TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի ծերանոցներից մեկում․ կան զոհեր

08:02 20.09.2018

Առնվազն 2 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ծերանոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Ուեսթ-Չեսթեր քաղաքում։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Նշվում է, որ հրաձիգը հասցրել է դեպքի վայրից փախուստի դիմել։ Իրավապահները որոնում են նրան։ Հրաձիգի արարքի շարժառիթները հայտնի չեն։

̰
Թունավոր մեդուզաները գրոհել են իտալական լողափերը

07:51 20.09.2018

Իտալական Ապուլիա շրջանի լողափերում հայտնվել են թունավոր մեդուզաներ՝ զանգակի տեսք ունեցող մարմնով կուբոմեդուզաներ։ Այս մասին հայտնում է Ambienteambienti-ն։ Թունավոր մեդուզաների հայտնվելն Ադրիատիկ ծովում նկատվել է դեռ հունիսի սկզբից։ Մեդուզայի այդ տեսակն ապրում է Ատլանտյան օվկիանոսում։ Ադրիատիկ ծովում կուբոմեդուզաների հայտնվելու պատճառը, գիտնականների կարծիքով, օվկիանոսում դրանց չափից շատ բազմացումն է, իսկ պոպուլյացիայի մեծ աճը պայմանավորված է ակտիվ […]

̰
Հարավային Օսիան պատրաստ է երկխոսել Վրաստանի հետ անկախության ճանաչումից հետո

07:38 20.09.2018

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են Վրաստանի ղեկավարության հետ քննարկումների, եթե ուժի չկիրառման մասին հուշագիրը ստորագրվի, իսկ Թբիլիսին ճանաչի Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին Բիբիլովն ասել է «Известия»-ի հետ հարցազրույցում։ Նա նաև հստակեցրել է, որ Հարավային Օսիան միշտ պատրաստ է եղել երկխոսության, սակայն պարտադիր պայման է եղել վերոնշյալ հուշագրի ստորագրումն […]

̰
Կոլումբիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր

07:26 20.09.2018

Կոլումբիայի Գուադուաս քաղաքում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների բազմության մեջ։ Զոհվել է 8, վիրավորվել 10 մարդ։ Այս մասին հայտնում է El Tiempo-ն։ Դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ․ բազմությունը գտնվել է ավելի վաղ տեղի ունեցած ավտովթարի վայրում։ ՃՏՊ-ի հետևանքով փողոցում թափված ապրանքները հավաքելիս մեկ այլ մեքենա հարվածել է մարդկանց։ Նախնական տվյալներով՝ մեքենայի արգելակները չեն աշխատել։

̰
Պահպանողականները մտադիր են պահանջել Թերեզա Մեյի հրաժարականը

07:11 20.09.2018

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորները մտադիր են պահանջել վարչապետ Թերեզա Մեյից լքել պաշտոնը՝ Brexit-ի իրագործման վերջնական ժամկետի լրանալուց հետո։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։ Նշվում է, որ խորհրդարանական 1922 կոմիտեն նման առաջարկ կանի 2019 թվականի մարտից հետո։ Արդեն առկա է վարչապետի պաշտոնի 27 պոտենցիալ թեկնածուների ցուցակ։ Ավելի վաղ Մեյն առաջարկել էր բրիտանացի […]

̰
Լևոն Վահրադյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

17:32 19.09.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նախարար Լևոն Վահրադյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության շրջանակները: […]

̰
Քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

15:21 19.09.2018

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Գեղամյանը, նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում, իրենց տանը իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքը: Նույն օրը՝ ժամը 19։20-ին, […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ երկրների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին

14:53 19.09.2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ ողջունելով հյուրերին Հայաստանում, փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է: […]

̰
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մարզական միջոցառման

14:01 19.09.2018

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Դատապարտյալների խոսքերով՝ նմանատիպ միջոցառումները փոխանցում են դրական լիցքեր, ապահովում են ոչ միայն իրենց զբաղվածությունը, այլև նպաստում են առողջ ապրելակերպին: ՀՀ […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ցուցակները

12:35 19.09.2018

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ. ընտրողների թիվը եղել է 850.124։ Հրապարակման դրությամբ վերջնական ցուցակներում ընտրողների թիվը 848.343 է։

̰
Նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներ

12:28 19.09.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ […]

̰
Փրկարարները մարել են Արթիկ քաղաքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

11:55 19.09.2018

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 03:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ապակու գործարանի մոտակայքում այրվում է տնակ, ներսում երեխա կա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ստեկլոմաշ» գործարանին հարակից 2 բնակելի տնակներում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, երեխային դուրս են […]

̰
Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս

11:16 19.09.2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման  դեպքով հաշվարկվել է 49.265.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 44 դեպքով նշանակվել է 3.540.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա […]

