10:41 29.08.2018
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի փրկարարական վարչության պետ: Տավուշի ՄՓՎ Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը նշանակվել է Տավուշի ՄՓՎ ճգնաժամային […]
10:26 29.08.2018
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին` ժամը 14:00-ից մինչև 18։00-ը, Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով […]
09:58 29.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով: Բանն այն է, որ մինչ այս մամուլում տեղեկություններ կային, որ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց պատմության կիզակետում գտնվողներից մեկն էլ Խառատյանն է, և նա է վարչապետ Փաշինյանին խորհուրդ տվել […]
09:54 29.08.2018
Օգոստոսի 28-ին՝ ժամը 23։00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք: Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով […]
09:45 29.08.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով, կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Նա մեղադրվել և բանտարկվել է Երևանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Հիշեցնենք, որ նա սպանվեց 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանն այդպես […]
09:36 29.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Էմինի փ. 5, 6, 7 շենքերը և 1Ա-21 սեփական տները, Քեռու փ. 77-99 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սեբաստիա, Ոսկանյան, Հովնաթան, Մալաթիա թաղամասերը, Հաղթանակ 5փ., 5փ. 2-րդ նրբանցքը, 7փ., […]
09:21 29.08.2018
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին՝ ժամը 09։00-21։00-ն, կդադարեցվի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը: Կդադարեցվի, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում՝ Գագարին, Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ […]
09:10 29.08.2018
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում և համայնքապետարաններում։ Մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանների գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով»,- գրում է թերթը:
09:06 29.08.2018
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակումից։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրել է. «2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման […]
09:00 29.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։ Հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք քրքրել ու տեղաշարժել են գրապահարանն ու դարակները, բացել անձնական իրերի արկղը, գրասեղանին են նկատվել փոփոխություններ։ Պատգամավորը, ենթադրելով, որ ինչ-որ մեկն անօրինական մուտք […]
08:57 29.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք աշխատավարձից բացի նաև հավելավճարներ են ստանում: Այս քայլին են գնացել կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով: Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից հայտնեցին. «ՊԵԿ նախագահի տեղակալների աշխատավարձը սահմանված է «Պետական պաշտոններ […]
08:50 29.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք» խմբակցությունում, կարծես, համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի շուրջ և աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե, սեպտեմբերին ղեկավար ընտրեն։ Հիշեցնենք, որ ղեկավարը մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն էր, ապա «Ելք»-ում տևական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության […]
08:44 29.08.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կրքերը չեն հանդարտվում. բնակիչները պահանջում են 2007թ. Մարալիկի, ապա խոշորացված Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ «Ժամանակ»-ի հետ զրույցում բնակիչներն իրենց պահանջը բացատրում են հետևյալ կերպ. «Համայնքապետը ստեղծել է մի կլան, որի մեջ են մտնում իր բոլոր հարազատները. եթե Մարալիկում մի ծրագիր է գործելու, ո՞ւմն է՝ իր մորքուրի […]
08:42 29.08.2018
«Փաստ» թերթը գրում է. «Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում ևս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժերն այստեղ էլ են արձանագրվել: Նշենք, որ մայիսից հետո հավկիթի գների իջեցում էր արձանագրվել: Եթե վերջին երեք ամիսների ընթացքում ձու կարելի […]
08:36 29.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի միջև բանակցություններն անպտուղ են եղել։ Ախոյանը երեկ մեզ հայտնեց, որ սկսում է Մայր Աթոռի դեմ դատական գործընթացը․ «Բանակցությունները համարում եմ ավարտված, շնորհակալություն միջնորդներին` ամեն ինչ արեցին, որ դրական լուծում լինի, բայց ապարդյուն։ Հիմա դատական կարգով հարցը կլուծենք, քանի որ բանակցությունները կարող են […]
08:31 29.08.2018
Մինչև 2020 թվականի վերջ Facebook ընկերությունը մտադիր է լիովին անցում կատարել վերականգնվող աղբյուրների էներգիայի օգտագործման։ «Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում կրճատելու ջերմոցային գազերը 75 տոկոսով և մինչև 2020 թվականի վերջ 100 տոկոսով ապահովելու մեր գլոբալ գործունեությունը վերականգվող աղբյուրների էներգիայով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում։ 2017 թվականին Facebook-ի ձեռնարկությունները 50 տոկոսով անցում են կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին։
08:16 29.08.2018
