08:40 13.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկ խոնարհելուց հետո վարչապետն այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նրա հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են եղել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը։
08:22 13.10.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից։ Նման խնդրանքով նախկին առաջին տիկինն անձամբ էր դիմել Սենատի իրավական հարցերով կոմիտե։ Պետդեպի հաղորդմամբ՝ նախկին պետքարտուղարի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը հետ էր կանչվել դեռևս օգոստոսի 30-ին։ Նրա օգնական Շերիլ Մայլզը զրկվել է այդ հնարավորությունից սեպտեմբերի 20-ին։ Նշվում է, որ գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկվել են ևս 4 […]
08:07 13.10.2018
Tesla ընկերությունը Teslaquila անվանումով ապրանքանիշի արտոնագրի հայտ է ներկայացրել։ Այդ բրենդի ներքո նա կիրացնի թունդ ոգելից խմիչք տեկիլա։ Առաջին անգամ Teslaquila անվանումը հայտնվել էր ընկերության ղեկավար Իլոն Մասկի կատակում։ Tesla և Spacex ընկերությունների ղեկավարը Twitter-ում տեղադրել էր լուսանկար, որում երևում էր Model 3 մեքենայի կողքին հենված՝ «սնանկություն» գրությամբ ստվարաթղթի կտորը ձեռքին։ Նա այդ կերպ էր […]
07:58 13.10.2018
Ամերիկյան մի քանի նահանգների պատուհասած «Մայքլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, փոխանցում է The New York Times-ը։ Զոհեր են գրանցվել Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա և Ջորջիա նահանգներում։ Փրկարարները նշում են, որ փլատակների հավաքմանը զուգահեռ զոհերի թիվը կարող է աճել։ «Մայքլ» փոթորիկն իր հետ բերել է տեղատարափ անձրևներ՝ […]
07:51 13.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի թուրքական դատարանի կողմից ազատ արձակված հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողների հետ շփման ընթացքում։ Թրամփի խոսքով՝ հոգևորականն Իզմիրի օդանավակայանից արդեն ուղևորվել է ԱՄՆ։ Նա կանգառ կկատարի Գերմանիայում, որտեղից կուղևորվի Վաշինգտոն նահանգի Կոլումբիայի շրջան։ Սպասվում է, որ Բրանսոնն Օվալաձև կաբինետ կայցելի հոկտեմբերի 13-ին՝ թռիչքից հետո։ […]
07:40 13.10.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել թուրքական իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր ամերիկացիներին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում՝ ամերիկացի հոգևորական Էնդրու Բրանսոնի ազատ արձակման ֆոնին։ «Հոգևորական Բրանսոնը վերջապես վերադառնում է տուն՝ դաժան փորձություններից հետո․․․ Հույս ունենք, որ թուրքական կառավարությունն արագ ազատ կարձակի ԱՄՆ-ի մյուս քաղաքացիներին և Պետդեպի տեղի աշխատողներին»,-նշել է Պոմպեոն։ […]
07:32 13.10.2018
Քարը, որը վնասել է Ճապոնիայում սեփական տան տանիքը, ինչպես պարզվել է, երկնաքար է։ Քարն ուսումնասիրելուց հետո նման տվյալներ է հայտնել Գիտության պետական թանգարանը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին, Այթի պրեֆեկտուրայի Կոմակի քաղաքում։ Քարը, որի մակերևույթը շիկացած է եղել, բաժանվել է 3 մասի։ Քարի կտորները տան տերերը հայտնաբերել են այգում և տարել թանգարան, որտեղ պարզել […]
07:21 13.10.2018
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կամ աճը կազմել է 0.8%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.3%: Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցի՝ 2018 թ. սեպտեմբերին, 2017-ի սեպտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 3.5%: Ըստ այդմ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 3.7%, իսկ սեպտեմբերին,օգոստոսի համեմատ,1.2%: Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գնաճը նույն ժամանակահատվածում […]
07:06 13.10.2018
Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից Երևան ընթանալիս՝ Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում, որը բարձված է […]
16:47 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ Վերնիսաժում էր։ Նա թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Վերնիսաժի տարածքում` ուղեկցող մի տղամարդու հետ թևանցուկ։ Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին նռով վզնոց և թևնոց նվիրեց, որից հետո ջերմագին համբուրեց Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ ակնհայտորեն շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչը տիկնոջ և […]
15:09 11.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիբանանի նախագահ Միշել Աունի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի և այլ երկրների […]
14:25 11.10.2018
Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ընթացակարգի համաձայն՝ դիմել են Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու համար, և պաշտպանության նախարարությունից ստացել են համապատասխան թույլտվություն։ Մի քանի պահանջներ կան՝ ազատամարտիկ պետք է լինի, ինչ-ինչ պահանջներ բավարարի։ Արայիկ Խանդոյանի դեպքում այդ պահանջները բավարարված են», – հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։ […]
12:19 11.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ձերդ գերազանցություններ, Հարգարժան հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի նախ արտահայտել […]
11:45 11.10.2018
Հոկտեմբերի 10-ին Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Քրիստափորի 1-ին նրբանցքի բնակիչ, 29-ամյա Հարություն Յ.-ն Չարենցի փողոցում իր վարած Dodge մակնիշի 35 VN 448 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ծառն արմատախիլ […]
11:00 11.10.2018
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնությունից, որը վերածվել է ՀՀ շահերից բխող բանաձևի: Նա, մասնավորպես, գրել է. «Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձև, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և […]
10:48 11.10.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական […]
10:35 11.10.2018
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Տևական, համակարգված ու թիմային […]
10:23 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեկ ուշ երեկոյան Մակրոնը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահ Մակրոնին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆրանսիայի նախագահը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, այնուհետև Ծիծեռնակաբերդի […]
10:12 11.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում գործած և Վրաստանում ձերբակալված Գագիկ Ղևոնդյանին տեղափոխել են Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ղևոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են: Նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, հայտնել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միանգամայն այլ […]
09:43 11.10.2018
Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Կամբոջայի Թագավորության փոխվարչապետ Հոր Նամհոնգի հետ: Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա սերտ համագործակցությունը, որը լավ հիմք է երկկողմ օրակարգի առաջմղման համար: Այդ առումով որպես առաջնային քայլ զրուցակիցներն ընդգծեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական […]
09:31 11.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Քանաքեռ 6-րդ փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հյուսիսային ճառագայթ 1-17 սեփական տները, Արաբկիր 49փ. 10-12 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նիկոլ Դումանի փ. 22-51/1 սեփական տները, […]
09:28 11.10.2018
Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակություններին դիմավորելու պաշտոնական արարողությունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար:
09:23 11.10.2018
Հոկտեմբերի 8-ին մի կին Ոստիկանությունում հաղորդում էր տվել այն մասին, որ 2 օր առաջ Մոսկովյան փողոցում տաքսի է նստել։ Մազմանյան փողոցում մեքենայից իջնելիս սրահում թողել է պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, բանկային քարտ, 35 հազար դրամ, 1000 ռուբլի և 150 ԱՄՆ դոլար։ Չէր հիշում մեքենայի ո՛չ մակնիշը, ո՜չ էլ հաշվառման համարանիշը։ Ձեռնարկված միջոցառումների […]
09:12 11.10.2018
«Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված […]
09:01 11.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը: Ըստ մեր աղբյուրների, քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել […]
08:50 11.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեն, թե ինչու: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ և հոգեվիճակով: Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է: Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ […]
08:42 11.10.2018
Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ […]
08:37 11.10.2018
Հոկտեմբերի 11-ին` ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota Corolla (վարորդը՝ […]
08:18 11.10.2018
Forbes-ը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների վարկանշային աղյուսակը։ Ցուցակը, որում ընդգրկվել է 500 ընկերություն, գլխավորում են Alphabet-ը, Microsoft-ն ու Apple-ը։ Ինչպես և մեկ տարի առաջ, առաջատար է դարձել Alphabet հոլդինգը, որը Google-ի մայր ընկերությունն է։ Լավագույնների տասնյակում ընդգրկված է ամերիկյան 6 ընկերություն։ Վերոնշյալ երեք ընկերություններից բացի՝ տասնյակում են հայտնվել նաև Walt Disney-ը (4-րդ), Amazon.com-ը (5-րդ) […]