08:57 31.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության […]
08:47 31.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ դեռևս հունիսի 10–ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ 2020–ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի և ոչ թե որպես նախագահի թեկնածու։ Այսինքն, սա Բակո Սահակյանի նախագահության վերջին ժամկետն է, ուստի արցախյան, ինչպես նաև հայաստանյան քաղաքական վերնախավն արդեն իսկ նոր նախագահի թեկնածուի ակտիվ […]
08:41 31.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ: Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ: Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ […]
08:32 31.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր Մակքեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին եւ աջակցություն ստանում նրանից: Մակքեյնը 2 անգամ այցելել է Հայաստան և Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ Մակքեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն […]
08:24 31.08.2018
Հնդկաստանը դիվանագետների լուրջ պակաս ունի։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հնդկաստանի նախկին փոխարտգործնախարար, արտաքին հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Շաշի Թհարուրը։ «Դա նորմալ չէ հավակնություններ ունեցող Հնդկաստանի նման երկրի համար»,-ասել է նա։ Հնդկական կողմի ներկայացուցչի հայտարարությունը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի կողմից երկիր կատարելիք առաջիկա այցի համատեքստում։ Մոտ […]
08:15 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, գրում է Bloomberg-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը դուրս կգա ԱՀԿ-ից, եթե կազմակերպությունը չփոխվի դեպի լավը։ Թրամփը նաև նշել է, որ ԱՀԿ-ում երկար տարիներ շատ վատ են վարվում Վաշինգտոնի հետ։ «Եթե կազմակերպությունը չփոխվի, ես դուրս կգամ ԱՀԿ-ից»,- հայտարարել է Թրամփը։
08:01 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ Թուրքիայում կալանքի տակ պահվող հոգևորական Էնդրյու Բրանսոնին առնչվող իրավիճակի ֆոնին։ Թրամփին հիասթափեցրել է հոգևորականին ազատ արձակելու հարցում Անկարայի մերժումը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։ «Ես շատ հիասթափված եմ նրանից, սակայն տեսնենք, թե ինչպես ամեն բան կդասավորվի»,-ասել է Թրամփը։ […]
07:52 31.08.2018
YouTube Music ծառայությունը կազմել է 2018 թվականի ամռան ամենահայտնի երգերի վարկանշային աղյուսակը՝ հաշվի առնելով դիտումների քանակը մայիսի 28-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Ամենահայտնի երգը դարձել է Maroon 5 խմբի և ռեփ կատարող Cardi B-ի «Girl Like You» ստեղծագործությունը։ Տեսահոլովակն արժանացել է 728 մլն դիտման։ Երկրորդ տեղում է «Te Bote» (Remix) երգը, որը կատարում են պուերտոռիկացի […]
07:42 31.08.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ռազմաօդային ուժերի բազայի տարածքում քաղաքացիական փոքր ինքնաթիռի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, խոսքը թեթևշարժիչային «Beechcraft B60» ինքնաթիռի մասին է։ Այն ընկել է «Էգլին» բազայի տարածքում, որը գտնվում է նահանգի հյուսիս-արևմուտքում։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք։ Այլ աղբյուրները հայտնում են 4 զոհի և […]
07:34 31.08.2018
Մանկական կոնստրուկտորներ արտադրող «Lego» ընկերությունը ներկայացրել է «Bugatti Chiron» հիպերմեքենայի իրական չափսի կրկնօրինակը։ Խաղալիք մեքենան կարող է ինքնուրույն շարժվել։ Ընկերությունից հայտնում են, որ Bugatti-ի հավաքման համար պահանջվել է կոստրուկտորի մոտ 1 մլն դետալ և 13 հազար ժամ։ Lego-ից պատրաստված Bugatti Chiron-նն արդեն փորձարկել է նախկին ավտոարշավորդ Էնդի Ուոլեսը։ Նրան հաջողվել է վարել մեքենան 20 կմ/ժամ […]
07:23 31.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել այն, որ նրա վարչակազմի գործողությունները կարող են հանգեցնել Իրանի փլուզմանը։ «Երբ ես եկա այստեղ (Սպիտակ տուն), հարցն այն էր, թե նրանք (Իրանի իշխանությունները) ե՞րբ կզավթեն Մերձավոր Արևելքը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Bloomberg-ի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ ներկա պահին հարցն այն է, թե նրանք կվերապրե՞ն՝ հաշվի առնելով […]
07:11 31.08.2018
Հռոմի կենտրոնում գտնվող Սան Ջուզեպպե-դել Ֆալեն եկեղեցու տանիքը փլուզվել է։ Meduza պորտալի հաղորդմամբ՝ տուժածների մասին տեղեկություն չկա: Փլուզման պահին եկեղեցին փակ է եղել այցելությունների համար: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել փլուզման պատճառ: Նշվում է, որ տանիքի պոկված բեկորները վնասել են եկեղեցու տակ տեղակայված անտիկ Մամերտինյան բանտը։ #Roma | Crolla il tetto della chiesa […]
00:42 31.08.2018
