12:44 07.10.2018
Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվել է Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից:
«Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այսօր: Որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախ հաստատվում են անդամ երկրների դեսպանների կողմից, այնուհետև ներկայացվում նախարարներին և նախագահներին։ Այստեղ թե՛ լիիրավ, թե՛ ոչ լիիրավ, թե դիտորդ բոլոր անդամ երկրների դեսպաններն են: Մենք փաստաթղթերի պատրաստման մեջ ենք անձամբ ներգրավված: Որոշումները կայացվում են անդամ պետությունների և կառավարությունների կողմից: Ինչևէ, իհարկե, հսկայական պատասխանատվություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում:
«18-րդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում, ինչպես որոշվել էր Անտանանարիվուում: Այն կլինի նույնքան կարևոր գագաթաժողով, քանի որ համընկնում է կազմակերպության 50-ամյակի հետ: Պետք չէ մոռանալ, որ Թունիսը կազմակերպության հիմնադիր երկիր է»,- նշել է դեսպանը:
Մշտական խորհրդի նիստի ընթացքում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ: Մշտական խորհուրը կքննարկի Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այսօր բոլոր քննարկումներն անցկացվելու են փակ ռեժիմով:
Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը: Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը:
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է14:18 27.06.2025
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհՀունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […] ...
14:11 27.06.2025
«Ցրվենա Զվեզդան» նրա համար ցատկահարթակ է դեպի եվրոպական բարձրագույն առաջնություններ․ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունըՀայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ռուսական ակումբներն ու թիմերը ենթարկվում են պատժամիջոցների: Ֆուտբոլիստները չեն կարողանում լիովին ցուցադրել իրենց կարողություններն ու մարզական պատրաստվածությունը եվրոպական մրցաշարերում: Թիկնիզյանը, հավանաբար, Սերբիա է մեկնել ավելի ցածր աշխատավարձով, բայց նա ցանկանում է փորձել իր ուժերը և հավատում է […] ...
14:00 27.06.2025
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի առնչությամբՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և […] ...
13:58 27.06.2025
Քննարկվել են Հայաստանում OՊԵԿ միջազգային զարգացման hիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերyՀունիսի 26-ին Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Հիմնադրամի միջև հաստատված համագործակցության մակարդակը: Քննարկվել են Հայաստանում Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու ՀՀ զարգացման օրակարգին ուղղված համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայկ […] ...
13:53 27.06.2025
Այգավանցի երիտասարդի մեքենայի սրահում հայտնաբերվել է 6 փաթեթ շոկոՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ձերբակալել և իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։ Մեքենան էլ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ այգավանցի երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաձեռնված քրեական […] ...
13:45 27.06.2025
ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը գլխավորում է ՄեսսինԱմերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տարին անընդմեջ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։ Մեսսիի տարեկան աշխատավարձը 12 միլիոն դոլար է։ Պարտադիր բոնուսների հետ նրա ընդհանուր եկամուտը ակումբից հասնում է 20,4 միլիոն դոլարի։ Ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը՝ 1․ Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 20,4 միլիոն դոլար 2. Լորենցո Ինսինիե («Տորոնտո»)՝ 15,4 միլիոն դոլար 3. […] ...