TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել

16:18 30.09.2018

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սեպտեմբերի 29-ին կայացած հիմնադիր համագումարը հայտարարել է, որ սկսում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում, որի նպատակն է օրենքով չարգելված ձևերով հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը համախմբել և ներգրավել կուսակցության ծրագրի իրականացման գործընթացում: ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դառնալու է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման կորիզն ու առանցքը՝ ապահովելով շարժման գաղափարական-քաղաքական և ընթացիկ գործունեության համակարգումը»,- նշված է […]

̰
Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանին ու Ջերմուկին, ապա այն կշահագործվի․ Փաշինյան

16:17 30.09.2018

Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար, ապա այն կշահագործվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Եթե կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումն սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ […]

̰
Փոխնախարարի միջամտությամբ Արամի 23 հասցեում գտնվող շենքը չի քանդվի

16:05 30.09.2018

Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերից մեկը, որտեղ 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, փլուզման եզրին է: Երգչախմբի անդամները և նրանց սատարողները քայլեր են ձեռնարկում շենքը փրկելու համար:«Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ շենքը կանգուն է մնալու»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ երբ «Հայաստանի […]

̰
Վրաստանից Հայաստան է տեղափոխվել Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման մեջ կասկածվողը

15:53 30.09.2018

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Հայաստան են տեղափոխել Արարատի մարզի Մասիս քաղաքում հաշվառված 49-ամյա Գագիկ Դանոյանին, ով կասկածվում է օգոստոսի 28-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա զինված հարձակում կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դանոյանն այս տարվա սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:45 30.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերին եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կբարձրանա […]

̰
«Կամար» բիզնես կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնն է Հայաստանում. Փաշինյանն այցելել է այնտեղ

15:32 30.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը: Կառավարության ղեկավարը բիզնես կենտրոնի թանգարանում ծանոթացել է շենքի պատմությանը, այնուհետև շրջայց կատարել բիզնես կենտրոնում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ստեղծված պայմաններին, ներկա գտնվել շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությանը: «Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Ծառի մետաղյա […]

̰
Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

15:23 30.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրում ատոմային էներգետիկայի զարգացումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը ռուսական կողմի հետ առավել արդյունավետ […]

̰
Մերկելը բացատրել է ՌԴ-ի հետ երկխոսության անհրաժեշտությունը

15:00 30.09.2018

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկիրը փորձում է հարաբերություններ շաղկապել Ռուսաստանի հետ և պահպանել դրանք։ Նման հայտարարությամբ է կանցլերը հանդես եկել Վիլնյուսում՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի և բալթյան 3 երկրների վարչապետերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք փորձում ենք վերադարձնել հաղորդակցության ուղիները, և մենք իրականում բաց ենք՝ չնայած այն բանին, որ ԵՄ-ի […]

̰
Կալիֆորնիայում շնաձուկը հարձակվել է դեռահասի վրա

14:44 30.09.2018

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Էնսինիթաս քաղաքի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է 13-ամյա պատանու վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դեռահասին փրկել են 3 ձկնորսներ, ովքեր հարձակման պահին մոտ են գտնվել տղային։ Պատանին իրանի վերևի հատվածում վնասվածքներ է ստացել։ Տուժածին հոսպիտալացրել են։ Շնաձկան հարձակումից հետո հարակից լողափերը 48 ժամով փակվել են։

̰
Թբիլիսյան խճուղում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել

14:39 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում` Ռադիոկայմի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մուլտի» տաքսի ծառայությանը պատկանող «Skoda Rapid» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1961 […]

̰
Հաղթանակ կամրջի մոտ մեքենան բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել

14:13 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին` ժամը 03:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է կամրջից և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ.) բախվել է էլեկտրական […]

̰
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

13:57 30.09.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները,  վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ: Կենտրոնական ընտրական […]

̰
Վանաձորում բնակարան է այրվել

13:50 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:24-ին, մարվել՝ 09:28-ին: Այրվել է ննջասենյակի բազմոցը և ջերմահարվել՝ լուսամուտները (մոտ […]

̰
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվել է Փաշինյանի արձանը

13:38 30.09.2018

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է «Իմ քայլը»։ Դեռևս հայտնի չէ`ով է արձանի հեղինակը, հայտնում է Hraparak.am-ը։ Հենց այսպիսի տեսքով է Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսել իր քայլարշավը Գյումրիից`14 օրում անցնելով մի քանի մարզերով, և ապրիլի 13-ին հասել Երևան։

̰
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ, վիրավոր

13:33 30.09.2018

Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում Lexus մակնիշի 35 RX 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով […]

̰
Մակեդոնիայում անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե

13:24 30.09.2018

Մակեդոնիայում այսօր անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մակեդոնիայի պետական ընտրական հանձնաժողովին։ Հանրաքվեին մասնակցել կարող է մոտ 1․8 մլն մարդ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 7.00 –ին և կփակվեն 19․00-ին։ Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների կեսից ավելին՝ մոտ 903 հազար մարդ։ Քաղաքացիներին ուղղվում է հետևյալ […]

̰
Մահացու վրաերթ Արագածոտնում

12:58 30.09.2018

Արագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանն իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզից Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին: […]

̰
Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. առաջին հարկում գործող շոգեբաղնիքն ամբողջությամբ այրվել է

