08:15 10.10.2018
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21։37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, գնացել է անհայտ ուղղությամբ և չի պատասխանում հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին նաև […]
08:07 10.10.2018
ԱՄՆ-ը փակել է իր ավիացիոն ռազմաբազան Կիպրոսում, որը ստեղծվել էր 2013 թվականի սեպտեմբերին։ Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, այդ օբյեկտում տեղակայված են եղել մոտ 40 զինծառայողներ և 5 ուղղաթիռ։ Զորակազմի ապահովման համար Վաշինգտոնը ծախսել է մոտ 70 մլն դոլար։ Պետդեպարտամենտը պարզել է, որ բազան ստեղծվել է առանց դրա համար անհրաժեշտ թույլտվության։ Նշվում է, որ օբյեկտն […]
07:58 10.10.2018
Հոկտեմբերի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «Airbus» ընկերության Արևելյան Եվրոպայի հարցերով փոխնախագահ Ժակ Գարիգեին։ Ողջունելով եվրոպական ընկերության ներկայացուցչի այցը՝ նախարար Ցոլակյանը կարևորեց Հայաստանի նման բարձր լեռնային պայմաններ ունեցող երկրում ավիացիոն ուժերի ներգրավմամբ փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ «Մենք ունենք հստակ տրամադրվածություն՝ ձեռք բերելու հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ: Շնորհակալ եմ հանդիպման համար: Ակնկալում եմ «Airbus» […]
07:51 10.10.2018
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Իչնյա քաղաքի մոտ զինամթերքի պահեստի պայթյունները և հրդեհը տեսանկարահանել են վերևից։ Անօդաչու թռչող սարքի միջոցով լրագրողներին հաջողվել է ֆիքսել ՊՆ զինանոցի պայթյունների օջախները։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պայթել է զինամթերքի ռազմավարական պաշարը, որը չի արտադրվում Ուկրաինայում։ Ոչնչացված զինամթերքի արժեքը հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի։
07:34 10.10.2018
Հնդկաստանում մի քանի լրագրողուհիներ մեղադրել են արտաքին գործերի պետնախարար Ջավեդ Աքբարին սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Լրագրողուհի Պրիա Ռամանին բարձրաձայնել է, որ մեկ տարի առաջ ցանկացել է հարցազրույց ունենալ Աքբարի հետ։ Ի պատասխան՝ նա նրան հրավիրել է Մումբայ քաղաքի հյուրանոցային համար։ Հարցազրույցի ժամանակ պետնախարարն առաջարկել է աղջկան խմել և նստել իր […]
07:25 10.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ նոր գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ես պարզապես չեմ կարող հիմա գնալ»,-ասել է նա՝ պատասխանելով երկու առաջնորդների նոր հանդիպման ժամկետների մասին լրագրողների հարցին։ Նրա խոսքով՝ առաջիկայում անհնար է […]
07:14 10.10.2018
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացված ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալվել է շուրջ 100 մարդ, որոնք հիմնականում լրագրողներ ու քաղաքական գործիչներ են։ Մասնավորապես 80 անձ ձերբակալվել է Դիարբեքիր նահանգի 8 շրջանում, մյուսները՝ Ստամբուլում, Վանում, Շըրնաքում, Շանլըուրֆայում, Բաթմանում, Մարդինում, Մերսինում։ Ոստիկանները մարդկանց տներ են այցելել զրահամեքենաների ուղեկցությամբ, որոշ դեպքերում տուն մտնելու համար անգամ կոտրել են մուտքի դռները, […]
17:07 09.10.2018
Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների «20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր […]
16:22 09.10.2018
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:21 09.10.2018
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում` ՀԱՊԿ քարտուղարությունում, մասնակցում են հոկտեմբերի 9- 10-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:19 09.10.2018
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ներկայացված է պաշտպանի դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է իրավունքների երաշխավորման ու պաշտպանության սահմանադրական առաքելություն՝ դրանով իսկ նպաստելով երկրի իրավապաշտպան ողջ համակարգի արդյունավետ աշխատանքին: Սա իր հերթին ենթադրում է, որ Պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հիմնարար հարցերից են երկրում […]
14:17 09.10.2018
Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. հոկտեմբերի 10-ից Մ-5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Իսակովի պողոտա) Թաիրով գյուղի հատվածում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում, կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էջմիածնի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան նշված խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի բեռնային համալիր, […]
12:33 09.10.2018
Հարկադիր կատարման ծառայությունում հոկտեմբերի 8-ին անցկացվել է սպայական անձնակազմի շարային ստուգատես և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարման ծառայությունից, 13 հարկադիր կատարողներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը […]
12:09 09.10.2018
Երևանի նորընտիր ավագանին հոկտեմբերի 10–ին հրավիրում է առաջին նիստը։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 11։00-ին տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետևյալ օրակարգով՝ 1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում 2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր 3. Հանձնաժողովների կազմավորում 4. Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում 5. Ավագանու հերթական նիստի գումարման […]