̰
Ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան

11:08 19.09.2018

Ընտրությունների օրն Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատելու է ամբողջ ռեժիմով՝ առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստեղծվելու են բոլոր հնարավորությունները՝ հարցերին օպերատիվ արձագանքելու համար: -Պարո՛ն Բիչախչյան, ընտրողների նախնական հրապարակված ցուցակներում այս ընթացքում ի՞նչ շտկումներ են կատարվել, ի՞նչ վերհանված խնդիրների մասին կարող ենք […]

̰
ԱԺ քննիչ հանձնաժողովում «Ելք»-ի կազմն ուշագրավ է. «Հրապարակ»

11:06 19.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն՝ Գևորգ Կոստանյան (նախագահ), Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան։ ԲՀԿ-ին 3 տեղ է հասնում՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան։ Ուշագրավ է «Ելք»-ի կազմը։ […]

̰
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ընտրություններին, բայց միայն մեկ դեպքում

10:58 19.09.2018

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում: Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի  2-րդ […]

̰
Սոֆի Մխեյանի եղբայրը վթարի է ենթարկվել

10:35 19.09.2018

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեում բախվել են 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի և 33-ամյա Արտակ Գ.-ի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Վարորդ Գոռ Մ.-ն երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, […]

̰
ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները. «Ժողովուրդ»

10:23 19.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ […]

̰
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել

10:10 19.09.2018

ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Մելիքյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լևոն Մելիքյանին նշանակել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
SHANTNEWS

09:59 19.09.2018

̰
«Ուրալյան ավիաուղիներ»-ը հոկտեմբերի վերջին կբացի Անապա-Երևան նոր կանոնավոր չվերթը

09:54 19.09.2018

«Ուրալյան ավիաուղիներ»-ը հոկտեմբերի 29-ից սկսում է Անապայից Երևան նոր կանոնավոր չվերթի իրականացումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության մամլո ծառայությանը: Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է, որ Անապա-Երևան չվերթը կլինի շուրջօրյա: Ըստ Անապայի օդանավակայանի տվյալների՝ ներկայումս Անապայից Երևան չվերթներ է իրականացնում միայն մեկ ավիաընկերություն:

̰
Հոսանքազրկումներ Երևանում և 8 մարզում

09:45 19.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տները, Հովսեփյան փողոցի սեփական տները, թիվ 61 դպրոցը, երաժշտական դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Մելիքյան փ. 5-9 շենքերը և 13-32 սեփական տները, […]

̰
Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում երկու դեռահաս կա

09:36 19.09.2018

Սեպտեմբերի 18-ին Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 41-ամյա Ռոբերտ Սարգսյանն Opel մակնիշի 35 TQ 491 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ ՃՈ հենակետի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Մկրտչյանին պատկանող Opel մակնիշի 05 DM 050 […]

̰
Նախորդ ընտրությունների «տասովշիկները» մնացել են անտեր․ «Հրապարակ»

09:24 19.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրությունների «տասովշչիկները»՝ օլիգարխներ, ընտրակեղծարարներ, ձայն բերողներ, թաղային հեղինակություններ, համատիրությունների աշխատողներ, այս անգամ մնացել են «անտեր»։ Նրանք սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց՝ խնդրելով օգնել Մարությանի քաղաքապետ դառնալուն, և իրենք մեծ սիրով կաջակցեն՝ ձայներ բերելով «Իմ քայլը» դաշինքին ու շահելով իշխանության բարյացակամությունը, սակայն նրանց չեն դիմել։ Մի կողմից՝ քանի որ […]

̰
ՔՊ-ն Էջմիածնում քաղաքապետի ուժեղ թեկնածուի փնտրտուքների մեջ է․ «Ժամանակ»

09:12 19.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանում է 6 հոգու միջև: Ինչպես տեղեկացավ «Ժամանակ»-ը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ևս ցանկություն ունի առաջադրվելու: Նա մասնավոր զրույցներում ասել է, […]

̰
Լռելյայն կոնսենսուս. ՀՀԿ ստվերային մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում․ «Ժամանակ»

09:04 19.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրությանը, թերևս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ, այդ ընտրությունը, անկասկած, ստուգարք է նաև ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենևին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է: Բանն այն է, […]

̰
ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց մուտքի վիզաները. «Ժողովուրդ»

08:57 19.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձինք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ […]

̰
Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են «աչքից հեռու» վայրում․ «Հրապարակ»

08:40 19.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

08:37 19.09.2018

ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորին ցավակցություն ենք հայտնում Սիրիայի երկնքում Իլ-20 ինքնաթիռի ողբերգության հետևանքով զոհված ռուս 15 զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։ Глубоко соболезнуем сослуживцам, родным и близким 15 российских военнослужащих, погибших в результате #трагедии с самолетом #Ил_20 в сирийском небе. #RestInPeace pic.twitter.com/X96OlP68i7 […]

̰
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում կատարված խուզարկությունը

08:26 19.09.2018

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը՝ որակելով դա որպես լրագրողական աղբյուրների գաղտնիության խախտում: «Yerevan.Today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և ՄԻԵԴ-ի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ տարբերակ չի գտել օրինական նպատակին հասնելու […]

̰
BACK_TO_TOP