TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նախագահին

13:41 05.09.2018

ՀՀ դեսպան Արա Այվազյանը սեպտեմբերի 4-ին իր հավատարմագրերը հանձնեց Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալես Կաբրերային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին մասնակցում էր Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Սանդրա Էրիկա Խովել Պոլանկոն, կողմերն անդրադարձան Հայաստանի և Գվատեմալայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ […]

̰
Ծարավ Աղբյուրի բնակիչների բաց նամակը «ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ Միլլերին

13:25 05.09.2018

Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները բաց նամակով դիմել են «ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին․ («Գազպրոմ Արմենիա»-ի կողմից կառուցվող ուսումնամարզական համալիրի հարևանությամբ ապրող բնակիչներից) Հարգելի՛ պարոն Միլլեր Ինչպես հայտնի է, 2015թ.-ի ապրիլի 14-ին՝ Երևանի ավագանու N 313-Ա որոշմամբ սկիզբ դրվեց «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին, որն, ինչպես բազմիցս մամուլում, ՀՀ […]

̰
Արմավիրի մարզպետն ընդունել է խաղողագործներին

11:43 05.09.2018

Արմավիրի խաղողագործները, որոնք երեկվանից փակել էին Արմավիր-Երևան մայրուղին, այսօր կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք պահանջում են խաղողի մթերման գինը 140 դրամից հասցնել 160 դրամի: Գյուղացիները մթերող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն՝ կնքված 160 դրամով, սակայն քանի որ ոլորտի հիմնական դերակատար Երևանի կոնյակի գործարանը խաղողը մթերում է 140 դրամով, մյուս բոլորը ևս անցել են այդ […]

̰
Աշոտյանը մեկնում է Բրյուսել, իսկ Արփինե Հովհաննիսյանն ու Ռուստամյանը՝ ԵԽԽՎ. ԱԺ գործուղումները

11:10 05.09.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: ԱԺ-ից հայտնում են, որ Եվրախորհրդարանի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 5-8-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

̰
Մարտի 1-ի քննությունը պետք է իրականացվի իրավունքի գերակայության շրջանակներում. Միլս

10:57 05.09.2018

Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները և Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյանների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ են հնչում, արդյո՞ք դրանք ճնշում չեն Հայաստանի  նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն […]

̰
Պուտին-Փաշինյան հանդիպումը հեշտ չի լինելու. «Ժողովուրդ»

10:40 05.09.2018

«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպմանը: Ինչպես հայտնի է`սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիևը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաև ԼՂ […]

̰
Պատրաստակամ ենք Հայաստանին օժանդակել ընտրական բարեփոխումների գործընթացում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

10:40 05.09.2018

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է: Այս մասին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ-ից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմնական ձևաչափ: […]

̰
ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

10:31 05.09.2018

Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը և աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Չհայտարարված այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում դիմումատուն հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իրեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, տրվել է վիրահատական միջամտության ցուցում, սակայն հրաժարվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում իրականացնել […]

̰
ՀՀԿ-ական տնօրենները հրաժարվում են նախագահել հանձնաժողովները, վախենում են ընտրախախտում անել. «Ժողովուրդ»

10:24 05.09.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնն զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից: Եվ այս տարիների ընթացքում վերջիններս մեծ պատրաստակամությամբ են իրականացրել իրենց առջև դրած խնդիրը` ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելով, իհարկե, կամ անձամբ դիմելով ընտրակեղծիքի կամ աչք փակելով կեղծիքների վրա: […]

̰
Սամվել Բաբայանի պարտատերերն ավելացել են, նա հրաժարվում է վերադարձնել պարտքերը. «Ժամանակ»