11:29 09.10.2018
«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։ Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, […]
11:27 09.10.2018
Վայոց ձորի մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է թվով 17 քրեական գործ, որը 2017 թվականի նույն ժամանակվա ցուցանիշից ավելի է 14-ով կամ գրեթե 6 անգամ: Եվս 2 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված […]
11:14 09.10.2018
Կառավարության ծրագիրը հստակ ասում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ նվազագույն ժամկետ սահմանված չէ. հետևաբար, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, դա ոչ մի կերպ չի հակասում կառավարության ծրագրին: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Արդարադատության նախարարի առաջին տեղակար Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ ստեղծված ճգնաժամի լավագույն լուծումներից մեկը արտահերթ խորհրդարանական […]
11:00 09.10.2018
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Սարագյուղ համայնքի մոտակա հանդամասում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (12 ուղևոր):
10:42 09.10.2018
Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]
10:30 09.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռևս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով: Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ […]
10:26 09.10.2018
«Իրատես» թերթը գրում է. «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի օրերս տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ ծավալուն անդրադարձ է եղել կուսակցության ներկայացուցչական տեսքը փոփոխելուն: ՀՀԿ-ն, ըստ երևույթին, ականջալուր է եղել կուսակցությունը ռեբրենդինգի ենթարկելու քաղաքագետների հայտարարություններին և որոշել հին դեմքերին փոխարինել քաղաքական մաքուր էջ ունեցող երիտասարդներով: Մեր տեղեկություններով՝ հիմնական խաղացողներին ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցից է ընտրելու: […]
10:10 09.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, այլև նրանց մտերիմները: Այս մարդիկ դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետև իրենց կուտակած կարողության պաշտպանությունը և բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում: Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի և «Պարադիզ» ընկերության […]
10:03 09.10.2018
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի նորանշանակ ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի` 2017թ. հայտարարագրում տեղեկություն կա միայն ստացած եկամտի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Գ. Ղուկասյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. մարտին, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը: Իսկ մինչ Երևանի ոստիկանապետի պաշտոնին նշանակվելը, Գ. Ղուկասյանն զբաղեցնում էր […]
09:49 09.10.2018
Հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և «Հայ Փոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը մարեցին մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային: Նամականիշն իր մեջ ներառում է մի հատված` […]
09:32 09.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի, Օհանավան, Կարբի գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:21 09.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արամ Խաչատրյան փ. 15, 17, 19 շենքերը, Վաղարշյան փ. 26 և Փափազյան փ. 25 շենքերը, Այգեկցի փ. 55-65 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արաբկիր 51փ. 3 շենքը, Հյուսիսային ճառագայթ 17, […]
09:10 09.10.2018
Ռուսաստանը Սիրիա է մատակարարել С-300 զենիթահրթիռային համակարգերի 3 դիվիզիոններն անհատույց հիմունքով։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական ոլորտի աղբյուրին, տեխնիկան նոր չէ, սակայն անցել է կապիտալ վերանորոգում։ Նախկինում զենիթահրթիռային համալիրները եղել են ՌԴ օդատիեզերական ուժերի գնդերից մեկի սպառազինության կազմում, որոնք այնուհետև վերազինվել են։ Արձակման 24 կայանների հետ հոկտեմբերի 1-ին Սիրիա են ուղարկվել ավելի […]
08:58 09.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումն ավարտվեց նրանով, որ կողմերը հուշագիր ստորագրեցին դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս որոշումն ամենևին էլ ԲՀԿ-ի գաղափարական թևի սրտով չէ, հատկապես նրանց, որոնք վերջին շրջանում անընդհատ հայտնվել են թիրախում՝ ԲՀԿ-ի տեսակետը պաշտպանելով: Սակայն այս հարցը, թերևս ոչ […]
08:47 09.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից: Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել և պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, […]
08:34 09.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ԲՀԿ ակտիվը, պատգամավորները, Երևանի տարածքային կառույցների ներկայացուցիչները, ընտրական հանձնաժողովների անդամները հավաքվել են «Փարավոն»-ում։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել թիմին լավ աշխատանքի համար, ապա Երևանի ավագանու անդամների մանդատներն է հանձնել, սակայն ոչինչ չի ասել ապագա քայլերի մասին։ Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունք չի տվել, որոշել են հանդիպումը […]