08:30 23.09.2018
Իրանի ԱԳՆ-ը հետ է կանչել Դանիայի, Նիդերլանդների դեսպաններին և Մեծ Բրիտանիայում ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին: Թեհրանում կարծում են, որ այդ պետություններն իրենց տարածքում թաքցնում են երեկ Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած հարձակմանը մասնակից ահաբեկչական խմբավորումների անդամներին: Ղասեմին նշել է, որ անընդունելի է այն, […]
08:15 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին`ժամը 00:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհին հարակից՝ Մեղրաձոր գյուղի վերջնամասում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:35-ին, մարվել` 02:08-ին: Այրվել է մոտ 96 քմ չբնակեցած փայտե տնակ:
17:00 21.09.2018
Այսօր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Աբովյանի բնակիչ 40-ամյա Կարեն Ղազախեցյանն իր վարած Mercedes G մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 44-ամյա Արսեն Գևորգյանի վարած Opel մակնիշի 60 NN 601 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով Opel-ն […]
14:22 21.09.2018
Վետերանների միություն կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով քարոզարշավի ընթացքին: «Ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ տեղյակ է՝ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ է արտահայտել համացանցում […]
13:41 21.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ Եռաբլուրի բարձունքից, մեր հերոսների պանթեոնից, նորանկախ Հայաստանի հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը ու բացվում Է Հայաստանի նորովի արդիականացման և հայերի մրցունակության դարը: Մեր կյանքում առաջիկա կարևոր քաղաքական իրադարձությունը՝ հայոց […]
13:31 21.09.2018
Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանք իրականացնելու նպատակով այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում են։ Մարզային այցը շարունակվում է։ Այս մասին հաղորդվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/Armenianombudsman/posts/951089705078494?__xts__[0]=68.ARD1kJ6sRoemVLFsdymzIdMRMS0CM3hJJhYHcIum2Q9y-WWjg8i09NljyeDMj_i8Xv98MzSFqzjuZ3XiNFaTu0sJD1IybI7ZcqyEnZ-X07xl6Cpbe_spr43ZdHkK1wduM1oNjpvk_DbqQlMTOIaxrtQxybNEnWn1LsoDxKwGue__gUoONyIP&__tn__=-R
11:50 21.09.2018
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ «Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ պարունակում են ՀՀ քրեական […]
11:43 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների […]
11:34 21.09.2018
Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 94.39%-ը կողմ արտահայտվեց Հայաստանի անկախությանը։ Սեպտեմբերի […]
11:23 21.09.2018
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոջառումների ամբողջ ընթացքում՝ ժամը 10։00-ից 23։00-ը, Հանրապետության հրապարակում կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։ Տաղավարներից մեկը տեղակայված կլինի Կառավարության տան մոտ (Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1), մյուսը՝ Շահումյանի պուրակի՝ հրապարակին հարող հատվածում։ Արդեն երկար տարիներ […]
11:16 21.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: […]
11:11 21.09.2018
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։ Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ […]
10:58 21.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը: Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և […]
10:50 21.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք […]
10:45 21.09.2018
Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից զետեղելով լուսանկար: Ինչպես օրեր առաջ SHANTNEWS․am-ը հայտնել էր, «Սանիթեք»-ը 5 նոր աղբատարներ է ներկրում: Նախարարը հայտնել էր, որ մեքենաները Վրաստան-Հայաստան սահմանին են: https://www.facebook.com/photo.php?fbid=2402923209748398&set=a.983056871735046&type=3&theater
10:20 21.09.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է այց նաև Հալեպ: 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանն առաջին հայ պաշտոնյան է, որը մեկնելու է Հալեպ: «Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության […]
10:10 21.09.2018
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրոավտոբուսային երթուղիները: Այս մասին […]
