08:25 09.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀԿ-ին զանգվածային ուրացման շքերթներ են սպասվում։ Երեկ առաջին ծիծեռնակները երևացին՝ ի դեմս նախկին գլխավոր դատախազ, իշխանությունների հիմնասյուներից Գևորգ Կոստանյանի, գործարար պատգամավոր Արման Սահակյանի, որոնք հայտարարեցին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանն իրենց աջակցությունը։ Լուրեր կան, որ Ալիկ Սարգսյանը նույնպես կհետևի նրանց, սակայն Սերգեյիչը հայտնեց, որ դեռ վերջնական որոշում […]
08:08 09.10.2018
Ճապոնիայի կենդանաբանական այգիներից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Սպիտակ վագրը հարձակվել է այգու աշխատակցի վրա։ Ստացած վնասվածքներից 40-ամյա տղամարդը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի երեկոյան, Կագոսիմա քաղաքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Պարանոցի պատռված վերքով տղամարդուն հոսպիտալացրել էին, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Փաստի առթիվ կենդանաբանական այգում համապատասխան ստուգումներ […]
07:56 09.10.2018
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կրկնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պարը, որը նա կատարել էր անցած շաբաթ՝ Պահպանողական կուսակցության համագումարում։ Բրյուսելում ելույթի մեկնարկից առաջ՝ դեռևս չդադարած երաժշտության ներքո, Յունկերը պարային մի քանի շարժում է արել՝ առաջացնելով դահլիճում ծիծաղ և ծափահարություններ։
07:46 09.10.2018
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակին կարող էին նպաստել իսրայելցի նախկին հետախույզները։ Ինչպես գրում է The New York Times-ը՝ հղում անելով «ռուսական գործը» հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի փաստաթղթերին, 2016 թվականի սկզբին Թրամփի ընտրարշավի պաշտոնական ներկայացուցիչը դիմել էր իսրայելական Psy-Group ընկերության օգնությանը, որտեղ աշխատում են նախկին հետախույզներ։ Նշվում է, որ […]
07:34 09.10.2018
Ամերիկյան Ֆլորիդա և Ալաբամա նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել մոտեցող «Մայքլ» փոթորկի պատճառով։ Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկություններով՝ փոթորիկն այժմ գտնվում է Ֆլորիդայի հարավային հատվածից 400 կմ հեռավորության վրա։ Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը դիմել է նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով թույլ տալ ներգրավել դաշնային կառավարության միջոցները տարերային աղետի հետևանքների վերացման համար։ Առափնյա շրջանների բնակիչներին խորհուրդ […]
07:23 09.10.2018
Միլիոնավոր եգիպտացիներ ստիպված են տուգանք վճարել ընտրություններին չմասնակցելու համար։ Յուրաքանչյուրին, ով ընտրատեղամաս չի ներկայացնել անհարգելի պատճառով, սպառնում է 28 ԱՄՆ դոլար տուգանք։ Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին անցկացված նախագահական ընտրություններին չմասնակցած, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակի նախապատրաստումը՝ այն Գլխավոր դատախազությանը փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է Al-Watan թերթը։ Ընտրության չի […]
07:12 09.10.2018
Մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Press» թուրքական գործակալությունը փորձել է պարզել տարբեր երկրներում դատապարտյալների և բնակչության թվի հարաբերակցությունը։ Գործակալությունն այդ նպատակով վերլուծել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած տվյալները և մամուլի հրապարակումները։ Ըստ այդմ, 2017թ․ դրությամբ՝ Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց 254-ը դատապարտյալ է։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում երրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին […]
17:09 08.10.2018
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշին: Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և Ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ իրականացվող Professional Fellows Program ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին արդարադատության նախարարությունում՝ փոխնախարար Քրմոյանը ներկայացրել է վերականգնողական արդարադատության ներդրման ուղղությամբ նախարարության […]
16:49 08.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցներում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան-Մեծի պողոտա Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության […]
16:31 08.10.2018
Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Ստորև ներկայացնում ենք Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը. «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առկա ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին մեր քաղաքացիների կողմից արտահայտված հրապարակային ցանկությունը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, իր ծրագրային դրույթներում ունենալով կայունության և պետականամետության բարձր […]
16:23 08.10.2018
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նա նաև ընդգծել է, որ բյուջեն […]
16:20 08.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում […]
16:17 08.10.2018
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս […]
14:37 08.10.2018
Հոկտեմբերի 6-ին`ժամը 16։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, 1995 թ. ծնված Էդգար Մ.-ն, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ն և 1994 թ. ծնված Մեսրոպ Մ.-ն Վերին Սասունիկ համայնքի վարչական տարածքում երշիկ են կերել, ինչի հետևանքով «Սուր սննդային թունավորում» […]
13:03 08.10.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 457 դեպք, որից 287-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 216 հրդեհ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների […]
12:55 08.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 […]
12:53 08.10.2018
Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակվում է՝ չնայած այդ երկրում որոշակի քաղաքական անկայունությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Известия»-ին տված հարցազրույցում: «Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը՝ ընթանում է համատեղ աշխատանք համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս է ապրանքաշրջանառության դրական դինամիկան: Դրա աճը 2018 թվականի առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23․4 տոկոս՝ […]
12:31 08.10.2018
ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]
12:07 08.10.2018
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նա այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես և ՀՀ սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավական ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն»:
11:47 08.10.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ:
11:35 08.10.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց է կատարել Ասկերանի շրջանում գտնվող պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ: Պետական նախարարը նախ այցելել է գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Տոհմային կայան» ՓԲԸ, որտեղ շրջայց է կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Նա մասնավորապես հետաքրքրվել է կաթի մթերման ծավալներով, տեղական նախրի բարելավման ծրագրի շրջանակում հորթերի, ցլերի ու […]
11:33 08.10.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Օգոստոսի 7-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և […]
11:11 08.10.2018
«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։ Նրանք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։ Ներկայացնում ենք վարչապետի տիկնոջ ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի, շատ հարգելի հյուրեր, Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ […]
10:59 08.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։ Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության […]
10:51 08.10.2018
Արցախը պետք է ներգրավված լինի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների աշխատանքներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Վաղաժամկետ դադարեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները: Գործընկերոջս սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ իրավապաշտպան այս հաստատությունը միջազգային կառույցներում ստացավ լայն ճանաչում: Քաղաքակիրթ աշխարհին պետք է […]
10:49 08.10.2018
Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
10:34 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: «Տեղի է ունեցել նախարարի փոփոխություն, այդ որոշման հանգամանքները տեղի են ունեցել հրապարակային, հավելյալ բան ասելու կարիք չկա: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար, մաղթել նրան հաջողություններ: Միևնույն ժամանակ, ուզում եմ շնորհավորել նոր նախարարին՝ պարոն […]
10:00 08.10.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն […]
09:36 08.10.2018
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնին հարակից Սինտրա և Կաշկայշ քաղաքներում խոշոր անտառային հրդեհ է սկսվել։ Այս մասին հայտնում է տեղի TVI24 հեռուստաալիքը։ Հարակից բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 700 հրշեջներ, 7 ինքնաթիռ և 200 միավոր ցամաքային տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ կրակից տուժել է 18 մարդ, հիմնականում՝ հրշեջներ։ Տվյալ շրջանում փակ ճանապարհներ կան։ Ուժգին […]
09:20 08.10.2018
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes […]