09:57 09.09.2018
Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակն առաջին անգամ նվաճել է ֆիլմ, որն ի սկզբանե նախատեսված է եղել ոչ կինոթատրոնների, այլ Netflix հարթակի միջոցով տարածման համար։ 75-րդ կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն։ Այս մասին հայտնում է euronews-ը։ Ֆիլմն իր անունը ստացել է Մեքսիկայի մայրաքաղաքի համանուն թաղամասից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում այնտեղ, […]
09:38 09.09.2018
Հարավաֆրիկյան հանրապետության Հոեդսպրիութ քաղաքում ընձուղտը հարձակվել է ամերիկացի կին զբոսաշրջիկի և նրա 3-ամյա որդու վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Այժմ 35-ամյա Քեթի Ուիլյամսն ու նրա որդին ծանր, սակայն կայուն վիճակով գտնվում են Յոհանեսբուրգի հիվանդանոցում։ Էգ ընձուղտը, որն իր 2 ամսական ձագի հետ գտնվել է Ուիլյամսի տան մոտ, հանկարծակի հարձակվել է կնոջ ու նրա […]
09:30 09.09.2018
Հայաստանը Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում, մարդասիրական առաքելություն կիրականացնի: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո, հաղորդում է Sputnik Armenia-ն: «Ես արդեն կարող եմ այդ մասին պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին և Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, և Հայաստանի Պաշտպանության […]
09:25 09.09.2018
Մեքենայի վարորդը, որը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի մեքենային, գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Աբխազիայի գլխավոր դատախազի օգնական Դաուր Ամիչբային։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, սեպտեմբերի 8-ի գիշերն ավտովթարի հետևանքով զոհվել է Աբխազիայի վարչապետ Գենադի […]
09:11 09.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիային հակազդելու համար կարող են հայ պաշտոնյաներին պարտադրել «Հիպոկրատի երդման» իրենց տարբերակն արտասանել։ Այս մասին վարչապետն ասել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Փաշինյանն այդ կերպ է արձագանքել Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի առաջարկին։ «Ես երաշխավորում եմ, որ որևէ […]
17:13 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ ԱԻՆ-ում «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 124-րդ […]
17:07 07.09.2018
Օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը`ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ: Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը […]
16:54 07.09.2018
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։ Գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների և նրանց պարագլուխների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց […]
16:43 07.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սոֆյա Նավասարդյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գեղամ Շախբազյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
16:37 07.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պետք է հրատապ լքեն Սիրիան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Իրանի առաջնորդը նշել է, որ սիրիական հակամարտությունում ԱՄՆ-ի «անօրինական միջամտությունը» հանգեցրել է տարածաշրջանում վտանգավոր իրադրության ձգձգման: «ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում պետք է արագ ավարտվի»,- ընդգծել է Ռոհանին: «Իսրայելի օկուպացիոն ռեժիմը պետք է անհապաղ լքի սիրիական օկուպացված […]
15:55 07.09.2018
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Շիրակում, Լոռիում, Տավուշում, 8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ […]
13:21 07.09.2018
«Սասնա ծռեր» կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Համագումարի ժամանակ կընտրեն ղեկավար կազմի անդամներ, ապա նաև ղեկավար»,- ասաց Ավետիսյանը: Նա, պատասխանելով հարցին, թե ո՞ր դաշտում է գործելու կուսակցությունը, ասաց, որ կուսակցությունը կլինի ազգային ինքնիշխան պետության ջատագով, հենց այդ դաշտում էլ կպայքարի:
13:01 07.09.2018
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան: Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային […]
12:33 07.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Նավասարդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հովհաննես Նավասարդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի […]
11:27 07.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված […]
10:58 07.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելիս որոշում է կայացվել ՌԴ տարածքում հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա հավելել է, որ այդ դեպքում Միքայել Հարությունյանին ՌԴ-ում […]
10:38 07.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին աջակցություն աջակցություն է խնդրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում: ՄԻՊ-ից հայտնում են, որ դիմողը տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունի հարուցված բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնց մի մասը ենթակա է կարճման՝ շնորհիվ վերջերս վարչական իրավախախտումների […]
10:25 07.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Տեղեկությունը ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում չմեկնաբանեցին՝ նշելով, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել: Նշենք, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լյովա Երանոսյանն ազատվել էր աշխատանքից: Նշենք նաև, որ Երանոսյանի անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր կան: 2017 […]
10:10 07.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին նախատեսված ԲՀԿ համաժողովը տեղի է ունենալու այսօր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Համաժողովի ժամանակ ներկայացվելու է այն նախընտրական ծրագիրը, որով ԲՀԿ-ն պատրաստվում է գնալ Երևանի ավագանու ընտրություններ: Ինչպես նշել ենք, համաժողովին մասնակցելու են նաև օտարերկրյա ներդրողներ, ովքեր հայտարարելու են, թե ինչ ներդրումներ են կատարելու […]
09:51 07.09.2018
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր, կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ նշած անձը 45-ամյա Գրիգոր Գ․-ն է։ Ժամը 15։00-ի սահմաններում, օգտվելով փոստի աշխատակցուհու բացակայությունից, նա կոտրել էր դռան ապակին, մտել […]
09:42 07.09.2018
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 06։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Հերացի փողոցից բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Հրանտ Շ.-ն: Ըստ ուղեկցողի՝ վնասվածքն ստացել էր Հերացի փողոցում դանակահարության հետևանքով: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ժամը 21։00-ին, […]
09:30 07.09.2018
Սեպտեմբերի 5-ին` ժամը 22։40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա: Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ […]
09:15 07.09.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Ավան՝ Հովհաննիսյան թաղ. 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50, շենքերը, «Երևան Սիթի» սուպերմարկետը, հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Դանիել Վարուժան թաղ. 4, 5, 6, 7, 8 շենքերը և հարակից ոչ […]
09:06 07.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեք»-ը, ուղղակի անգործության է մատնված: Դեռ մեկ ամիս առաջ անդրադառնալով այս խնդրին՝ զրուցել էինք կառույցի պատասխանատուներից մեկի հետ, ով ասել էր, թե տեխնիկական խնդիր ունեն, այն է՝ մեքենաների մեծ մասը փչացել […]
08:57 07.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության և խորհրդարանի միջև հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի […]
08:46 07.09.2018
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Հրազդանի կիրճում`Դավթաշենի կամրջի տակ, հայտնաբերել են Է. Հ.-ի (ծնված 1970 թ.) դին:
08:37 07.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում քննարկվելու է Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ Նախկին անդամ Արկադի Խաչատրյանի ժամկետը լրացել է, նա նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական։ Խորհրդի նոր անդամի թեկնածուն ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրենն է՝ Մարտին Գալստյանը, ում ԿԲ-ում արդեն շնորհավորում են առաջխաղացման կապակցությամբ։ Այս նշանակումն ուշագրավ ենթատեքստ ունի։ Բացի […]
08:25 07.09.2018
Բրազիլիայի Ժուիզ-դի-Ֆորու քաղաքում հանրահավաքի ընթացքում Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժայիր Բոլսոնարուն դանակի հարված է ստացել։ Նրա որդին՝ Ֆլավիուն, թվիթերյան իր էջում հայտնել է, որ միջադեպից հետո հորը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացրել են։ Ստացած վնասվածքը լուրջ է եղել սպասվածից։ Դանակը վնասել էր լյարդի, թոքի և աղիների մի մասը։ Նախագահի թեկնածուն շատ արյուն է կորցրել, սակայն ներկայում նրա […]
08:14 07.09.2018
Խարդախները գողացել են բրիտանական «British Airways» ավիաընկերության մոտ 380 հազար հաճախորդների բանկային քարտերի տվյալները կայքից և բջջային հավելվածից, ասվում է ավիափոխադրողի հայտարարությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Տվյալները գողացվել են այն հաճախորդներից, ովքեր տոմսեր էին ամրագրել օգոստոսի 21-ից սեպտեմբերի 5-ը։ Համակարգի խոցելիությունը, որը թույլ է տվել ցանցահեններին տեղեկություններ գողանալ, արդեն վերացվել է։ «International Airlines […]
08:00 07.09.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ աջակցել է Սիրիայում ՌԴ-ի գործողություններին։ Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը։ Պարբերականն ընդգծում է, որ Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունը բարդացրել է այն, որ գրոհայինները փորձել են խաղաղ բնակիչներին օգտագործել որպես «կենդանի վահան»։ «Անհրաժեշտ է ձեռնարկել փորձեր՝ արմատական ուժերի դեմ պայքարելու, սակայն դրա հետ մեկտեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ […]