TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին. նրանց պաշտոնյաները, հատկապես մարզպետները, կարող են զրկվել պաշտոններից․ «Ժամանակ»

09:29 28.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները, նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առա­ջացնելու նպատակով: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին և հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետ­ներում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման անհրաժեշտու­թյունը: Այս […]

̰
Իտալիայի գործարաններից մեկում գինու ցիստեռնը պայթել է․ գինին հեղեղել է փողոցները

09:12 28.09.2018

Իտալական Ֆոնտանելլա քաղաքում տեղի է ունեցել պրոսեկկո տեսակի սպիտակ գինու ցիստեռնի պայթյուն։ Տեսանյութը հրապարակել է Tgcom24 հեռուստաալիքի կայքը։ Կադրերում տեսանելի է, թե ինչպես է փրփրուն հեղուկը 5 հարկանի շենքի բարձրությամբ ուղղահայաց մետաղական ցիստեռնից թափվում փողոց։ Հաղորդվում է, որ ցիստեռնից թափվել է մոտ 30 հազար լիտր գինի։ Պայթյունի պատճառ են անվանում մարդկային գործոնը։

̰
Դուշանբեում մեկնարկում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

09:07 28.09.2018

Քիչ հետո Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմեկնարկի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ պետությունների ղեկավարներն իրենց մասնաշենքերից ոտքով կանցնեն դեպի Ազգերի պալատ: Նախատեսվում է արարողակարգային համատեղ տեսալուսանկարահանում, որից հետո 10 երկրների ղեկավարները նախ նեղ, ապա ընդլայնված կազմով կնստեն կլոր սեղանի շուրջ` ընդհանուր խնդիրներին […]

̰
Նախկին ղեկավարների տիկնայք տարբեր սովորույթներ ունեին. «Հրապարակ»

09:02 28.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին։ Բելլա Քոչարյանը բոլոր այց-հրավերների ժամանակ ուղեկցում էր ամուսնուն։ Ուներ մեկ օգնական և անվտանգության մեկ աշխատակից, այն էլ կին՝ Զոյան, ով այսօր էլ համակարգում է։ Ռիտա Սարգսյանը փակ տարածքներ չէր սիրում և երկու ժամից ավելի չէր մնում օդում․ նա ամուսնուն ուղեկցում էր միայն կարճատև այցերի […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցը մոնտաժված է եղել. այն տևել է 20 րոպե․ «Ժողովուրդ»

08:52 28.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բարձրաստիճան այս երկու պաշտոնյաների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված. հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որն իրենց է ձեռնտու: Իսկ իրականում […]

̰
Վանեցյանն իր ընտանիքի անդամներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու նրանց սպառնացող վտանգը․ «Իրատես»

08:43 28.09.2018

«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր և իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս […]

̰
Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին. «Հրապարակ»

08:31 28.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա, առանց քվեարկության, կդառնա քաղաքապետ։ Ավագանու ամենաավագ անդամը` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երևանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և կանցկացնի նորընտիր քաղաքապետի […]

̰
ԱՄՆ-ն առաջին անգամ մարտում կիրառել է F-35 նորագույն կործանիչները

08:18 28.09.2018

ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է նորագույն՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչները։ Ինչպես հայտնում է AFP-ն, ամերիկյան F-35 կործանիչները սեպտեմբերի 27-ին բարձրացել էին USS Essex ավիակրի տախտակամածից և առաջին մարտական հարված հասցրել Աֆղանստանի Ղանդահար նահանգում «Թալիբան» շարժման գրոհայինների դիրքերին։ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարությունում ասվում է, որ առաքելության ժամանակ իրականացվել է ավիահարված՝ […]

̰
Բաղդադում սպանել են 1972 թվականից ի վեր առաջին «Միսս Իրաք»-ին

08:05 28.09.2018

1972 թվականից ի վեր Իրաքի գեղեցկության առաջին թագուհի Տարա Ֆարեսն սպանվել է Բաղդադում՝ իր սպորտային մեքենայի մեջ։ Այս մասին հայտնել է Բաղդադի առողջապահական ծառայության տնօրեն Էր-Ռասաֆա Ղասեմ Աբդել Հադին։ 22-ամյա մոդելի մարմինը շեյխ Զեյիդի հիվանդանոց էին տեղափոխել հրազենային 3 վնասվածքով։ Փամփուշտներից 2-ը վնասել էին աղջկա գլուխը, մյուսը՝ կրծքավանդակը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն […]

