09:14 24.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան անց. 2, 10, 10/4, 12/3 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 11փ. 72 շենքը, Դիմիտրով փ. 75-82 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էրեբունի փ. 23 շենքը և […]
09:00 24.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից «Կաթնաղբյուր»-ի պոմպակայանի էներգամատակարարման դադարեցմամբ պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-17:00-ն, կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ և 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:48 24.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Սիրիայի ապագայի համար ամենամեծ սպառնալիքը գալիս է Եփրատ գետից արևելք ընկած տարածքներից, որոնք վերահսկվում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից։ Այս մասին Էրդողանն ասել է Նյու Յորք թռիչքից առաջ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Թուրքիայի նախագահն այդ շրջաններն անվանել է «ահաբեկչական ճահիճ»։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ […]
08:35 24.09.2018
Իրանի կառավարությունը երկուշաբթի սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ օրերս Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության 28 զոհերի։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ «Իսլամական Հանրապետության կառավարությունը ցավակցություն է հայտնում Խուզեստան նահանգի խիզախ մարդկանց և հարձակումից զոհվածների և տուժածների տառապող ընտանիքներին, և նրանց հուղարկավորության օրն ազգային սգո օր հայտարարում»,- ասվում է կառավարության […]
08:23 24.09.2018
ԱՄՆ Այովա նահանգում երկաթուղային փայտե կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքն ընկել է գետը։ Ինչպես հայտնում է The New York Times-ը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի առավոտյան՝ Էլթոն քաղաքի մոտ։ Ջրում են հայտնվել շաքարավազով բեռնված մի քանի վագոններ։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ երկաթուղային վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կամրջի փլուզման նախական պատճառ են անվանում տարածաշրջանում […]
08:04 24.09.2018
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը մեղադրել է ԱՄՆ-ին միջազգային հարցերով Գերմանիայի հետ համակարգման բացակայության համար։ «Մենք որոշ որոշումների մասին իմանում ենք Twitter-ից… Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ում նույնպես ոմանք Սպիտակ տան որոշումների մասին իմանում են սկզբում Twitter-ից։ Դա փոխում է համագործակցության ձևը»,-գանգատվել է գերմանացի նախարարը տեղի dpa գործակալության հետ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է […]
07:50 24.09.2018
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում։ «Բոլորն ինձ խնդրում են այդ հարցով։ Եթե մենք ցանկանում ենք փրկել Իտալիան, պետք է լրջորեն խաղանք»,-Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ 82-ամյա քաղաքական գործիչը գլխավորում է «Առաջ, Իտալիա» կուսակցությունը, որը մտնում է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության մեջ։ Իտալական կուսակցությունը մասնակցել է վերջին խորհրդարանական […]
07:34 24.09.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, հանդես է եկել Չիկագոյից մի զույգի հարսանիքի կազմակերպչի դերով։ Պսակադրության արարողությունից տեսանյութը հրապարակել է TMZ պորտալը։ Կադրերում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախկին առաջին տիկինն օգնում երիտասարդներին արտասանել ամուսնական երդումները։ Հաղորդվում է, որ նորապսակաների ծնողները բարձր պաշտոններ են զբաղեցնում քաղաքի իշխանական կառույցներում։ Հարսի հայրը եղել է Չիկագոյի փոխքաղաքապետ, իսկ […]
07:23 24.09.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու նպատակով, ս. թ. սեպտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին՝ ժամը 10.00-18.00-ն, դադարեցվելու է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]
07:14 24.09.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ և քննարկել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները։ Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Նախարար Կիտանյանն առավել մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը, կառուցվածքը, իրավասությունների շրջանակները, ինչպես նաև զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջիկների առանձին խմբերի […]
07:05 24.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է քաղաքական հարցերի կարգավորման ֆանտաստիկ օրինակ: Գուտերեշն այդ մասին ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Մենք վերջերս ունեցանք իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում՝ երիտասարդների առաջնորդությամբ: Դա վկայում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդը կկարողանա ավելի լավ դրսևորվել, քան իմ սերունդը»,- […]
23:02 23.09.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարությանը Երևանի ավագանու ընտրությունների ցածր մասնակցության մասին, ինչը նա բացատրել է նախորդ իշխանությունների կողմից կիրառվող հարկադիր մեթոդների բացակայությամբ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշին: Նա գրել է. «Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով […]
22:38 23.09.2018
Սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ Նշված հասցե է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը։ […]
21:11 23.09.2018
Երևան քաղաքի դատախազությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով քվեաթերթիկների հրապարակման 3գործ է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Նշենք, որ այդ հանցագործությունը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ կամ մինչև 500-700 հազար դրամ տուգանքով: Այսօր շատ օգտվողներ քվեարկությունից հետո սոցիալական ցանցերում հրապարակել են քվեաթերթիկների լուսանկարները: Ոստիկանությունը զանգահարել է այդ օգտատերերին, և լուսանկարները հանվել են:
18:07 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19/1 հասցեում շինարարական ամբարձիչից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա և վնասել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
15:59 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 600 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի անմատչելիությանը, նույնականացման […]
15:53 23.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի […]
14:33 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ […]
13:24 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենա (վարորդը՝ Ս. Ե., 1966 թ.): Հրդեհը մեկուսացվել […]
13:16 23.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մեղքը բարդել է ԱՄՆ-ի և «Պարսից ծոցի երկրներից մեկի» վրա: Այս մասին ասվում է Իրանի նախագահի կայքում: «Պարսից ծոցի հարավի երկրներից մեկն ստանձնել է ինչպես ֆինանսական, այնպես էլ գրոհայինների զինման ու նրանց քաղաքականության հարցերը, նրանք երբեք չեն զղջացել և չեն դադարեցրել իրենց հանցագործությունները»,- ասել […]
11:16 23.09.2018
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների […]
10:16 23.09.2018
Ժամը 9:30-ի դրությամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին հայտնում է Transparency.am -ը: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը: Միջադեպերի մասով […]
09:59 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Հատուկ նպատակով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքների […]
09:57 23.09.2018
ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության մասին: Այս մասին սեպտեմբերի 23-ին Կնտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Առավոտյան ժամը 8:00-ին քվեարկությունը մեկնարկել է: 3 ժամը մեկ կհրապարակվեն տեղեկություններ քվեարկության մասնակցության վերաբերյալ: Կեսգիշերից սկսած կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը, դրանք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս»,- ասել է […]
09:43 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 01:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Շուռնուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 42-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. […]
09:35 23.09.2018
Սաուդյան Արաբիան պատրաստվում է զանգվածային հրավառություն իրականացնել, ինչի շնորհիվ կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Սեպտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիան թագավորության հիմնադրման 88-ամյակը կտոնի լայնածավալ տոնական միջոցառումներով և շքեղ հրավառությամբ: Այս մասին հայտնում է թագավորության կառավարության միջազգային կապերի կենտրոնը: 55 համազարկային կայանքներից կկատարվի 990 հազար կրակոց: Թագավորության բնակիչներին սպասվում է լուսային շոու: Բացի այդ, Էր-Ռիադում ելույթ […]
09:14 23.09.2018
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։ 28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։ Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների […]
08:45 23.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ […]