TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

18:52 18.11.2018

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

18:34 18.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան տեղումներն այս պահին դադարել են, և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում ավտոճանապահը կբացվի նաև բեռնատարների համար։

̰
Իսակովի պողոտայում վթարի հետևանքով կա 4 վիրավոր

17:26 18.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12:50-ին Իսակովի պողոտայում Ոստիկանության զորքերի զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները […]

̰
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեային

16:17 18.11.2018

Սույն թվականի նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեան, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։ Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների և մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության […]

̰
Հրդեհ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի շենքերից մեկում

16:02 18.11.2018

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական […]

̰
Հնդկաստանին պատուհասած ցիկլոնի պատճառով ավելի քան 30  մարդ է զոհվել

15:26 18.11.2018

Հնդկաստանի հարավային Թամիլ-Նադու նահանգին պատուհասած Գայա հզոր ցիկլոնի պատճառով առնվազն 33 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Այնտեղ գրանցվել են հեղեղումներ, շինությունների փլուզումներ և հոսանքահարման դեպքեր։ Ցիկլոնը հարվածել է նահանգի 6 շրջաններին։ Քամու արագությունը հասել է 90կմ/ժամի։ Ցիկլոնը տապալել է ավելի քան 100 հազար ծառ, շրջել 30 հազար էլեկտրասյուն։ Մոտ 10 հազար […]

̰
Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսն» աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 250 հազար դոլարով

14:59 18.11.2018

Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս» կինոմրցանակը Լոս Անջելեսում կազմակերպված աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 250 հազար դոլարով։ Julien’s Auctions աճուրդի տան տվյալներով՝ դա պատմության մեջ այդ մրցանակի նմուշի դիմաց ստացված ամենամեծ գումարն է։ Հանդիսատեսի սիրելիին արձանիկը հանձնվել էր 1961 թվականին՝ Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից, հայտնում է ТАСС գործակալությունը։ Նոյեմբերի 16-17-ին կայացած աճուրդում իրացվել է նաև դերասանուհու՝ […]

̰
Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ

14:04 18.11.2018

Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ բարձր […]

̰
Բերդավանցիները կրկին ճանապարհ են փակել

13:52 18.11.2018

Բերդավանի բնակիչներն այսօր կրկին փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել արդեն 4 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող 34-ամյա Կարեն Ղազարյանին: Հաղորդվում է ճանապարհի տարբեր կողմերում մեքենաների կուտակումների մասին։ Այնտեղ են Տավուշի մարզպետը, Բերդավանի գյուղապետը։  

̰
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

13:40 18.11.2018

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:

̰
Արցախի գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի

13:06 18.11.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը  նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Պետական նախարարը նախ եղել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի գործարանում, որտեղ սեփականատիրոջ ուղեկցությամբ ծանոթացել է արտադրական ընթացքին, գործարանում արտադրվող ռաֆինացված և […]

̰
ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ինքնաթիռը վթարվել է․ կան զոհեր

12:41 18.11.2018

ԱՄՆ Տեխաս նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ինքնաթիռը վթարվել է։ Ինքնաթիռում գտնված 2 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնում է Fox7 հեռուստաալիքը։ North American P-51 Mustang կործանիչը թռիչք է իրականացրել միջոցառման ժամանակ, որը նվիրված  է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններին։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրեդերիկսբերգ քաղաքում։ Կործանիչն ընկել է ավտոկայանատեղիի վրա։ Վթարի պատճառները պարզվում […]

̰
Ֆրանսիայում անօթևանն աղաթթու է լցրել սրճարանի այցելուների վրա․ կան տուժածներ

12:22 18.11.2018

Մարսելում անօթևան կինն աղաթթու է լցրել սրճարանի այցելուների վրա։ Կա 6 տուժած։ Այս մասին հայտնում է France 3 հեռուստաալիքը։ Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը։ Նման արարքի շարժաթիռները հայտնի չեն։ Այդ շրջանում նրան ճանաչել են։ Հավանաբար նա հոգեկան խնդիրներ ունի։

̰
Ականատեսը՝ Լարսում տիրող իրավիճակի մասին

12:12 18.11.2018

Shantnews-ն ահազանգ է ստացել Լարսում տիրող իրավիճակին ծանոթ Արթուր Հունանյանից, ով տեղեկացրել է, որ սահմանի փակ լինելու պատճառով ստիպված է եղել վերադառնալ Վլադիկավկազ։ «Չորս օր է՝ հյուրանոցում եմ մնում, էս խեղճ ժողովուրդը մեղք են, կոտորվում են»,-ասել է մեր հայրենակիցը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում […]

̰
«Nissan Tiida»-ն ամբողջությամբ այրվել է

11:46 18.11.2018

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:14-ին: Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Կալիֆոռնիայում անհետացել է ավելի քան 1200 մարդ

