18:25 09.09.2018
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում, որտեղ չարտոնված հանրահավաք է անցկացվում, դարձել է ծեծկռտուքի մասնակից։ Կուսակցությունում հայտարարել են, որ միջադեպն արձագանք է քաղաքական գործչի հասցեին հնչեցված բազմաթիվ վիրավորանքներին ու սադրանքներին։ Ժիրինովսկին այցելել է հավաքվածներին՝ նրանց հետ շփվելու համար։ Սակայն քաղաքական գործչի հասցեին վիրավորանքներ են հնչել, որի հետո ծեծկռտուք է սկսվել։
18:04 09.09.2018
Երևանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել: Բարեբախտաբար, քաղաքացիներն արագ նկատել են և հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի […]
17:51 09.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Վարչապետն այցելել է Լճափ և Կարճաղբյուր համայնքներ` ծանոթացել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. […]
17:41 09.09.2018
Հիմա հնարավոր է կոլխոզներ ստեղծել առանց ստալինյան բռնաճնշումների, բայց մարդիկ չեն օգտվում դրանից ու բողոքում են, որ սովխոզներ հիմա չկան։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ գյուղատնտեսական հողերը պետք է խոշորացնել, և դրա խրախուսման ծրագիր կա, բայց դա բարդ խնդիր է։ Ներդրողը նշեց, որ փոքր հողակտորները կառավարելը դժվար է, իսկ երբեմն էլ մարդիկ թողնում են իրենց […]
17:13 09.09.2018
Հայաստանում երկար ժամանակ շահույթ ստանալը եղել է զարտուղի ճանապարհով, դրա պատճառով էլ շահույթ ստանալն ամոթ է համարվել։ Բայց շահույթ ստացողը շահութահարկ է տալիս, ու դրանով մենք իրականացնում ենք բանակի և տնտեսության ապահովումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին ժամանակ։ «Մենք պետք է ամենաբարձր արժանիքներին արժանացնենք շահույթ ստացողին։ Մենք ասում […]
16:59 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին` ժամը 08:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]
16:35 09.09.2018
Հունական Սալոնիկ քաղաքում միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել՝ նվիրված կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ելույթին։ Ցուցարարների և իրավապահների բախումների մասին հայտնում է հունական ΕΡΤ3 հեռուստաալիքը։ Ցույցերից մեկի ժամանակ ոստիկանները ստիպված են եղել լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ, ովքեր համաձայն չեն Մակեդոնիայի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության վերանվանման շուրջ Աթենքի և […]
16:24 09.09.2018
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու մեքենաներ վթարի են ենթարկվել Ստրաշենի-Կալարաշ մայրուղու վրա։ Այս մասին հայտնում է մոլդովական Publika հեռուստաալիքի կայքը։ Նախնական տվյալներով՝ նախագահը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ բախում է տեղի ունեցել բեռնատարի հետ, ինչի հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է։ Ոստիկանությունը հաստատել է վթարի փաստը, սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել։
16:15 09.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում նավթատար են պայթեցրել։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգությա քրդական ուժերի ղեկավար Իդրիս Ռաֆաաթին։ Նրա խոսքով՝ այս առավոտյան գրոհայինները երկու ռումբերով պայթեցրել են Քիրքուքի և Դուբիզի միջև գտնվող նավթատարը։ Նշվում է, որ մինչ այժմ հրդեհը չի մարվել։ Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգն անցած տարվա հոկտեմբերին […]
15:47 09.09.2018
Աֆղանստանի հյուսիս-արևելքում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով զոհել է առնվազն 20 ուժային։ Այս մասին հայտնում է Tolo news հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գրոհայինները գիշերը հարձակվել են Բագլան նահանգի մի քանի հսկիչ-անցակետերի վրա։ Հաղորդվում է, որ ներկայում բանակի 5 անցակետեր, ոստկանության 8 անցակետեր և նահանգի մի քանի գյուղեր գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ։
15:21 09.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին։ Այն իր տեսակի մեջ առաջին մարզային համաժողովն է, և նպատակը ծագումով այս մարզից սերած գործարարներին, այդ թվում արտերկրում գործող բիզնեսմեններին այստեղ հրավիրելն է։ Կառավարության անելիքը, ըստ Փաշինյանի, հավասար հնարավորությունների և օրինականության ստեղծումն է։ Վարչապետի խոսքով` ժամանակակից աշխարհում արդյունավետ չէ այն բանաձևը, թե կառավարությունը պետք […]
14:57 09.09.2018
Հարավային Սուդանի կենտրոնական մասում ուղևորատար ինքնաթիռն ընկել է լիճը։ Հաղորդվում է 21 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ինչպես գործակալությանը հայտնել է քաղաքի տեղեկատվության հարցերով նախարար Յիրոլ Թաբան Աբել Ագեկը, ինքնաթիռը, որը նախատեսված է եղել 19 հոգու համար, թռիչք է կատարել մայրաքաղաք Ջուբայից։ Ողջ է մնացել 3 մարդ՝ 6-ամյա […]
14:43 09.09.2018
Մեքսիկայի և Հավայան կղզիների միջև ընկած խաղաղօվկիանոսյան ջրատարածքում՝ 4 կմ խորության վրա, նկատվել են տարօրինակ հետքեր, որոնք որոշ հետազոտողների ենթադրությամբ՝ ՉԹՕ-ների հետքեր են։ Այս մասին հայտնում է Express.co.uk-ը։ Շուրջ 2․5 մետր երկարությամբ և մոտ 30 սանտիմետր խորությամբ հետքերը հայտնաբերել է բրիտանական խորջրյա ռոբոտը։ Գիտնականները բացառել են, որ դրանք կարող են առաջացած լինել գիտական աշխատանքների արդյունքում։ […]
14:20 09.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսում․ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 9-ին՝ առանձին շրջաններում, 10-11-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի […]