Ֆրանսիացի 22-ամյա դերասանուհին 69-ամյա դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրել է սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Նա այդ մասին բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել այս ամիս՝ Դեպարդիեի փարիզյան բնակարանում։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։ Դերասանի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ծանոթ է այդ աղջկա հետ, սակայն հերքում է նրա հանդեպ […]
00:30 31.08.2018
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին: «Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ և խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,-նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տրամադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր […]
00:11 31.08.2018
«Apple» ընկերությունը սեպտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի իր կենտրոնակայանում կներկայացնի իր iPhone սմարթֆոնի նոր մոդելները։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ սարքը վաճառքում կհայտնվի միջոցառման ժամանակ, ցուցադրությունից մեկ շաբաթ անց։ Համաձայն շշուկների՝ սմարթֆոններից բացի, կներկայացվեն մի շարք այլ նոր արտադրանքներ։ Դրանց շարքում են նոր iPad-ները, թարմացված համակարգիչներն ու աքսեսուարները, ինչպիսին AirPods-ն է։ Տեղեկություններ են ստացվում այն մասին, որ […]
23:46 30.08.2018
Օգոստոսի 30-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:07-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
23:25 30.08.2018
Երևանի Հյուսիսային պողոտայում ավարտվել է «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագրով ակցիան, որն անցկացրել են Ուկրաինայից և Վրաստանից եկած երաժիշտները։ Դա պատասխան է եղել բնակիչների այն հայտարարություններին, թե երաժիշտները խանգարում են իրենց անդորրը, ինչպես նաև տեղի ունեցած բռնության միջադեպին: Ակցիայի ընթացքում հավաքվածներին է մոտեցել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Կան մարդիկ, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակում ստվեր գցել ոստիկանության վրա, […]
23:15 30.08.2018
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի: Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը: 10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է: Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ […]
22:57 30.08.2018
Երևանի Շենգավիթ համայնքում օգոստոսի 30-ին սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Շենգավիթի սեփական տներից մեկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դ.-ն է: Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
22:50 30.08.2018
Օգոստոսի 30-ին` ժամը 20:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Օգոստոսի 30-ին` ժամը 10։56-ին, «911» ծառայությանն ահազանգ […]
22:40 30.08.2018
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ժամը 19:30-ին փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ […]
22:25 30.08.2018
Օգոստոսի 29-ին՝ ժամը 19։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18։30-ից 19։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմեն Ա.-ն թիվ 58 […]
22:13 30.08.2018
Զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին Կարսում ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդում է Merkez TV-ն: Անակնկալ տեղումները փակել են հանգստավայրեր տանող ճանապարհները։ Օդերևութաբանները գրանցել են օդի ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև +7 աստիճան:
10:59 30.08.2018
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում […]
10:53 30.08.2018
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից […]
10:48 30.08.2018
Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալների առաջ: Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ: Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք է […]
10:41 30.08.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
10:32 30.08.2018
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել վերացնել հակառուսական պատժամիջոցները։ Նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել չեխ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նա այն կարծիքին է, որ ԵՄ-ն չպետք է երկարաձգեր պատժամիջոցների գործողության ժամկետը։«Հակառուսական պատժամիջոցներից տուժում են երկու կողմերն էլ (Ռուսաստանը և Արևմուտքը)»,- ընդգծել է նախագահը։ Զեմանը նշել է, որ դա վերաբերում […]
09:52 30.08.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դուստրերը՝ Եվգենյան և Ալեքսանդրան, չեն ընդունվել ուկրաինական բուհերից ոչ մեկը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Երկվորյակները, ովքեր 18 տարեկան են, ավարտել են Անգլիայի «Կոնկորդ» քոլեջը, որից հետո Ուկրաինա չեն վերադարձել: Լրագրողները փորձել են աղջիկների անունները գտնել կրթական հարցերով Միասնական պետական էլեկտրոնային բազայում, սակայն նրանց ազգանունները չեն գտել։ Ավելի վաղ Պորոշենկոյի կնոջ մամուլի […]