TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արջը Գողթանիկ գյուղում վնասներ է հասցրել

16:31 10.09.2018

«911» ծառայությանը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է երկու մեղվի փեթակ և մեկ տանձի ծառ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Եղեգիս համայնքի համայնքապետին: Համայնքապետարանի ԱԻ բաժնում գործող ֆիզիկական և իրավաբանական […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

16:21 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 02։05-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1996 թ. ծնված Քրիստինե Ղ.-ին, 1972 թ. ծնված Ռիտա Հ.-ին, 1967 թ. ծնված Յուրիկ Ղ.-ին, 1994 թ. ծնված Լուսինե Ղ.-ին, ովքեր թունավորումը ստացել են իրենց տանը՝ շմոլ գազի արտանետման հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

15:03 10.09.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան […]

̰
Ռուս սահմանապահները ՀՀ պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել

13:33 10.09.2018

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր է ներկայացրել: Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ վերցրել է իր ընկերոջ անձնագիրը, որի […]

̰
Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այցով մեկնել է Ալմաթի

13:19 10.09.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարար  Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաք: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորման մեջ ներառված ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ տակտիկական զորավարժության […]

̰
Սերժ Սարգսյանի եղբորորդին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

13:19 10.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցով  որոշումը: Դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամի գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Հայկ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) […]

̰
Վրաստանի Պասանաուրի գյուղի մոտակայքում վթարից տուժած հայերից մեկը մահացել է

13:01 10.09.2018

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի  բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի): «Samara» մակնիշի […]

̰
«Հրազդան» մարզադաշտի մոտ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, հնչել են կրակոցներ

12:23 10.09.2018

Սեպտեմբերի 9-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն […]

̰
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձային հաշվի վրա դրված արգելանքը հանվել է

11:19 10.09.2018

Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին խնդրել է աջակցել աշխատավարձային հաշվի վրա 30.000 դրամի չափով դրված արգելանքը բռնագանձելու հարցում: ՄԻՊ-ից հայտնում են, որ նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից սահմանված չափով  գումարը չբռնագանձելու արդյունքում չի կարողանում օգտագործել այլ հաշվեհամարները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժինը պարզել է, որ հարուցված կատարողական վարույթը ենթակա է […]

̰
Փաշինյանն այսօր Էրեբունի թանգարանի մոտ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին

10:58 10.09.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ելույթ կունենամ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում, որը կսկսվի 18։30-ին, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2151460661840984?__xts__[0]=68.ARARFS1rPdlxye8bf943PBZ_3Vw2NEd_cF-EOQQ6dNs-6E5H57L090CecORKam6t1PTpkbJk2CmiifjoEmChACoYMN0rSnY6AF2-ppJGeNweFmZ_vNGoQtwPXpjg9VsrbSgBofm5WqvPXY6A6OVefEy14dbJsV06d3xZhpI0ci3kxiIEK3aclw&__tn__=-R

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ռեստորանի պատին ու կողաշրջվել․ տուժածների վիճակը ծանր է

09:35 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Տ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում

09:12 10.09.2018

Սեպտեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 30 RR 100 համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

̰
Սիրիայում տիրող իրավիճակը «ռազմավարական խայտառակություն» է Եվրոպայի համար

08:58 10.09.2018

Սիրիական հարցում Եվրոպան որևէ դեր չի խաղում, և դա իսկական «ռազմավարական խայտառակություն է»։ Այս մասին գրում է Frankfurter Allgemeine գերմանական պարբերականը։ Հոդվածագիր Նիկոլաս Բուսսեի կարծիքով՝ մոտ ժամանակներս Սիրիայի կառավարական ուժերը լիարժեք վերահսկողություն կսահմանեն հանրապետության տարածքում, և դրանում Եվրոպայի համար ոչ մի լավ բան չկա։ «Ասադի կառավարությունը կնվաճի Իդլիբում ապստամբների վերջին պատվարն ու կվերադարձնի վերահսկողությունը ողջ […]

̰
Փաշինյանը ռուս մասնագետներին հասանելիություն է տվել ամերիկյան լաբորատորիաներին

08:47 10.09.2018

Փաշինյանը ռուս մասնագետներին թույլատրվել է մուտք գործել Հայաստանում ԱՄՆ-ի լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոլոգիական նյութերի հետազոտմամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ «10-15 օր առաջ իմ հրահանգով ռուս մասնագետներին թույլատրվել է մուտք գործել այդ լաբորատորիաներ»,-հայտարարել է Փաշինյանը։ Փաշինյանը պարզաբանել է, որ այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո։ […]

̰
Վթար Ողջաբերդ գյուղի սկզբնամասում. կա տուժած

08:34 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին`ժամը 05:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել […]

̰
Լոնդոնի նորաձևության շաբաթը հրաժարվել է մորթուց

08:20 10.09.2018

Այս տարի Լոնդոնի նորաձևության շաբաթվա ժամանակ առաջին անգամ չեն լինի մորթուց պատրաստված իրեր։ Միջոցառումը, որը կանցկացվի սեպտեմբերի 14-18-ը, կդառնա նորաձևության առաջին խոշոր շաբաթը, որը կազատվի մորթուց։ Այս մասին հայտնել է Նորաձևության բրիտանական խորհուրդը՝ միջոցառմանը մասնակցող դիզայներների շրջանում անցկացված հարցումից հետո, փոխանցում է ВВС-ն։ Հիշեցնենք, որ հուլիսին բրիտանական խորհրդարանի անդամները կոչ էին արել արգելել երկրում բնական […]

