասի թիվ 7 շենքին հարակից ինքնաշեն շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:30-ին: Ամբողջությամբ […]
08:46 19.11.2018
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն Աղքատների համաշխարհային օրվա առիթով, որը նշվել է նոյեմբերի 18-ին, Վատիկանում կիսել է իր ճաշը 3000 աղքատների հետ։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Մինչ այդ, հովվապետը պատարագ է մատուցել, որի ժամանակ կոչ է արել բոլոր հավատացյալներին լսել աղքատների ճիչը, որն ավելի ու ավելի բարձր է դառնում ժամանակակից աշխարհում։ Պատարագից հետո Պապն աղքատներին […]
08:17 19.11.2018
Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է, որ սկսել է հազվադեպ օգտվել իր iPhone սմարթֆոնից։ Այս մասին նա ասել է Axios-ի հետ հարցազրույցում։ Կուկի խոսքերով՝ նախկինում ինքը չափազանց հաճախ է օգտագործել սմարթֆոն, սակայն այժմ ավելի քիչ է օգտվում։ «Նվազում է դեպքերի թիվը, երբ ես ձեռքս եմ վերցնում սարքը»,- ասել է ընկերության ղեկավարը։ Կուկը սահմանափակել […]
08:00 19.11.2018
Հռոմում մի շարք արգելքներ են սահմանվել։ Այժմ չի թույլատրվում քաղաքի շատրվաններում լողալը, հարյուրապետի (ցենտուրիոն) հագուստով շրջելը, ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործելը։ Այս մասին հայտնում է The Loсal-ը։ Այժմ նա, ով քաղաքում կշրջի հարյուրապետի կոստյումով, կվճարի 400 եվրո տուգանք։ Ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործողներին սպառնում է 150 եվրո տուգանք, իսկ ալկոհոլ վաճառողները կտուգանվեն 280 եվրոյով։ Շատրվաններում […]
07:41 19.11.2018
Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 18-ին ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի լիազորությունները։ «Ես առաջին անգամ եմ ստանձնում պաշտպանության նախարարի պաշտոնը և գիտեմ, որ դա անում եմ, երբ անվտանգության ոլորտում պետության քաղաքականության հասցեին շատ քննադատություն կա, սակայն երկրի անվտանգությունը գտնվում է քաղաքականությունից և անձնական շահերից դուրս»,- հայտարարել է քաղաքական գործիչը հեռուստաուղերձում։ Նեթանյահուի խոսքով՝ ներկայում Իսրայելում […]
07:29 19.11.2018
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության թոփ մենեջերներին հայտնել է, որ այն աշխատում է «պատերազմական պայմաններում» և պետք է ղեկավարվի համապատասխանաբար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ցուկերբերգի խոսքով՝ Facebook-ը գտնվում է օրենսդիրների, ներդրողների և դժգոհ օգտատերերի հարձակումների տակ, և այդ դեպքում անհրաժեշտ են կոշտ միջոցառումներ։ Նշվում է, որ նոր քաղաքականության հետ անհամաձայնության […]
07:15 19.11.2018
Սալվադորից միգրանտների չորրորդ քարավանն է ուղղություն վերցրել դեպի ԱՄՆ։ Դրա կազմում գտնվում է մոտ 150 մարդ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ուղղությամբ է շարժվում ավելի քան 3000 սալվադորցի։ Այս մասին հայտնում է La Prensa Grafica պորտալը։ Միգրանտներն ստիպված են հաղթահարել Գվատեմալան և Մեքսիկան։ Ներկայում Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ են շարժվում ավելի քան 7000 գվատեմալցիներ։ Սահման է հասել […]
22:00 18.11.2018
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09:40-ին Ձորաղբյուր գյուղի մոտ՝ «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan Armada մակնիշի 04 ՍՍ 218 համարանիշի և Mercedes C240 մակնիշի 69 DQ 666 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
21:50 18.11.2018
Թուրքական իշխանությունները սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պահի ձայնագրությունը փոխանցել են ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լիարժեք տեղեկություն են տրամադրել սպանության ձայնագրության վերաբերյալ, սակայն նա անձամբ չի ցանկացել լսել այն՝ դրա դաժանության պատճառով։ Այս մասին նա հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Չեմ ցանկանում լսել, որովհետև դա տանջալից […]
21:44 18.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում բարձր է գնահատել պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը։ «Ես ինձ կնշանակեի․․․ Ես ատում եմ դա անել, բայց ես կանեմ․․․ Ես ինձ կնշանակեի A+ (5+)»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ինչպես բացատրել է քաղաքական գործիչը, «Վաշինգտոնն ամեն բան լավ է անում»․ ԱՄՆ-ը տնտեսապես բարգավաճում է, և չկա պատերազմ Հյուսիսային Կորեայի […]
21:37 18.11.2018
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի: Գումարի մեծ մասը՝ ավելի քան 10 միլիոն լարին, նախատեսված է ուղղակիորեն ընտրությունների անցկացման համար: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։ Ընտրություններին պաշտոնատար անձանց վերապատրաստման համար նախատեսված է 167 հազար լարի, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 381 հազար լարի: Վրաստանում նախագահական […]
20:59 18.11.2018
Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստան-Իրան պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
20:26 18.11.2018
Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել։ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել «Ղեկը աջ» նախաձեռնության զգուշացումները, ինչի հետևանքով նմանատիպ դեպքերը անխուսափելի կդառնան…. Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել, պատճառը վերասարքավորումն է (ղեկը փոխելը)։ Մեքենան դեպքից ժամեր առաջ էր վերասարքավորվել։ Կառավարությունը չպետք է թույլ […]
19:21 18.11.2018
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հերոսամարտի 18 նահատակների հուշակոթողին և ծովակալ […]