10:18 05.09.2018

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավելացել են Սամվել Բաբայանի պարտատերերը, որոնց Բաբայանը տարիներ շարունակ պարտք է և հրաժարվում է վերադարձնել: Պարտատերերից ով խորամանկ է եղել, պարտքը տրամադրել է ստացականով, ստիպել, որ Բաբայանը ստորագրի պարտքի տրամադրման մասին փաստաթուղթ: Իսկ ով՝ ոչ, առ այսօր փորձում է հետ ստանալ իր պարտքը: Ընդ որում՝ խոսքը բավական երկարաժամկետ պարտքերի մասին է՝ սկսած 2010-2012 […]

̰
Նոր Խարբերդում քաղաքացին ընկել է փոսը. նրա վիճակը ծանր է

10:08 05.09.2018

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 23:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 16-րդ թաղամասում քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան հարակից տարածքից Ս. Ս.-ին (ծննդյան տարեթիվը չի հաջողվել պարզել) դուրս են բերել փոսից […]

̰
SHANTNEWS

10:01 05.09.2018

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնա՞նկ կարվի․ «Հայոց աշխարհ»

09:43 05.09.2018

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում: Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված` սոցհարցերի նախարարի ձևական հրաժարականը: Բայց, կարծես, նոր կադրային տեղաշարժեր են սպասվում: Համենայն դեպս, մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնանկության է պատրաստվում նաև […]

̰
Ո՞ր ուժերը կանցնեն Երևանի ավագանու կազմ. «Փաստ»

09:34 05.09.2018

«Փաստ» թերթը գրում է. «Փաստը մնում է փաստ, որ հիմնական ֆավորիտ երկու ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից զատ շեմը հաղթահարելու շանսեր տեսականորեն ունեն «Լույս» դաշինքը և, լավ երևակայության դեպքում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն: Հասկանալի է, որ վերջին երկուսի համար չափազանց դժվար է լինելու, սակայն տեսական հնարավորություններ ունեն՝ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնն ու ՀՅԴ–ի՝ ոչ շատ […]

̰
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում

09:24 05.09.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 10։00-17։00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-25 փողոցների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր հոսանքազրկումներ են լինելու Երևանում և 9 մարզում

09:12 05.09.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Ավետիսյան փ. 2, 3, 4 սեփական տները, Ուլնեցի փ. 70, 70/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ադոնցի փ. 4, 13, 15, 17 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կիևյան փ. 18, […]

̰
Ճապոնիայում գրանցվել է ամենաերկարատև ամուսնության ռեկորդը

08:59 05.09.2018

Ճապոնացի ամուսիններ Մասաո և Միյակո Մացումոտոները ներառվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհում ամենաերկարատև ամուսնության համար։ Այս մասին հայտնում է ТСН-ը։ Ամուսինների տարիքային համագումարը կազմում է 208։ Նրանք միասին են ապրում արդեն ութ տասնամյակ։ Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են 1937 թվականին։ Զույգը դաստիարակել է 5 դուստրերի։ Ամուսինները ներկայում ունեն 13 թոռ և 25 ծոռ։ Միյակոն պատմել […]

̰
Փաշինյանի պայմանը Տիգրան Մուկուչյանին. «Փաստ»

08:48 05.09.2018

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել: Մեր ունեցած տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանն սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: […]

̰
Գալուստ Սահակյանի որդին լծվել է ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործին. «Ժամանակ»

08:37 05.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին: Աջափնյակում ՀՀԿ-ի նախկին ակտիվիստները և շտաբի պետերը նույն ակտիվությամբ շտաբներ են բացում ԲՀԿ-ի համար: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը և ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են»:

̰
Մհեր Սեդրակյանը պատրաստ է վճարել տուգանքն ու թեթևացած շունչ քաշել. «Հրապարակ»

08:26 05.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունից ոմանք թեթևացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով, դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։ Օրինակ, Մհեր Սեդրակյանի գազալցակայանի մասին տարիներ շարունակ գրվել է, որ «լևի» գազով է աշխատում, սակայն ՊԵԿ ստուգումների արդյունքում նրա նկատմամբ տուգանք […]