09:56 21.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ 622 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ՝ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ն զբոսաշրջիկներ է տարել ԱԺ պատգամավորին պատկանող հյուրանոցային […]
09:35 21.09.2018
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն չորս ամիս է՝ նախարարությունները փաստացի իրենց գործունեությանը զուգահեռ պարտադրված են ուսումնասիրել և բացահայտել իրենց ոլորտներում, նախարարություններում ու ՊՈԱԿ–ներում կոռուպցիոն սխեմաներն ու բացահայտումներ անել: Արդյունքում, այս գործի վրա ծախսվում է մարդկային մեծաքանակ ռեսուրս ու էներգիա, ինչի հետևանքով նախարարությունների բուն գործառույթները հաճախ տուժում են կամ իրականացվում գերմարդկային ճիգերի շնորհիվ: Ավելին, այդ գործընթացը ոչ միայն […]
09:24 21.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում: Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու […]
09:12 21.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան անց. 2, 10, 10/4, 12/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 11փ. 72 շենքը, Դիմիտրով փ. 75-82 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի փ. 23 շենքը և […]
09:00 21.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են Վեհափառի պաշտպանության գործին։ Առաջիկայում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ կդնի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում […]
08:52 21.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ այնտեղ քաոս է, բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ճակատագիրը։ Հիշեցնենք, որ դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը դատի էր տվել Դավթյանին՝ իրեն ապօրինի այլ աշխատանքի (զինդատախազի տեղակալ) տեղափոխելու համար, և շահել է դատը ու հետ […]
08:42 21.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` 2018թ. օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը` Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Այս գործը մակագրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին: Միայն թե դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու օրվանից անցել է 1 ամիս, սակայն դատարանը վարույթ չի ընդունել գործը: Ըստ մեզ հասած […]
08:37 21.09.2018
Լոնդոնյան աճուրդում 135․3 հազար ֆունտ սթերլինգով (մոտ 179,5 հազար դոլար) վաճառվել է «Աստղային պատերազմների» կարևոր արտեֆակտ համարվող լուսային թուրը։ Էնակին Սքայուոքերի սուրը, որով նա կռվել է մարտի բազմաթիվ տեսարաններում, վաճառվել է Prop Store աճուրդի տան կողմից։ Դրանից բացի, աճուրդի են հանվել «Աստղային պատերազմներից» այլ իրեր, այդ թվում՝ Հան Սոլոյի բաճկոնը։ Դրա մեկնարկային արժեքը 664 հազար դոլար է։ […]
08:20 21.09.2018
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չիմաստանի դեմ՝ «Ռոսօբորոնէքսպորտի» հետ համագործակցության, մասնավորապես՝ ռուսական Су-35 կործանիչների և С-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման համար։ Այսպիսով՝ Չինաստանը դարձել է առաջին երկիրը, որի դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Պատժամիջոցները սահմանվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում։ Պատժամիջոցների տակ են […]
08:06 21.09.2018
Մեծ Բրիտանիան ընդլայնում է ուժերը՝ կիբերտարածությունում պատերազմ վարելու համար և կստեղծի 2000 մասնագետից կազմված նոր կիբերզորքեր։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակներն են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն և Կառավարական կապի կենտրոնը (GCHQ)։ Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ կիբերզորքերի ֆինանսավորման վրա կծախսվի մոտ 250 մլն ֆունտ։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի միացյալ հրամանատարության նախկին ղեկավար, […]
07:50 21.09.2018
Եվրամիությունում վերջնաժամկետ են ներկայացրել Facebook սոցցանցին և հայտարարել, որ ամերիկյան ընկերությունը պետք է մինչև 2018 թվականի ավարտը փոխի անձնական տվյալների մշակման կանոնները՝ համաձայն եվրոպական նոր կանոնադրության։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Մասնավորապես, եվրահանձնակատար Վերա Յուրովան հայտարարել է, որ իր համբերությունն սպառվել է։ «Չեմ ցանկանում հավերժ բանակցություններ վարել»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ում […]