01:00 01.09.2018
Օգոստոսի 30-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից մի քանի անձանց բերման են ենթարկել 6-րդ գլխավոր վարչություն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այդ անձինք եղել են «Lexus» մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։ […]
00:42 01.09.2018
Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Երևանում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին: Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել հակամարտությունների մասին խոսելիս: «Պետք է զրուցել […]
00:36 01.09.2018
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան կայցելի: Այս մասին Երևանում վրացի լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բախտաձեի պաշտոնական այցը նախատեսվում է առաջիկայում: «Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո, Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով […]
00:31 01.09.2018
Ցամաքային ուժերի զինվորական ուսումնարանի կողմից Բալըքեսիրում կազմակերպված ավարտական միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք կարևոր հայտարարություններով է հանդես եկել: Նախագահ Էրդողանն անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնագրի խախտմանը: Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին մինչ այդ վճարել էր 900 մլն դոլար: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նա ելույթում նշել […]
00:20 01.09.2018
Օգոստոսի 31-ին՝ ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 26/1 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահնօձին տեղափոխել են անվտանգ տարածք:
00:13 01.09.2018
Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ պատասխանելով վրացի լրագրողների հարցերին: Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան՝ […]
23:32 31.08.2018
«Ռոսիա 24» հեռուստաալիքը տեսանյութ է ցուցադրել, որը նկարահանվել է Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո: Ավելի վաղ, ինչպես հայտնել էր SHANTNEWS.am-ը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում։ Դոնեցկի իրավապահ մարմինները ձերբակալել են Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական […]
23:20 31.08.2018
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատում է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահվան փաստը, սակայն հերքում ծառայությանը վերագրվող առնչությունը նրա սպանությանը: Այս մասին հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Ելենա Գիտլյանսկայան՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Պայթյունը որոտացել է […]
22:58 31.08.2018
Հայաստանը բազմաթիվ դրական փոփոխությունների է ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փոլ Բիլզերյանն ԱՄՆ վերադառնալուն պես։ «Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիանալի ճամփորդությունից, որտեղ հպարտորեն հետևել եմ երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը, երբ վերջիններս ՀՀ քաղաքացիություն էին ստանում», – գրել է Փոլ Բիլզերյանը՝ կոչ անելով կառավարությանը հետևել Նելսոն Մանդելայի օրինակին և միավորել տարբեր […]
22:47 31.08.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արամ Սարգսյանը, Ռոմիկ […]
22:39 31.08.2018
Օգոստոսի 31-ին՝ ժամը 17:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր […]
22:31 31.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մակինյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում: Որոշման մեջ ասված է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Միքայել Մակինյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
22:27 31.08.2018
Օգոստոսի 30-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին ընկել է ավտոճանապարհի երթևեկելի մասում գտնվող փոսը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն:
22:18 31.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել են մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 16, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, կաշառակերության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոց ապօրինի իրացնելու և մշակումն արգելված […]
22:11 31.08.2018
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: «Ձերբակալվել է մի քանի հոգի` ուկրաինացի դիվերսանտներ ու նրանց հետ կապ ունեցող անձինք, ովքեր կասկածվում են հանրապետության ղեկավարի սպանությանն առնչություն ունենալու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նշվում է, որ ձերբակալությունը տեղի […]
11:00 31.08.2018
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում», բախվել են «Mercedes» մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած «ГАЗ 32213» մակնիշի 49 94 Տ համարանիշի, թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ը: Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով 9 հոգի մարմնական […]
10:48 31.08.2018
«Առավոտ» թերթը գրում է․ «Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը ցանկանում է ուղղել այն սխալը, որը թույլ է տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ օրեր առաջ Երևանում իր ելույթի ժամանակ բացահայտ չասելով «ցեղասպանություն» բառը: «Կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է, և միայն այն փաստը, որ Անգելա Մերկելն օրեր առաջ Հայաստանում էր […]
10:46 31.08.2018
Օգոստոսի 31-ին` ժամը 07:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. […]
10:40 31.08.2018
ՀՀ-ում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից 221.688 անձի տվյալ հանվել է: Դրանում ամենամեծ թիվը բաժին է ընկնում 2018 թ.-ին. ընթացիկ տարում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվել են 78.789 անձանց տվյալներ: Այս մասին տեղեկանում […]
10:35 31.08.2018
Երկու մանկահասակ երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր երեխաներին տեսակցելու հարցում: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Դիմումատուն Պաշտպանին տեղեկացրել է, որ մինչև դատարանը կորոշի երեխաների բնակության վայրի հարցը, խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել է շաբաթական 2 օր երեխաներին տեսակցելու հնարավորություն տալ, մինչդեռ ամուսինը չի թույլատրում: Պաշտպանի աշխատակազմում […]
10:22 31.08.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։ Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ճապոնիայի ԱԳ […]
10:18 31.08.2018
Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե Քոչարյանը դիտարկո՞ւմ է գործող իշխանությունների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերն իր շուրջը միավորելու հնարավորությունը և որքանո՞վ է հնարավոր, որ կոնկրետ «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն աջակցեն իրեն քաղաքական պայքարում։ «Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ […]
10:07 31.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին նա հայտնել է «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում: Նա դեռ վաղ է համարել խոսել, թե ինչ ձևաչափով ու քաղաքական թիմով է մասնակցելու ընտրություններին՝ նշելով, թե դեռ երկար ժամանակ կա, իսկ իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։ «Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է […]
09:59 31.08.2018
Իմ հանդեպ հարուցված քրեական գործը որեւէ կապ չունի 2008-ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։ «Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ […]
09:52 31.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմից տեսակապի ժամանակ հնչեցված հայտարարություններին։ Շահեն Հարությունյանը վարչապետին 2 ամիս ժամանակ է տվել՝ սպառնալով խաղաղ անհնազանդությամբ։ «Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել. 1. Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Ն. Փաշինյանը զբաղվել է […]
09:41 31.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են: Ինչպես հայտնի է՝ Խաչատրյանի երկու որդիների՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանների՝ բանակից ազատման հիմքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթերը կեղծելու կասկածանքով: Տրդատ Խաչատրյանի առողջական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն […]
09:30 31.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում: Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում: Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ գործող դեսպան Գարեգին Մելքոնյանը, ով տարեսկզբին է դեսպան նշանակվել՝ էկոնոմիկայի նախարարի […]
09:19 31.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շահումյան 7-րդ փողողի 1-ին նրբանցքը, Ջիվանու փողոցը, Ջիվանու փող. 2-րդ նրբանցքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Կամարակ 2-րդ նրբ. 4-68 սեփական տները, Պ.Սևակի փ. 4-78 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]
09:07 31.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում: Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո: Սակայն […]