̰
Բրիտանական ԶԼՄ-ներն իմացել են «Սկրիպալների գործով» երրորդ կասկածյալի մասին

07:57 28.09.2018

Բրիտանացի իրավապահները պարզել են Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորումը կազմակերպած երրորդ կասկածյալի ինքնությունը։ Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, բրիտանական ոստիկանության վարկածով՝ երրորդ կասկածյալը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակից է։ Նա այցելել է Սոլսբերի՝ թունավորման պլան նախապատրաստելու համար։ Դա տեղի է ունեցել մինչև հանցակիցների կողմից նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութը երկիր […]

̰
Յոթ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել ՄԱԿ-ի հովանու ներքո մշակել սիրիական նոր սահմանադրության նախագիծ

07:44 28.09.2018

Յոթ երկրների՝ Եգիպտոսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները կոչ են արել ՄԱԿ-ի հովանու ներքո մշակել սիրիական նոր սահմանադրության նախագիծ։ Ինչպես ասված է ԱԳ նախարարների ստորագրած հայտարարությունում, անհրաժեշտ է Սիրիայում հակամարտության շուտափույթ լուծում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի շրջանակում։ «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդի գրասենյակին […]

̰
Լոնդոնի դատարանը որոշել է չպատժել Բեքհեմին արագության գերազանցման համար

07:32 28.09.2018

Լոնդոնի դատարանն ազատել է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմին արագության գերազանցման համար պատասխանատվությունից։ Ինչպես փոխանցում է BBC-ն, Բեքհեմը խախտել էր երթևեկության կանոնները հունվարի վերջին։ Ֆուտբոլիստի Bentley-ն մոտ 95 կմ/ժ արագությամբ էր ընթացել ճանապարհի այն հատվածով, որտեղ թույլատրելի արագությունը 65 կմ/ժ է։ Դրա համար նախկին ֆուտբոլիստին սպառնացել են խոշոր տուգանք սահմանել կամ ժամանակավոր զրկել […]

̰
Իրանի ԱԳՆ-ը մեղադրել է Իսրայելին միջուկային զենքի անօրինական մշակման մեջ

07:21 28.09.2018

Իրանի արտգործախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել իսրայելական իշխանություններին միջազգային ստուգայցերի համար բացել իր «միջուկային սպառազինության անօրինական ծրագիրը»։ «Արվեստի և հնարամտության շոուն չի թաքցնի այն փաստը, որ Իսրայելը գաղտնի և չհայտարարագրված միջուկային ծրագրով՝ ներառյալ իրական միջուկային զինանոցը, միակ ռեժիմն է մեր տարածաշրջանում»,- գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում։ Այդպես է Զարիֆն արձագանքել Թեհրանում «ատոմային […]

̰
Նեթանյահուն հայտնել է Իրանում «միջուկային պահեստի» հայտնաբերման մասին

07:14 28.09.2018

Իսրայելցի հետախույզները Թեհրանում հայտնաբերել են գաղտնի պահեստ՝ մի քանի տոննա միջուկային նյութերով և սարքավորումներով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթի ժամանակ։ «Իրանը գաղտնի օբյեկտ ունի Թեհրանում։ Այսօր ես այդ մասին ասում եմ հրապարակավ առաջին անգամ»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Որպես ապացույց Նեթանյահուն ցուցադրել է արբանյակային լուսանկար և երկաթե դարպասների […]

̰
Նոր Նորքի «Նանսենի» այգում անչափահասների վեճն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրգործ

16:11 27.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը

16:07 27.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը՝ շրջվարչակազմի ղեկավար Կազիմեժ Ռակովսկու գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Վոլոմին շրջանի և Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի և  նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման […]

̰
Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

15:29 27.09.2018

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ստեփանակերտ: Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:  