Պերուի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի մի շարք շրջաններում՝ Վենեսուելայից ներգաղթյալների հոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է RPP պորտալը։ Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է Սարումբիլյա և Տումբես նահանգներում։ Պերուի կառավարությունում կարծում են, որ այդ շրջաններում ներգաղթյալների թվի մեծացումն անխուսափելիորեն կանդրադառնա առողջապահության վրա։ Վենեսուելայի բնակիչները զանգվածաբար լքում են երկիրը ծանր տնտեսական վիճակի պատճառով։ Նրանք […]
07:59 29.08.2018
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը զորքեր է ուղարկել Վենեսուելայի հետ սահման՝ այդ երկրից ներգաղթյալների թվի մեծացման պատճառով։ Նախագահը հույս ունի, որ այդ կերպ կստացվի կարգավորել միգրացիոն խնդիրը։ Երկրի հյուսիսային Ռորայմա նահանգ է ուղարկվել 120 զինծառայող, ովքեր պետք է կանխեն միջադեպերը՝ կապված վենեսուելացի ներգաղթյալների ներհոսքի հետ։ Ծանր տնտեսական պայմաններն ստիպում են տասնյակ հազարավոր վենեսուելացիների լքել երկիրը։ «Ես […]
07:50 29.08.2018
Ամերիկյան Defense Distributed ընկերությունն սկսել է գծագրերի վաճառքը, որոնք նախատեսված են եռաչափ տպիչի օգնությամբ հրազենի ստեղծման համար։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ ԱՄՆ-ի դատարանը երկարացրել է համացանցում նման սխեմաների հրապարակման արգելքը։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Գծագրերը հասանելի կլինեն այնքան ժամանակ, քան դեռ այդ հարցը վերջնականապես չի կարգավորվել դատարանում։
07:40 29.08.2018
Ահաբեկչության դեմ պայքարում Քաբուլի հետ համագործակցության շրջանակում Չինաստանն սկսել է իր առաջին ռազմաուսումնական բազայի կառուցումը։ Շինարարությունն ընթանում է Բադահշան նահանգում։ South China Morning Post թերթի տվյալներով՝ Պեկինը ծրագրում է այնտեղ ուղարկել առնվազն մեկ գումարտակ՝ աֆղան մասնագետների ուսումնական նախապատրաստության համար սպառազինությամբ։ Նշվում է, որ դա կլինի Աֆղանստանի տարածքում Չինաստանի ռազմական ներկայության առաջին դեպքը։ Հավանաբար, բազայի գլխավոր […]
07:26 29.08.2018
Անցած գիշեր Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնաձիգերով զինված 3 անձինք Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։ Աղբյուրի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։ Ձորաղբյուր են մեկնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի […]
07:20 29.08.2018
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա […]
07:12 29.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր ընտրված Մարգար Եսայանը «Թուրքերը, հայերը և Մանազկերտը» վերնագրով հոդված է հրապարակել: Թուրքիայի իշխանություններին հաճոյանալու առիթը բաց չթողող Եսայանն այս անգամ անդրադարձել է Մանազկերտի ճակատամարտին հայերի մասնակցությանը, ապա հայերի նկատմամբ թուրքերի ցուցաբերած «բարեհաճությանը»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հայ պատգամավորը, փորձելով ամեն կերպ հաճոյանալ թուրքական […]
01:00 29.08.2018
Բիլզերյանների ընտանիքի՝ Արցախ կատարած այցի արդյունքում մենք կունենանք շատ ավելի գիտակից և տեղեկացված նոր «դեսպաններ», որոնք կարող են հարկ եղած դեպքում խոսել Արցախի հիմնախնդիրների մասին: Այդ մասին news.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հակադարձելով ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված քննադատություններին: Ըստ Մելիքյանի՝ մարդիկ չեն պատկերացնում՝ […]
00:23 29.08.2018
Դեն Բիլզերյանն ընտանիքի ու ընկերների հետ այսօր Արցախում էր: Նրանք Ստեփանակերտ են մեկնել ուղղաթիռով, իսկ օդանավակայանից նրանց ուղեկցել են զորավարժարան: Ամերիկահայ միլիոնատերն առաջին անգամ է Արցախում: Արցախի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է՝ ուզում է հայրենիքում լավ ժամանակ անցկացնել: «Մարդկանց հետ շփումը շատ լավ էր, ամեն ինչ շատ հրաշալի է»,- ասել է Դեն Բիլզերյանը: Դենի […]
00:13 29.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Valentino-ի 4000 դոլարանոց կիսաշրջազգեստով հայտնվել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում, բահը վերցրել ձեռքն ու ծառ տնկել։ Մելանյա Թրամփն արժանացել է սոցցանցերի օգտատերերի քննադատություններին՝ նման շքեղ տեսքով և «Christian Louboutin»-ի բարձրակրունկ կոշիկներով ծառատունկի մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Օգտատերերը լուսանկարներում նկատել են առաջին տիկնոջ՝ անհամապատասխան հագուկապի պատճառով կրած […]
23:53 28.08.2018
Ֆրանսիայի ԱԳՆ-ը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անվտանգության նկատառումներով անորոշ ժամկետով հետաձգել գործուղումներն Իրան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ԱԳՆ ներքին փաստաթղթին։ Այդ որոշման պատճառներից մեկը կապված է Փարիզի մոտ իրանցի ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ ահաբեկչության կանխման դեպքի հետ։ Նշվում է, որ այդ հանրահավաքին պետք է մասնակցեր նաև Թրամփի […]
23:37 28.08.2018
Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, 69-ամյա Թամարա Պողոսյանը։ Մահը վրա է հասել տևական ծանր հիվանդությունից հետո։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ 2003-2004 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել […]
23:26 28.08.2018
Արմավիրի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Օգոստոսի 28-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Քարակերտ գյուղից Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի «34 ZP 846» համարանիշի ավտոմեքենան և վրացական համարանիշներով «Iveco» մակնիշի բեռնատարը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, ևս 2-ը մահացել են Արմավիրի բժշկական կենտրոնում: Փաստի առիթով հարուցվել […]