TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Երևանում դանակահարել են 23-ամյա և 27-ամյա եղբայրների

07:37 21.09.2018

Սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ՃՈ տեսուչին են մոտեցել Նալբանդյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Վիգեն Պողոսյանն ու 23-ամյա Էդգար Պողոսյանը: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ՃՈ տեսուչը նկատելով, որ նրանք մարմնական վնասվածք են ստացել, ծառայողական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարճ ժամանակ անց […]

̰
Տանզանիայում լաստանավ է խորտակվել․ կա ավելի քան 40 զոհ

07:23 21.09.2018

Տանզանիայի Վիկտորիա լճի ջրերում լաստանավ է շրջվել ու ջրասուզվել։ Հաղորդվում է 44 զոհի մասին։ Լաստանավը շրջվել է գերբեռնվածության պատճառով, տախտակամածին գտնվել է 400-500 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Տեղի պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ ավելի քան 100 մարդու հաջողվել է փրկել, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել։ Լաստանավն ուղևորվում էր Յուկորա կղզուց Բուգոլորա կղզի։ https://twitter.com/DMarigiri_/status/1042790679271944192

̰
Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան է

07:10 21.09.2018

Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին՝ Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 94.39%-ը կողմ արտահայտվեց Հայաստանի անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

̰
Գլխավոր դատախազն ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի փորձն ու արդյունքները

17:33 20.09.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել կոռուպցիայի դեմ համակարգային և քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձին և  արդյունքներին վերաբերող ելույթով: Ներկայացվել են այս ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները, […]

̰
Դեսպան Բադեյանն ավարտում է իր առաքելությունը Քուվեյթում. հրաժեշտի հանդիպում

17:25 20.09.2018

Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը սեպտեմբերի 19-ին, պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը և կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, […]

̰
Համակարգչային խանութից գողություն կատարած անձը փնտրվում է

17:19 20.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողություն կատարելու դեպքի հանգամանքները: ՀՀ qննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:10-ին, քաղաքացին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սույն թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:17-ի սահմաններում,  անհայտ անձը, օգտվելով […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղու և Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:55 20.09.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 21-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ, և այսուհետև տվյալ […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ

16:31 20.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ. տոն, որը թանկ ու հիշարժան է […]

̰
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

15:09 20.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում ևս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ […]

̰
Հայաստանը բարձր է գնահատում Կորեաների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի արդյունքներով համաձայնագրի ստորագրումը

14:45 20.09.2018

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների միջև երրորդ գագաթնաժողովի անցկացումը, որը կայացել է սեպտեմբերի 18-19-ը՝ Փհենյանում: ՀՀ ԱԳՆ-ի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ստորագրված պատմական համաձայնագիրը՝ միտված հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու վստահության ամրապնդման միջոցների ստեղծմանը: https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.1180212945338233/2701289056563940/?type=3&theater

̰
«Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:31 20.09.2018

Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս […]

̰
Նախընտրական փուլում և ընտրությունների օրն արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական. Վալերի Օսիպյանի ուղերձը

13:12 20.09.2018

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ: Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական […]

̰
Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում կանցկացվեն մարզական ցուցադրական ելույթներ՝ նվիրված Անկախության տոնին

11:59 20.09.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ը, Ազատության հրապարակում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հրապարակ)  և Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպում է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնին: Ազատության հրապարակում հանդես կգան ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, հայկական ազգային կոխ ըմբշամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, […]

̰
Նախատեսվում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը

11:45 20.09.2018

Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին, ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայում աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը: Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլև վճարովի […]

̰
Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Կաթողիկոսի կողմից աթոռն ինքնակամ թողնելու մասին լուրը

10:59 20.09.2018

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում լուրը կեղծ է որակել. «Երբ […]

̰
Բակո Սահակյանն անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին

10:31 20.09.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ: […]

̰
Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

10:26 20.09.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր  Ուրազաևին: Ինչպես  տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրել է համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան  Ուրազաևը վստահություն է հայտնել, որ […]

̰
Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը. «Փաստ»

10:22 20.09.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Հակածխախոտային պայքարի անվան տակ նախարար Թորոսյանը արշավ է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության և iQos էլեկտրոնային ծխախոտների դեմ, որի արդյունքում ընկերության ղեկավարությունը պատրաստվում է չեղարկել Հայաստանում իրականացվելիք շուրջ 10 միլիոն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը: Բանն այն է, որ շվեյցարական «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանի […]

̰
Ինչու է վարչապետի կինը մեկնել Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ»

10:10 20.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաև ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։ Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման», ինչն առնչվում […]