̰
Հայկական գաթան հավակնում է ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում

15:03 27.09.2018

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունը Երևանի 2800-ամյակին ընդառաջ հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված «Աշխարհի ամենամեծ գաթա» համտես-հյուրասիրությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Երևանում՝ Կարապի լճի տարածքում։ Ընկերությունը հատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթան, որպես աշխարհի ամենամեծ գաթա, ռեկորդների գրքում ներառելու նպատակով դիմել է «GUINNESS WORLD RECORDS»-ին։ Ներկայացվող գաթայի քաշը, ըստ նախնական գնահատականի, 280 կիլոգրամ է: […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ

13:48 27.09.2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում […]

̰
Վարշավայի օդանավակայանում 3 հայ է ձերբակալվել կոկաինի մաքսանենգ փոխադրման համար

13:43 27.09.2018

Վարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, որոնք ներքնազգեստի մեջ ընդհանուր 770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լեհական thenews.pl ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով՝ 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ ուղևորվելիս են եղել Բարսելոնից Երևան: Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տարանցիկ գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ […]

̰
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր

13:31 27.09.2018

Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի զրույցը: ՌԴ ԱԳՆ կայքը հաղորդում է, որ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ֆորումների շրջանակում հայ-ռուսական փոխգործակցությանը:

̰
Արցախի ՊԲ մի շարք զորամասերում մեկնարկել են տեսչական ստուգումներ

13:23 27.09.2018

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ՊԲ մի շարք զորամասերում, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 25-ից մեկնարկել են տեսչական ստուգումներ: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դրանք նպատակ են հետապնդում ստուգել նշված կառույցների ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով, ունենալ մարտական պատրաստականության իրական պատկերը, ինչը հնարավորություն կտա վերադասին ենթակա ստորաբաժանումներին խնդիրներ առաջադրելիս […]

̰
Քաջարանում շինաշխատանքների ժամանակ կառուցատարրն ընկել է քաղաքացիների վրա

13:13 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ Չարենցի 3 հասցեում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կառուցատարրն ընկել է քաղաքացիների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Մ.-ն (ծնված 1974 թ.) երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրս […]

̰
ԱԶԲ ներկայացուցիչները գոհ են եղել «Հյուսիս-հարավ» ծրագրում չինական ընկերության աշխատանքից

12:33 27.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրերին` նախարարը ուրախությամբ հայտնեց, որ համատեղ ջանքերը զգալի արդյունք են տվել, և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ում աշխատող չինական […]

̰
Արցախի բոլոր մարտական հենակետերն ու դիրքերն ապահովվել են մշտական ջրով

12:27 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՊԲ արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի պահպանության տեղամասերից մեկում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը մշտական ջրով ապահովելու աշխատանքների ավարտին, որը իրականություն էր դարձել ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի Հանրապետության կառավարության ու ՊԲ հրամանատարության գործուն համագործակցության արդյունքում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Առաջնագծում մշտական […]

̰
Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահին

12:25 27.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջպետական պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների փոխշահավետ օրակարգի հետագա առաջմղմանը, […]

̰
Չարաշահումներ Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգը վերակառուցելիս. հարուցվել է քրգործ

12:13 27.09.2018

Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու […]

̰
Արագածոտնում հայտնաբերվել է ծառից կախված 12-ամյա երեխայի դի

11:57 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա կախված։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում, նշված տան բնակիչ՝ 12-ամյա Մ. Խ.-ի դին հայտնաբերվել է իրենց տանը կից հողամասում կեռասենուց […]

̰
Հայաստանի և Վանուատուի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր

11:37 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպել է Վանուատուի արտաքին գործերի և առևտրի նախարար Ռալֆ Ռեգենվանուի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ […]

̰
Առողջապահության նախարարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վերահաստատել է տուբերկուլյոզի վերացման հանձնառությունը

11:33 27.09.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում  գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլյոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլյոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նախարար Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատում է տուբերկուլյոզը  մինչև 2025 թվականը վերացնելու հանձնառությունը՝ համահունչ կայուն զարգացման […]

̰
BACK_TO_TOP