14:08 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնածախ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 4 տուն: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Գորիսի քաղաքապետարանի մեկ ջրատար և Խնածախ գյուղի 50 […]
13:50 09.09.2018
Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են […]
13:37 09.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական և մշակութային- հումանիտար ոլորտներում փոխշահավետ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը կնպաստեն հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանը և գործընկերության […]
13:18 09.09.2018
Սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի […]
13:05 09.09.2018
Հյուսիսային Կորեան իր հիմնադրման 70-ամյակի առիթով անցկացրած զորահանդեսի ժամանակ ի ցույց չի դրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Տոնակատարությունն անցկացվել է այսօր, Փհենյանում։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Զորահանդեսին հրավիրված է եղել միջազգային լրագրողական խումբ։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է եղել տրիբունայում, սակայն ելույթով հանդես չի եկել։ Զորահանդեսի ժամանակ հրապարակով անցել են հյուսիսկորեական ԶՈՒ բոլոր […]
12:34 09.09.2018
Այսօր Ռուսաստանում հայտարարված է քվեարկության միասնական օր։ Երկրի 80 տարածաշրջաններում այսօր անցկացվում են տարբեր մակարդակի ավելի քան 4700 ընտրություններ։ 22 սուբյեկտներում ընթանում են նահանգապետի ընտրություններ։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։ Քվեարկության արդյունքներով կընտրվի նաև Մոսկվայի քաղաքապետ և Մոսկվայի մարզի նահանգապետ։ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Վադիմ Կումինը՝ «Կոմունիստական կուսակցությունից», […]
12:20 09.09.2018
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի. տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց […]
12:13 09.09.2018
«Սպուտնիկ» գործակալության աբխազական ծառայությունը հրապարակել է առաջին կադրերը երկրի վարչապետի կյանքը խլած ՃՏՊ-ի վայրից։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած գիշեր Աբխազիայի 70-ամյա վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան պատճառ դարձած ավտովթարից։ Նշվում է, որ կառավարության ղեկավարը շարասյունով վերադառնում էր Սիրիայից, երբ նրա մեքենան բախվել է հանդիպակաց ընթացող, Աբխազիայի քաղաքացու վարած «ՎԱԶ 21099» մեքենային։ Ինչպես ավելի վաղ […]
11:52 09.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Մոսկվայում հանդիպման ժամանակ պայմանավորվել են աշխատել մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցերի շուրջ, հայտնել է Փաշինյանը ТАСС գործակալության թղթակցին՝ ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ շփումից հետո։ «Ռուսաստանից գազը փաստացի առաքվում է Հայաստան բավականին ցածր գնով։ Խնդիրն այն է, որ սպառողները գազը ստանում են կրկնակի գնով։ […]
11:25 09.09.2018
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը քննադատել է Brexit–ի հարցով երկրի վարչապետ Թերեզա Մեյի դիրքորոշումը։ Իր տեսակետը Ջոնսոնն արտահայտել է Daily Mail պարբերականում։ «Բանակցությունների յուրաքանչյուր մակարդակում Բրյուսելը ստանում է այն, ինչ ցանկանում է։ Մենք համաձայնեցինք ԵՄ-ի ժամկետների հետ, համաձայնեցինք նրան տալ 39 մլրդ ֆունտ՝ փոխարենը չստանալով ոչինչ»,-ասել է նա։ Ջոնսոնը նշել է, որ Մեյը մահապարտի […]
11:07 09.09.2018
Առնվազն 26 մարդ վնասվածքներ է ստացել Չինաստանում տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ երկրաշարժից տուժել է մոտ 30 հազար մարդ, 5000 բնակիչներ տարհանվել են անվտանգ վայրեր։ Վնասվել են 34 դպրոցներ, մի շարք ճանապարհներ ու կամուրջներ։ Այսօր վաղ առավոտյան ցնցումները խուճապի են մատնել Յունան նահանգի բնակիչներին։ Էպիկենտրոնը […]
10:55 09.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև միջպետական փոխգործակցության զարգացմանն ուղղված Երևանի և Դուշանբեյի համատեղ ջանքերը, առևտրա-տնտեսական ու մշակութա-հումանիտար կապերի զարգացումը, կնպաստի հայ-տաջիկականր համագործակցության ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
10:43 09.09.2018
ՀՀ-ի միակ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայ-ռուսական նախագիծը կարող է օպտիմալացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ շփման արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Պայմանավորվել ենք, որ կաշխատենք գազի և ատոմային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ […]
10:30 09.09.2018
Լրագրողները հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին նկատել են Փհենյանի հյուրանոցերից մեկի նախասրահի բարում։ Նա հրաժարվել է մամուլի ներկայացուցիչերի հետ շփումից։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը՝ հիշեցնելով, որ նա մի քանի տարի առաջ ռուսական անձնագիր էր ստացել։ Դեպարդյեն գտնվել է «Յանգակտո» միջազգային հյուրանոցում, և ըստ ականատեսների՝ տխուր տեսք է ունեցել։ Սեպտեմբերի 9-ին երկրում կանցկացվեն միջոցառումներ՝ […]
10:18 09.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության հիմնադրման 70-ամյակի առթիվ և երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման վստահություն արտահայտել։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Բացի այդ, ռուս առաջնորդը նշել է տարբեր ոլորտներում Մոսկվայի և Փհենյանի համագործակցության զարգացումը։ «Դա լիովին բխում է մեր պետությունների ժողովուրդների շահերից, […]