TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Այսօր ողջ աշխարհում համացանցի խափանումներ են սպասվում

08:04 11.10.2018

Այսօր համացանցի՝ համաշխարհային մասշտաբով խափանումներ են սպասվում։ Դա կապված է Դոմենների կառավարման միջազգային կորպորացիայի կրիպտոգրաֆիկական բանալիների փոխման հետ։ Mobile Research Group-ի վերլուծաբան Էլդար Մուրտազինի խոսքով՝ օգտատերերին 48 ժամվա ընթացքում դժվարություններ են սպասվում։ Դրանք կարող են դիտվել որոշ ռեսուրսների անհասանելիության, ինտերնետային էջերի դժվար բեռնման տեսքով։

̰
Google Maps-ը դարձել է ամուսնալուծության պատճառ

07:56 11.10.2018

Google Maps քարտեզագրական ծառայությունը դարձել է պերուացի զույգի ամուսնալուծության պատճառ։ Լիմայի լուսանկարներով երթուղի ծրագրելիս տղամարդը նկատել է իր կնոջը՝ այլ տղամարդու հետ նստարանի վրա գրկախառնված։ Լուսանկարը նրա ուշադրությունը գրավել է կնոջ հագուստի նմանության պատճառով։ Լուսանկարը եղել է 5-ամյա վաղեմության, սակայն միևնույն է՝ տղամարդն ապահարզան է պահանջել։

̰
Եվրախորհրդարանում կողմ են քվեարկել պլաստիկ արտադրանքի արգելքին

07:49 11.10.2018

Եվրախորհրդարանի շրջակա միջավայրի հարցերով կոմիտեն կողմ է քվեարկել մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների արգելքին։ «Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքը, որին բաժին է ընկնում ծովային աղբի ավելի քան 70 տոկոսը, կարգելվի Շրջակա միջավայրի հարցերով կոմիտեի պլանների շրջանակում»,- ասվում է Եվրախորհրդարանի հաղորդագրությունում, փոխանցում է РИА Новости-ն։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականից։  

̰
Իրանի պատճառով Սիրիան վերակառուցման համար գումար չի ստանա․ Պոմպեո

07:41 11.10.2018

Սիրիան վերակառուցման համար ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տարածքում կգտնվեն Իրանի աջակցությունը վայելող միավորումները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրա խոսքով՝ երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի կառավարության վրա։ Ավելի վաղ եվրոպական  և ամերիկյան իշխանությունները բազմիցս ասել են այն մասին, որ կսկսեն ֆինանսական աջակցություն […]

̰
Մենք կիսով չափ հայրենակից ենք. Մակրոն

07:31 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հայերն ու ֆրանսիացիները կիսով չափ հայրենակիցներ են: Այս մասին նա հայտարարել է Երևան ժամանելուց հետո՝ 24News-ի հետ հարցազրույցում: «Շատ ուրախ եմ այսօր Հայաստան ժամանելու, Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Հայաստանը մեզ համար շատ թանկ երկիր է: Հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը, մենք, կարելի է ասել, կիսով […]

̰
Հայաստանի և Գամբիայի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

07:22 11.10.2018

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Գամբիայի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող գամբիացիների հարցերով նախարար Մամադու Թանգարայի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Գամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն` համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ ձևաչափերով […]

̰
Հայաստանը 55-րդն է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների հարյուրյակում

07:11 11.10.2018

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Ցանկում ներառված 100 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 55-րդ, Թուրքիան` 10-րդ, Ադրբեջանը՝ 34-րդ,  Վրաստանը՝ 57-րդ, Իրանը՝ 15-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եգիպտոս, Սիրիա, Հնդկաստան, Իսրայել, […]

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

17:07 10.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Պավել Մանուկյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

16:23 10.10.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանն առաջարկեց 1 միլիոն ՀՀ դրամ գումար: Պաշտպանի խոսքերով` Պավել Մանուկյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, և նա լուրջ բուժման կարիք ունի: Պավել Մանուկյանը և Արմեն […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը

14:23 10.10.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի և Վալանսի միջև կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը […]

̰
Արա Բաբլոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

13:23 10.10.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին  հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի […]

̰
Առողջապահության փոխնախարարը Լոնդոնում մասնակցում է հոգեկան առողջության հարցերին նվիրված գագաթնաժողովի

12:31 10.10.2018

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հոկտեմբերի 9-10-ը Լոնդոնում մասնակցում է Հոգեկան առողջության նախարարական համաշխարհային գագաթնաժողովին, որը կազմակերպվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համատեղ ջանքերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, գագաթնաժողովին մասնակցում են առողջապահության բնագավառում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, համաշխարհային առաջատար փորձագետներ: Քննարկման օրակարգում են հոգեկան հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն […]

̰
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով

11:29 10.10.2018

Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի համեմատ այս տարվա նույն օրը Սևանա լճի մակարդակը բարձր է 1 սանտիմետրով:  2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց: Արփա-Սևան թունելային ջրատարից այս տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 195 […]

̰
ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա

11:17 10.10.2018

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի (Ինդոնեզիա), որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2018թ․ տարեկան հանդիպումներին և պլենար նիստին: ԿԲ-ից հայտնում են, որ բացի պլենար նիստից, նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությունը ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվելու են […]

̰
ՄԻՊ-ը ՍԴ է ներկայացրել 11 հատուկ կարծիք

11:11 10.10.2018

Վերջին 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք՝ դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով: Սահմանադրական դատարանի հետ համագործակցությամբ պայմանավորված՝ Պաշտպանին են ներկայացվում սահմանադրականության հարցի որոշման վերաբերյալ դատարանին ուղղված բոլոր դիմումները, որոնց վերաբերյալ ներկայացվում է հատուկ կարծիք։ Հատուկ կարծիքներն արտահայտում են Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ: Դրանցում ներառվում են […]

̰
SHANTNEWS

11:06 10.10.2018

̰
Նոր Հայաստան՝ հների կադրերով. Ինչպես է Ալավերդյան կրտսերը բացահայտելու հոր հնարավոր չարաշահումները. «Ժամանակ»

11:01 10.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով: Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ […]

̰
Խոշոր վթար Հյուսիսային ավտոկայանի մոտ

10:42 10.10.2018

Այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիսային ավտոկայանի մոտ: Միմյանց են բախվել 34 QC 912 պետհամարանիշով բեռնատարը և «Լադա Պրիորա»-ն, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով խցանում է առաջացել: Տեսանյութը նկարահանել է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան:

̰
Ովքեր են Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի նոր մարզպետները. «Ժամանակ»

10:28 10.10.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերը նոր մարզպետներ կունենան։ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկելու է այդ մարզերում մարզպետներ նշանակելու հարցը։ Մասնավորապես՝ առաջարկվել է Գեղարքունիքի մարզպետ նշանակել բնապահպանության ներկայիս փոխնախարար Գնել Սանոսյանին։ Վայոց ձորի մարզպետ կդառնա Տրդատ Սարգսյանը, որը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարն էր։ […]

̰
Ինչու է Լենա Նազարյանը շտապ մեկնել Փարիզ. «Հրապարակ»

10:21 10.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին՝ գիշերը, շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի և կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել […]

̰
Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցնում է գործունեությունը. «Ժողովուրդ»

10:17 10.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ: Ավելին, այս ընթացքում մի շարք աշխատողներ իրենք են ազատման դիմումներ ներկայացնում: Մեր աղբյուրների պնդմամբ` Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ […]

̰
Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում

09:46 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին` ժամը 00:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել` 01:32-ին: Այրվել են տան շքամուտքը՝ մոտ 15 քմ, կենցաղային իրեր՝ 1 դուռ և 1 պատուհան: […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարարը․ «Փաստ»

09:32 10.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարագրել է «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նա այդ հայտարարագիրը ներկայացրել է այն ժամանակ, երբ դեռ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն էր: Բացի այդ, նա հայտարարագրել է նաև երկու բնակարան: […]

̰
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

09:21 10.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-14։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի, բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների, ջրամատակարարումը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի […]

̰
Այսօր հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:12 10.10.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ահարոնյան փ. 18, 20 շենքերը, Դալլաքյան փ. 1-ին նրբ. 1-67 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ազատության պող. 1/7, 1/9 շենքերը, Ազատության 29 փողոցին հարող տարածքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Հակահեղափոխության քարոզչական միֆը ցնդեց. Ինչ են անելու հիմա․ «Փաստ»

09:04 10.10.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումը և հանդիպման արդյունքում ստորագրված հուշագիրը մեկ բառով կարելի է անվանել՝ որպես երկրում առկա քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու առարկայական փորձ: Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած իրադարձություններից հետո կար վտանգ, որ քաղաքական ջրաբաժանները կարող են խորանալ, և մենք բոլորովս դրանից դուրս գալ չենք կարողանա: Հայտնի հանդիպումը, սակայն, ցույց տվեց, […]

̰
Զատուլինը տագնապով շտապել է Հայաստան. նա հանդիպել է նաև Ծառուկյանին․ «Ժողովուրդ»

08:53 10.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պարզվում է` Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ […]

̰
Կոստանյանը «դավաճանությունից» հետո գնացել է ՀՀԿ․ «Հրապարակ»

08:47 10.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գևորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի և առաջիկայում շարունակելու է քննիչ […]

̰
Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է շատերի խաղաքարտերը․ «Հրապարակ»

08:35 10.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է քաղաքական դաշտի խաղացողների խաղաքարտերը։ Բանն այն է, որ իշխանությունը վստահեցրել է, որ չի խանգարի Ծառուկյանին խորհրդարան մտնելու հարցում, քաղաքական հետապնդումներ, ճնշումներ չեն իրականացվի, իսկ դա նշանակում է, որ մյուսները կպայքարեն երրորդ և չորրորդ տեղի համար։ Մինչդեռ շատերը հույս ունեին, որ Փաշինյանն, ի վերջո, Ծառուկյանին քաղաքականությունից կհեռացնի, և […]

̰
Google-ը ներկայացրել է նոր սմարթֆոններ և պլանշետ

08:22 10.10.2018

Ամերիկյան Google կորպորացիան Նյու Յորքում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Pixel սմարթֆոնի երկու մոդել, ինչպես նաև պլանշետ։ Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները տարբերվում են էկրանի չափերով։ «Մենք ստեղծել ենք աշխարհի ամենալավ տեսախցիկն ու այն տեղադրել աշխարհի լավագույն սմարթֆոնի՝ Pixel 3-ի մեջ»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Ռիկ Օստերլոհը։ Պլանշետն ստացել է Pixel Slate անվանումը։ […]

̰
BACK_TO_TOP