TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+12.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թերեզա Մեյը կրկին աֆրիկյան պար է կատարել

23:38 01.09.2018

Համացանցը պայթեցրել է Թերեզա Մեյի մասնակցությամբ աֆրիկյան պարի տեսանյութը։ Չնայած նախորդ պարի քննադատություններին՝ նա կրկին պարել է։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբի այցի ժամանակ նա շփվել է տեղի սկաուտների հետ, որոնցից մեկի շարժումներին էլ հետևել է։ Ավելի վաղ նա դպրոցականների հետ պարել էր Հարավաֆրիկյան հանրապետությունում։

̰
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարարին

23:21 01.09.2018

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի բնակիչները նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը։ Նամակն ամբողջությամբ՝ ստորև․ «Հարգելի՛ պարոն նախարար, Ձեզ են դիմում Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհ են գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակից: Արդեն 30 տարուց ավելի է՝ դպրոցը ղեկավարում է Լևոն Պողոսյանը: Նրա ղեկավարման տարիներին դպրոցի կրթական մակարդակն […]

̰
Հրապարակվել է Սոչիում այրված ինքնաթիռի կարգավարների հետ բանակցությունների ձայնագրությունը

22:47 01.09.2018

Համացանցում հայտնվել է Սոչիում այրված ինքնաթիռի անձնակազմի և կարգավարների բանակցությունների ձայնագրությունը։ Ցամաքում օդաչուներին վստահեցրել են, որ եղանակը պատշաճ է, և տվել են վայրէջքի թույլտվություն։ Առաջին րոպեներին անձնակազմը հանգիստ քննարկում է եղանակային պայմաններն օդանավակայանի աշխատակիցների հետ։ Օդաչուներից մեկը հարցնում է․ «Օդերևութաբաններն ընդհանրապես ի՞նչ են խոսում կանխատեսման մասին»։ Նրան պատասխանում են․ «Օդերևութաբաններն ասում են՝ հեղեղ ողջ գիշեր»։ […]

̰
Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհին «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը. ուղևորը տեղում մահացել է

22:34 01.09.2018

Օգոստոսի 31-ին՝ ժամը 09.00-ին, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և գլորվել ձորը. ուղևորը՝ 1948 թ. ծնված Հարություն Հարեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

̰
Ողբերգական դեպք Երևանում. «Անչոկ» գեղեցկության սրահում հայտնաբերվել է 28-ամյա վարսավիրի դին

22:19 01.09.2018

Երևանում օգոստոսի 30-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի 17/4 շենքի 3-րդ հարկում գործող «Անչոկ» գեղեցկության սրահում 28-ամյա տղայի դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացած Նարեկ Հարությունյանն […]

̰
«Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Շարմազանով

22:13 01.09.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ԷդուարդՇարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը […]

̰
Ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

11:00 01.09.2018

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավկովկասյան երկաթուղու տարածքում՝ մոտ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, Եղվարդ-Երևան 3-րդ կմ-ին՝ մոտ 5 հա, Եղվարդ-Աշտարակ 7-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ, Նոր Գեղի-Աշտարակ […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնին հավակնում է 35-ից ավելի թեկնածու. «Հրապարակ»

10:52 01.09.2018

«Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը: Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական ու անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով: Նաև՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ: Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է: Հիմնադրամի նախագահին կընտրեն […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն Քոչարյանի, ինչպես նաև ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցերը․ «168 ժամ»

10:48 01.09.2018

«168 ժամ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով` սեպտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ վարկաբեկման գործընթաց և այլն: Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն […]

̰
Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

10:41 01.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ միջպետական համագործակցության բարելավմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցության ներուժի բացահայտմանը, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Սոչիում վայրէջքի պահին օդանավն ընկել է գետը․ կա 18 վիրավոր

10:31 01.09.2018

Անցած գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 2:50-ին, Սոչիի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժել է 18 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։ Տուժածներից 3-ը երեխաներ են։ Զոհեր չկան։ Հաղորդվում է, որ վայրէջքի պահին Utair ավիաընկերության «Բոինգ 738»-ն ընկել է գետը, որից հետո բռնկվել։ Հնարավոր է՝ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. կայծակի և տեղումների […]

̰
Երևանում քամին պոկել է անձրևատար խողովակը

10:30 01.09.2018

Օգոստոսի 31-ին`ժամը 22:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 21 շենքի արտաքին պատին ամրացված անձրևատար խողովակը քամուց պոկվել, կախվել է (մի հատված ընկել է ծառի վրա), առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարներն […]

̰
Առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում զգալի աճ է գրանցվել

10:17 01.09.2018

Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել  մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրել են`մի շարք գործոններով պայմանավորված՝  առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել: «Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000 է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ […]

̰
Կաթողիկոսի օրհնությունը ԿԳ նախարարին պետք չէ․ «Հրապարակ»

10:08 01.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն տարի Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին և օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության և գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։ Մայր […]

̰
Ոստիկանությունը հայտնաբերել է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տուն ներխուժած անձանցից ևս մեկին․ նա ոստիկանության ծառայող էր

09:45 01.09.2018

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։ Ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ […]

̰
Այս փուլում ներդրումային բումին սպասելը միամտություն է․ «168 ժամ»