̰
Թրամփը հրամայել էր ոչնչացնել Ասադին․ The Washington Post

08:09 05.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին պահանջել է Պենտագոնից ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին իր գրքում պատմել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը, որի գրքից հատվածներ է հրապարակել The Washington Post-ը։ Վուդվորդի խոսքով՝ Թրամփը ցասում է ապրել սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին հաղորդագրությունների պատճառով և պահանջել պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսից «պարզապես սպանել» Ասադին։ Նշվում […]

̰
Մակքեյնին փոխարինող է գտնվել

07:59 05.09.2018

Օնկոլոգիական հիվանդության պատճառով օրերս կյանքից հեռացած Ջոն Մակքեյնը, ով սենատոր էր ԱՄՆ Արիզոնա նահանգից, փոխարինող ունի։Այս մասին հայտնում է АР գործակալությունը։ Կյանքից հեռացած քաղաքական գործչի աթոռը կզբաղեցնի Արիզոնայից նախկին սենատոր, 76-ամյա հանրապետական Ջոն Քայլը, ով խոստացել է կատարել պարտականություններն առնվազն մինչև տարեվերջ։ Նշվում է, որ Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին կապ է հաստատել նախկին սենատորի հետ […]

̰
Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիային. SANA

07:43 05.09.2018

Իսրայելական ինքնաթիռները հարձակման են ենթարկել սիրիական Համա նահանգի շրջաններից մեկը։ Հաղորդվում է 1 զոհի և 4 վիրավորի մասին։ Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Իսրայելի ավիացիան հրթիռակոծել է Սիրիայի տարածքի մի շարք օբյեկտներ։ Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Բեյրութի կողմից, ցածր բարձրության վրա ներխուժել են սիրիական օդային տարածք […]

̰
Սպիտակ տունն Ասադին սպառնացել է ռազմական պատասխանով

07:30 05.09.2018

Սպիտակ տունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կրկին սպառնացել է ռազմական ուժով՝ քիմիական զենքի կիրառման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում։ «Մենք ցանկանում ենք հստակ հայտարարել, որ մեր կոշտ դիրքորոշումը մնում է նույնը․ եթե նախագահ Բաշար Ասադը կրկին որոշի քիմիական զենք կիրառել, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կպատասխանեն արագ […]

̰
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհ է դարձել 8 մարդ

07:23 05.09.2018

Ճապոնիայի արևմտյան հատվածին պատուհասած «Ջեբի» թայֆունի պատճառով զոհվել է առնվազն 8 մարդ։ Հաղորդվում է ավելի քան 200 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Ամենից շատ վնաս է հասցվել Օսակա, Կիոտո և Հյոգո պրեֆեկտուրաներին, որտեղ գրանցվել են զանգվածային հեղեղումներ։ Ավելի քան 1․6 մլն տուն մնացել է առանց լույսի։ Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է, արագընթաց մայրուղիները […]

̰
Էրդողանը կարևորել է Իդլիբի հարցով Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը

07:11 05.09.2018

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը շատ կարևոր է՝ Իդլիբ նահանգում սիրիական բանակի հնարավոր ռազմական գործողության լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Այնտեղ կա 3․5 մլն մարդ։ Եթե Իդլիբում հրթիռներ թռչեն, ապա բազմաթիվ մարդիկ կզոհվեն, և առաջին տեղը, որ կուղղվի փախստականների հոսքը, Թուրքիան է։ Ներկա պահին շատ կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը»,- […]

̰
Հենրիկ Աբրահամյանի տնից հայտնաբերված զենքի դատաձգաբանական փորձաքննության եզրակացություն դեռևս չկա. ՀՔԾ

17:07 04.09.2018

Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում այսօր տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը՝ ՀՔԾ-ն հայտնում է, որ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ զարգացումները

16:57 04.09.2018

Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և վերջինիս հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց հայկական […]

̰
«Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով Տարոն Մարգարյանը հարցաքննվելու է. Արթուր Վանեցյան

13:01 04.09.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է: «Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի

12:55 04.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-ին, 8-9-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, […]

̰
BACK_TO_TOP