̰
Պենտագոնը հերքում է Սիրիայում ֆոսֆորային ռումբերի կիրառումը

08:04 10.09.2018

ԱՄՆ ՊՆ-ն հերքել է Ռոսաստանի տվյալները, թե սեպտեմբերի 8-ին Սիրիայի Դեր Զոր նահանգին հարվածելիս ամերիկյան կողմը կիրառել է արգելված ֆոսֆորային զինամթերք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնին։ Ռոբերտսոնը նշել է, որ այդ շրջանում որևէ զորամաս հանդերձված չէ ֆոսֆորային զինամթերքով։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ռուսական կողմը […]

̰
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ողջ ժամկետի ընթացքում պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ

07:55 10.09.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առնչվող խնդիրը պետք է լուծվի համագործակցության և դաշինքի մթնոլորտում: Այս մասին Փաշինյանն ասել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: «ՀԱՊԿ-ը նաև մեր կառույցն է: Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, կարծես, ինչ-որ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ է, քան Հայաստանի: Դա այդպես չէ: ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ է, որքան կառույցի մյուս անդամների համար: Գլխավոր քարտուղարի […]

̰
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Սերգեյ Սոբյանինն է

07:37 10.09.2018

Երեկ ՌԴ-ում քվեարկության միասնական օր էր։ Անցկացվեցին տարբեր մակարդակի մոտ 4700 ընտրություններ, այդ թվում` Մոսկվայի քաղաքապետի։ Ընտրությունների վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովն արդեն հաշվարկել է քվեաթերթիկների 91,96%-ը, որի արդյունքներով առաջատարը գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն է, ով ստացել է ընտրողների 69,72%-ի աջակցությունը։ Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 30,49%։  

̰
Դանակով զինված տղամարդը Փարիզում հարձակվել է անցորդների վրա․ կան տուժածներ

07:24 10.09.2018

Փարիզում՝ Լուարա գետի առափնյա հատվածում, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։  Տուժածներից 5-ն ստացել են ծանր վնասվածքներ։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներ։ Սկզբում չարագործը կինոթատրոնի մոտ վիրավորել է 3 անձի։ Նրա մոտ դանակից բացի եղել է նաև երկաթե ձող։ Այնուհետև նա շարժվել է […]

̰
Ասադը թույլատրել է Իդլիբում քիմիական զենք կիրառել․ ԶԼՄ-ներ

07:12 10.09.2018

Ամերիկյան հետախուզությունը ստացել է տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թույլատրել է զորքերին քլոր կիրառել Իդլիբում ապստամբների դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Ասադն իբրև թե հավանություն է տվել գազանման քլորի կիրառմանը՝ Իդլիբում ընդդիմադիր ուժերի հարձակման դեպքում։ Դրա հետ […]

̰
Ոնց որ թե ես ոչ ոքի չեմ մեղադրում․ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի հայտարարություններին

22:00 09.09.2018

Շանթ Հարությունյանը կարող է իր փաստաբանների միջոցով ցանկացած իրավական ընթացակարգ սկսել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի այն հայտարարարությանը, թե վարչապետը կարող է հրահանգել, որպեսզի իր գործը վերանայեն, ինչպես դա արել է Մարտի 1-ի գործի դեպքում: «Այսօր Հայաստանի օրենսդրությամբ որևէ սահմանափակում չկա, որպեսզի […]

̰
Փաշինյանի հետ Ֆրանսիա կմեկնի նաև սփյուռքի նախարարը

21:45 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիա կմեկնի նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ինչպես գիտեք, սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես նույնպես վարչապետի հետ Ֆրանսիա եմ մեկնելու. այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին հանդիպելու […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

20:49 09.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի գործարար շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

̰
Չարաշահումներ՝ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում․ Շիրակի մարզպետը դիմել է դատախազին

20:47 09.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի հաշվետվությունն ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ «Նշվածն ուսումնասիրվել է մարզի դատախազության կողմից, որում առկա են եղել ենթադրյալ տարաբնույթ չարաշահումներ պարունակող տվյալներ։ Դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ռեժիմով ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի […]

̰
Աբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել

20:19 09.09.2018

Աբխազիայի իշխանությունները սեպտեմբերի 12-ը սգո օր են հայտարարել՝ կապված վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահի կայքին։ Այդ օրն Աբխազիայում բոլոր դրոշները կիջեցվեն, մշակութային հաստատություններն ու հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն ժամանցային միջոցառումները։ Վարչապետի հուղարկավորությունը տեղի կունենա հենց սեպտեմբերի12-ին։ 70-ամյա վարչապետը մահացել է անցած գիշեր՝ Պսոու-Սուխում ճանապարհահատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով։

̰
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական բաղադրիչ չկա․ Փաշինյան

19:56 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է լինի լիարժեք ըմբռնում առ այն, որ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա: Այս մասին Փաշինյանը հայտարարել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։ «Եթե այդ գործում լիներ քաղաքական բաղադրիչ, Ռոբերտ […]

̰
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

19:43 09.09.2018

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ […]

̰
Պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է․ վարչապետ

19:37 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին: Ողջունելով ներկաներին` վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, սա մարզային առաջին այսպիսի համաժողովն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք գործարար կամ ներդրումային համաժողով: Նպատակը հետևյալն է` տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից սերած, արտերկրում […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հրեական Նոր տարվա կապակցությամբ

19:00 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: «Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը։ Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը […]

̰
BACK_TO_TOP