11:29 18.11.2018

Կալիֆոռնիայի հյուսիսում և հարավում անտառային հրդեհները դեռևս շարունակվում են։ Հրդեհի ընդգրկած մակերեսը գերազանցում է 57 հազար հեկտարը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 79 մարդ։ Հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 1276-ի։ Այս մասին հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնին, փոխանցում է CNN-ը։ Գրեթե բոլոր զոհերը հայտնաբերվել են Բյութ շրջանում, ևս 3-ը՝ նահանգի հարավում։ Անտառային […]

̰
Հրդեհ Գյումրիի ավտոլվացման կետերից մեկում. կա տուժած

11:14 18.11.2018

Նոյեմբերի 18-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:44 18.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միևնույն ժամանակ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

10:27 18.11.2018

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Առավոտյան Նորին Սրբությունն ուղեկցությամբ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայրապետական շքախմբի անդամների ժամանեց եկեղեցի, ուր ազգային տարազներով երիտասարդներ Ամենայն Հայոց […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:13 18.11.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում

09:58 18.11.2018

Նոյեմբերի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը գյուղի սկզբնամասում ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից: Փաստի առթիվ հարուցվել է […]

̰
Ջասթին Բիբերը հաստատել է ամուսնության մասին լուրերը

09:42 18.11.2018

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հաստատել է ամուսնության մասին լուրերը։ Նրա ընտրյալն է դարձել ամերիկացի սուպերմոդել և հեռոստահաղորդավարուհի Հեյլի Բոլդուինը՝ դերասան Ստիվեն Բոլդուինի կրտսեր դուստրը և Ալեք Բոլդուինի զարմուհին։ «Իմ կինը հիասքանչ է»,-Instagram-ում զետեղած լուսանկարը մեկնաբանել է Բիբերը՝ այդ կերպ հաստատելով ամուսնության վերաբերյալ շրջանառվող լուրերը։ Մոդելը փոխել է ազգանունը սոցցանցերի իր օգտահաշիվներում՝ դառնալով Հեյլի Բիբեր։ Հուլիսին […]

̰
ՀԱՊԿ-ի անդամները կասկածի տակ են դնում Հայաստանից գլխավոր քարտուղարի նշանակման արդյունավետությունը․ Սեմերիկով

09:35 18.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն անդրադարձել է կազմակերպության նոր քարտուղարի նշանակման հարցին։ Նրա խոսքով՝ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում երկու մոտեցում կա` ռոտացիոն սկզբունքով կամ կրկին Հայաստանից, սակայն կազմակերպության շատ անդամներ կասկածի տակ են դնում երկրորդ տարբերակի արդյունավետությունը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Վալերի Սեմերիկովի խոսքով՝ կառույցը հարցը կդիտարկի կառուցողական փոխհամագործակցության և […]

̰
Մեյը Brexit-ի հարցով իր պլանի համար այլընտրանք չի տեսնում

09:18 18.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը The Sun պարբերականի համար իր հոդվածում կարծիք է արտահայտել, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու իր պլանի համար այլընտրանք չկա։ Վարչապետը նշել է, որ բանակցությունների «հազարավոր ժամերը» տարել են վճռորոշ քայլի, որի օգտին կողմ են քվեարկել բրիտանացիները հանրաքվեում։ Նա նաև հիշեցրել է, որ կողմերին հաջողվել է պայմանավորվել կառույցից դուրս գալու […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

15:33 16.11.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման և երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ընթացքին և առկա խնդիրներին: Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի Արաբական Հանրապետության […]

̰
Ֆրանսիայում մեկնարկել է «Ֆոնեթոն-2018» ամենամյա հեռախոսամարաթոնը

12:43 16.11.2018

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: «Ֆոնեթոն-2018»-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: «Ֆոնեթոն»-ին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին: «Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,- ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» […]

̰
Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ

12:31 16.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին […]

̰
Թուրքիայում ավարտվել է սպանված ռուս դեսպանի գործով հետաքննությունը

11:47 16.11.2018

Թուրքիայում ավարտվել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննությունը։ Հետաքննության շրջանակներում Անկարայի Հանրապետական դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն եկել է այն եզրակացության, որ ռուս դեսպանի սպանության կազմակերպման գործում թիվ մեկ մեղադրյալը իսլամական քարոզիչ, ամերիկաբնակ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենն է։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այժմ մեղադրական եզրակացությունը կներկայացվի Անկարայի հանրապետական գլխավոր դատախազի վավերացմանը: […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

11:32 16.11.2018

Թբիլիսիում հայտնվել են նախընտրական պաստառներ, որոնցում պատկերված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին: Քաղաքի փողոցներում տեղադրված վահանակների պաստառները մեծ տարածում են գտել նաև սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Իսկ «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նոր կարգախոսն է՝ «Սկզբունքային ընտրություն»: Հավելենք, որ նման պաստառներ տարածվել […]

̰
Հրդեհ Թթուջուր գյուղում

11:09 16.11.2018

Նոյեմբերի 15-ին` ժամը 09:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել՝ 10:50-ին: Այրվել են տան ննջասենյակի փայտյա հատակը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), գույքը՝ մասամբ, առաստաղը ջերմահարվել է: Հրդեհի […]

̰
BACK_TO_TOP