09:05 30.09.2018
Կիրակի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներդրումն է ունեցել առողջ ապրելակերպի քարոզչության գործում։ Դեռևս օգոստոսի 17-ին մի քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ էր նվիրել՝ հեղափոխական գրառումներով։ Այսօր առավոտյան Փաշինյանն այդ հեծանվով գնացել է աշխատանքի։ Փաշինյանը նշել է, որ հեծանիվը հարմարեցվել է ուղիղ եթերին, որպեսզի հարմար լինի միաժամանակ վարելն ու հաղորդակցության մեջ լինելը։ Ճանապարհին Փաշինյանը ողջունել […]
16:43 28.09.2018
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ: «Լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները, իսկ 2013 թ.-ից մինչ այժմ մայրաքաղաքում դադարել են գործել, ընդհանուր […]
16:39 28.09.2018
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Մինչև օրակարգային հարցերին և զեկույցներին անցնելը՝ […]
16:35 28.09.2018
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը բաց ու անկեղծ զրույց է սկսել մասնավորապես հայ-ռուսական տնտեսական կապերի առկա վիճակից ու բացթողումներից, ինչի մասին շատ անգամ արտահայտվում են չափից ավելի զուսպ վերապահությամբ: Արսեն Ղազարյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին […]
16:17 28.09.2018
2018թ. հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկացնում են Սոցիական ապահովության պետական ծառայությունից:
15:49 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը «Հայաստանի հետ […]
15:37 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում […]
15:19 28.09.2018
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Սեպտեմբերի 20-ին, «Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Այնթապ գյուղի մի բնակիչ ոստիկանություն էր բերել 400 գրամանոց տրոտիլ տեսակի պայթուցիկ, լուսաձայնային փամփուշտներ կրակելու սարք և անհայտ տեսակի ևս մեկ պայթուցիկ նյութ: Ըստ նրա` գործի […]
15:04 28.09.2018
Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին: Այս մասին «Արմենպրես»–ի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Նրա խոսքով՝ Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք անձինք: Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation […]
13:45 28.09.2018
Սեպտեմբերի 26-ին` ժամը 15։15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը` ժամը 21.45-ին, 1942 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
13:19 28.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ […]
13:09 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում […]
12:59 28.09.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում մասնակցել է նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության արդի հիմնախնդիրներին նվիրված «BRAIN-2018» միջազգային գիտաժողովի բացմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից և Շվեյցարիայից: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն […]
12:51 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը: ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները […]
12:37 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Կայրաթ Աբդրախմանովի հանդիպումը: ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությանն առնչվող հարցեր, նախանշեցին երկկողմ փոխշահավետ համագործակցության առավել խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Ներկայացնելով ժողովրդի լայն մանդատի վրա ձևավորված կառավարության զարգացման օրակարգը և դրա գերակա ուղղություններ հանդիսացող նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի […]
12:26 28.09.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական): Հուշադրամների […]
11:59 28.09.2018
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է 2 ծառի և ջրատար խողովակի ու հայտնվել […]
11:57 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
11:39 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը: Նախարարները քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնմանն անչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց բարեկամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Նախարար Մնացականյանը նշեց, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա աշխարհագրական […]
11:33 28.09.2018
««Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին: Երբ քաղաքապետը համարձակվել էր վազանցել փոխմարզպետի մեքենան, վերջինս չէր ներել այդ հանդուգն արարքը և անմիջապես հեռախոսով ՃՈ-ին կարգադրել էր մեքենան տանել տուգանային հրապարակ: Ու ՃՈ աշխատակիցները տարակուսած կանգնեցրել են քաղաքապետի մեքենան, որից հետո Ադամյանը եկել է […]
11:31 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկեցին ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին […]
11:12 28.09.2018
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փակել Արծվանիկի պոչամբարը: «Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը, իր ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչև Արծվանիկի պոչամբարի շահագործման դադարեցումը, դեռ ունի բավականաչափ ժամանակ նոր նախագիծ մշակելու և այն հաստատման ներկայացնելու համար, հաշվի առնելով մեր շահառուների որոշակի անհանգստությունները, ինչպես […]
11:10 28.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ նորակառույց ջրագիծը գործող համակարգին միացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 10։00-18Հ00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան և Քարակերտ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:06 28.09.2018
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի ավան: Այն տեղակայված կլինի Ազատության հրապարակում: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ֆրանկոֆոն երկրները մասնակցելու են առանձին տաղավարներով: Իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։ Տեղադրված է լինելու բեմահարթակ, որտեղ մասնակից երկրները պարային, երաժշտական կատարումներով պարբերաբար կներկայանան հանդիսատեսին: Ավանում ներկայացված կլինեն […]
10:59 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ այդ համատեքստում կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես […]
10:45 28.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատև այցով երեկ Ադրբեջանում էր, որից հետո […]
10:26 28.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձևավորելն է: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Քոչարյանն այս ընթացքում […]
10:10 28.09.2018
Կոտայքի մարզում սեպտեմբերի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում բախվել են Volkswagen Passat մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով կա 1 զոհ, ևս 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն […]
09:51 28.09.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի դիմումը, որով վերջինս պնդում էր, որ 2008թ. Իմրալը կղզում գտնվող իր բանտախուցը խուզարկելու ընթացքում բանտապահներն իր հանդեպ վատ վերաբերմունք են ցուցաբերել և խոշտանգումների ենթարկել իրեն: ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով Աբդուլահ Օջալանի փաստաբանների կողմից 2010թ. ներկայացված դիմումը, մերժել է այն՝ նշելով, […]
09:42 28.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 33 շենքերը և թիվ 33 սեփական տունը, Թբիլիսյան խճուղու 1/8, Մալխասյանց փ. 1, 3, Մամիկոնյանց փ. 51, 62 շենքերը, Սարկավագի փ. 1-24, Հ. Էմինի 1-9, […]