12:42 30.09.2018

Սեպտեմբերի 30-ին` ժամը 04:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան: Պարզվել է, որ Մյասնիկյան […]

̰
SHANTNEWS

12:02 30.09.2018

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

11:54 30.09.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը Այս մասին հայտնում է AFP -ն։ Տարերային աղետից տուժած շրջանների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Գործակալության քարտուղարի խոսքով՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժից հետո մարդիկ փլատակների տակ թակարդված […]

̰
Փաշինյանը վազորդների ուղեկցությամբ հեծանվով ուղևորվել է բանկ

11:36 30.09.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակել է հեծանվային ուղևորությունը։ Այս անգամ նա ուղևորվել է բանկ՝ մասնակցելու բիզնես կենտրոնի բացմանը։ Նա նշել է, որ հեծանիվը շատ հարմար տրանսպորտային միջոց է։ Ուղևորության ընթացքում Փաշինյանն ակամայից հանդիպել է Գունազարդ վազքի մասնակիցներին, ովքեր լուսանկարվել են վարչապետի հետ։ Այնուհետև վարչապետը շարունակել է երթը վազորդների ուղեկցությամբ, հասել «Ամերիա բանկ», որտեղ նրան սպասողների թվում […]

̰
Կանադացի զինվորականներին թույլատրել են մորուք պահել՝ մարտական ոգին բարձրացնելու համար

11:16 30.09.2018

Կանադայի պաշտպանության նախարարությունը հրաման է արձակել, որը թույլ է տալիս զինծառայողներին մորուք պահել։ Ինչպես հայտնում է CBC հեռուստաալիքը, օրինագիծը պարունակում է մորուքի խնամքին առնչվող հրահանգներ։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներով զինվորականներին կարող են հրամայել սափրվել։ Զինվորականի մորուքը չի կարող լինել 2 սմ-ից երկար։ Նավատորմի ծառայողներին թույլատրվում է մորուք պահել միայն ցամաքում։ Սպասվում է, որ նորարարությունը […]

̰
Հոլիվուդյան աստղը Մոսկվայում ապտակի է արժանացել

10:49 30.09.2018

Հոլիվուդյան աստղ Լինդսի Լոհանը Մոսկվայում ապտակ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանուհին սկսել է տեսանկարահանել երկու երեխա ունեցող սիրիացի ընտանիքին։ Նա մեղադրել է ծնողներին այն բանում, որ նրանք երեխաներին բերել են ապօրինաբար։ Այս մասին հայտնում է ամերիկյան TMZ պորտալը։ «Նրանք ապօրինաբար են բերում իրենց երեխաներին, ես չեմ հեռանա, քանի դեռ չեմ […]

̰
Բարսելոնում ոստիկանության հետ բախումների ընթացքում առնվազն 24 մարդ է տուժել

10:21 30.09.2018

Առնվազն 24 մարդ է տուժել Բարսելոնում՝ անկախության կողմնակիցների և իրավապահների բախումների ընթացքում։ Հաղորդվում է 6 ձերբակալվածի մասին։ Այս մասին հայտնում է Կատալոնիայի ոստիկանությունը։ Բժիշկների հաղորդմամբ՝ 19 ցուցարարի օգնություն է ցուցաբերվել տեղում, 5-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ոստիկանական միավորումը երթ էր կազմակերպել, որպեսզի հարգանքի տուրք մատուցի […]

̰
Գերմանիայում 14 հազար մարդ դուրս է եկել ռասիզմի դեմ ցույցի

10:11 30.09.2018

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ռասիզմի դեմ ցույցի է դուրս եկել մոտ 14 հազար մարդ։ Ակցիային աջակցել է ավելի քան 450 կազմակերպություն, որոնք դուրս են եկել փողոց՝ «Միասին ընդդեմ ռասիզմի» կարգախոսի ներքո։ Կազմակերպիչներն ի սկզբանե հայտնել էին, որ ակցիային կմասնակցի մոտ 30 հազար ցուցարար։ Ցուցարարները կոչ են արել իշխանություններին հրաժարվել երկրից ներգաղթյալներին արտաքսելուց և աջակցություն հայտնել մարդկանց […]

̰
Թրամփը հայտարարել է ՄԱԿ-ում իր ելույթից հետո ԱՄՆ-ի հանդեպ հարգանքի վերադարձի մասին

09:54 30.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները կրկին սկսել են հարգել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթից հետո։ Այս մասին նա հայտարարել է Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ «Ես նոր եմ վերադարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից։ Եվ հավատացե՛ք, նրանք մեզ կրկին հարգում են»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս մասին փոխանցում […]

̰
Թրամփը կատակով հայտարարել է Կիմ Չեն Ինին սիրահարված լինելու մասին

09:40 30.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու ընթացքում հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ նկատելիորեն բարելավվել են, ինչպես նաև կատակով հայտարարել Կիմ Չեն Ինի և իր «սիրահարվածության» մասին։ Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկա պահին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի են, չնայած այն բանին, […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին

09:34 30.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու և Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի և մեծ ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:

̰
Գուտերեշը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել վստահության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկել

09:25 30.09.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից տարածված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Ծիծեռնակաբերդ

09:14 30.09.2018

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Եվրախորհրդարանի պատվիրակության […]

̰
BACK_TO_TOP