̰
SHANTNEWS

09:59 20.09.2018

̰
Թուրքիայում թալանել են Հայաստանից մոլիբդեն փոխադրող բեռնատարը

09:50 20.09.2018

Թուրքիայի Քոջաէլի քաղաքում թալանել են ՀՀ-ից Հոլանդիա 20 տոննա մոլիբդեն փոխադրող բեռնատարը։ Ոստիկանական համազգեստով հանցագործները կանգնեցրել են բեռնատարը, կապել վարորդի ձեռքերն ու թալան իրականացրել, հայտնում է տեղի IHA գործակալությունը։ Դեպքի վայրում առկա տեսախցիկների ֆիքսած կադրերի օգնությամբ կասկածյալները ձերբակալվել են։ Նշվում է, որ հանցագործների մի մասը եղել են Վրաստանի քաղաքացիներ։ Նրանք հասցրել են 3 մլն դոլարով իրացնել […]

̰
Չորս մեքենայի մասնակցությամբ վթար Կորյուն փողոցում

09:40 20.09.2018

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում`«Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Kia Rio» (վարորդը՝ Տ. […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 9 մարզում

09:30 20.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կամոյի փ. 54/1-54/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ադոնցի փ. 17/1-17/4 շենքերը, Մամիկոնյանց փ. 36/8 շենքը, Նոր Արեշ 7փ. 70-76; 9փ. 68-78; 50փ. 1-50 սեփական տները և 48 փողոցը, Խաղաղ […]

̰
Սևաբերդից Ակնալիճ տանող լեռնային հատվածում կորած բրազիլացին գտնվել է

09:16 20.09.2018

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 21:10-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 21:20-ին կապ է հաստատվել մոլորված քաղաքացի Քերն Թամիրիսի (1994 թ.) […]

̰
ՀՀԿ-ական պաշտոնյաներն իրենց ենթակաների խոսակցությունները կգաղտնալսե՞ն. «Ժամանակ»

09:07 20.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո մի շարք հանրապետական պաշտոնյաներ, քաղաքապետեր ու այլ գերատեսչությունների ղեկավարներ սկսել են սպառնալ-զգուշացնել իրենց ենթականերին կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել, զերծ մնալ անգամ ֆեյսբուքյան նամակագրությունից, քանի որ «կարողա պատահի իրենց հետևում են»։ Նման մի քանի դեպք գրանցվել է հատկապես Վանաձորում քաղաքային իշխանության […]

̰
Կաթողիկոսն ինքնակամ կհեռանա. ի՞նչ պայմանավորվածություն կա նոր իշխանության հետ․ «Ժողովուրդ»

08:53 20.09.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գարեգին Բ Կաթողիկոսի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վեհափառն այն կթողնի հիվանդության հիմքով: Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց […]

̰
Լևոն և Սաշիկ Սարգսյաններին տեսել են լիբանանյան շքեղ խաղատանը․ «Ժամանակ»

08:41 20.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջհոնի քաղաքի Cazino de Liban հանրահայտ խաղատանն են եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրները` Լևոն և Սաշիկ Սարգսյանները: Նրանց ընկերակցել է լիբանանահայ, նախկին ռամկավար Հարություն Երկանյանը: Ըստ մեր աղբյուրի՝ խաղատանը Սարգսյան եղբայրներին տեսած հայերը […]

̰
Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Քոչարյանի շուրջը հավաքվող անձանց հետ․ «Հրապարակ»

08:40 20.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։ Նա հաճախ հանդիպում է նաև Իշխան Զաքարյանին։ Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, թե վերջերս Հովիկ Աբրահամյանն է իրեն զանգահարել՝ «Ավազահատիկի» թեմայով․ «Եվ վերջ, եթե […]

̰
Կալիֆոռնիայի պատմության խոշորագույն հրդեհը 2 ամիս անց տեղայնացվել է

08:36 20.09.2018

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հրշեջներին հաջողվել է տեղայնացնել նահանգի պատմության խոշորագույն հրդեհը, որը տարածաշրջանում մոլեգնում էր դեռևս հուլիսից։ Այս մասին հայտնում է Անտառների պահպանության ամերիկյան դաշնային ծառայությունը։ Հրդեհը, որը ստացել էր անվանումը՝ ի պատիվ Մենդոսինո շրջանի, որտեղ էլ բռնկվել էր, 100 տոկոսով տեղայնացվել է։ Հրդեհի ընդգրկած ընդհանուր մակերեսը գերազանցում է 1,86 հազար քառակուսի կմ-ը։ 2 ամսում […]

̰
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեծագույն սխալը

08:23 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի պատմության ամենամեծ սխալը եղել է նախկին նախագահ  Ջորջ Բուշ կրտսերի որոշումը՝ Մերձավոր Արևելքում զորքեր մտցնելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Hill TV-ի եթերում։ Նա նշել է, որ չնայած Բարաք Օբաման էլ իր հերթին սխալ է թույլ տվել՝ ընդունելով որոշում զորքերի դուրսբերման մասին, սակայն զորքերը մտցնելը եղել […]

̰
BACK_TO_TOP