09:35 01.09.2018

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ներդրումային վիճակագրությունը Հայաստանում բավականին խրթին ձեւով է մատուցվում. նույն զեկույցում տրվում են մի քանի ցուցանիշներ՝ ներդրումների հոսքեր, ներդրումների զուտ հոսքեր, ներդրումների ցուցանիշներ՝ ըստ ԿԲ վճարային հաշվեկշռի, եւ այլն։ Բացի […]

̰
Արայիկ Հարությունյանը՝ Սարդարապատի միջնակարգ դպրոցում

09:26 01.09.2018

Սարդարապատի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ի առթիվ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Այնտեղ է եղել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Այցի համար ընտրվել է հենց այդ դպրոցը, քանի որ Արմավիրի մարզն այս ուսումնական տարվանից անցնում է համընդհանուր ներառական կրթության։    

̰
Մուրաբայի փոխարեն՝ զեղչ. ՕԵԿ-ի հին ավանդույթները՝ նոր իրողություններում․ «Ժամանակ»

09:17 01.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին, բայց դրանք զարգացնելով և համապատասխանեցնելով արդի իրողություններին: Եթե նախկինում ՕԵԿ-ը ընտրողներին կաշառելու համար մուրաբա և հյութեր էր բաժանում, ապա հիմա խոստանում են ուսման վարձի զեղչ անել: Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երևանի […]

̰
Ցայտնոտ՝ ոստիկանական համակարգում. Օսիպյանն անձամբ է հորդորում դուրս չգալ համակարգից. «Փաստ»

09:13 01.09.2018

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին և չկազմաքանդել համակարգը: Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները […]

̰
Հայտնի է «Չերրիի Վահանի» անհետանալու պատճառը. ԲՀԿ-ականները փնտրում են նրան․ «Հրապարակ»

08:57 01.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է՝ ԲՀԿ-ական պատգամավորները փնտրում են Չերրիի Վահանին։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է շուրջօրյա «որոնողական աշխատանքներ» տանել և հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին։ Նրա հեռախոսներն անհասանելի են, ուստի ամեն մեկն այցելում է բոլոր այն հնարավոր վայրերը, որտեղ կարող էր գնալ նա։ ԲՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Չերիի ընկերներից մեկը […]

̰
Քրեական հեղինակություն Ֆազը բերման է ենթարկվել․ «Ժամանակ»

08:50 01.09.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Երևանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ֆազը` Սերգեյ Գրիգորյանը: Գրիգորյանը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ կալանավորվել և դատապարտվել էր մի շարք ծանր մեղադրանքներով: Ֆազի վերադարձը կարող է կապված լինել Հայաստանում սպասվող ընտրական պրոցեսների հետ, բայց եթե նախկինում նա ծառայություններ էր մատուցում իշխանություններին, ներկա իշխանությունները դժվար թե դրա կարիքն ունենան»:

̰
Հանրապետականները կդիմեն ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության․ «Փաստ»

08:43 01.09.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին: Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ: «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. […]

̰
Դեթրոյթով վարդագույն «Cadillac»-ներ են շրջել՝ ի հիշատակ Արետա Ֆրանկլինի

08:39 01.09.2018

«Cadillac» մակնիշի ավելի քան 100 վարդագույն ավտոմեքենաներ շրջել են Դեթրոյթով՝ ի հիշատակ «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի։ Մեքենաները շարասյուներով անցել են քաղաքով նրա հուղարկավորության օրը՝ օգոստոսի 31-ին։ Մեքենաների մակնիշն ու գույնն ընտրվել էր՝ ի հիշատակ նրա «Freeway of Love»( 1985) ստեղծագործության։ Երգը վարդագույն «Cadillac»-ով սիրո մայրուղով ընթանալու մասին է։ Արարողոթյանը մասնակցելու համար վարդագույն մեքենաները հավաքվել էին […]

̰
ԱՄՆ նախկին պետքարտուղարը չի բացառել իր մասնակցությունը նախագահական մրցապայքարին

08:22 01.09.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին չի բացառել իր մասնակցությունը 2020 թվականի նախագահական մրցապայքարին և հայտարարել, որ ծրագրում է քաղաքականապես ակտիվ մնալ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի ժամանակ։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Քերին նշել է, որ այժմ պատրաստվում է կենտրոնացել իր ուշադրությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ Ջոն Քերին նախկինում արդեն առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ […]

̰
Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար

08:13 01.09.2018

Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար։ Ինքնաթիռն ուղևորվում էր Մոսկվայից սիրիական Լաթաքիա նահանգ։ «Տու-154 Մ» ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Իրան։ Այս մասին հայտնում է Al-Masdar News գործակալությունը։ Ինչպես նշում է աղբյուրը, ինքնաթիռը, հավանաբար, ևս մեկ անգամ կփորձի թռիչք կատարել Իրաքով՝ Սիրիայում հայտնվելու համար։ Բաղդադը դեռևս չի հայտնել նման որոշման պատճառը։

̰
Facebook-ի մեսենջերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

07:55 01.09.2018

Աշխարհի տարբեր ծայրերից օգտատերերը հայտնում են Facebook-ի մեսենջերի աշխատանքում խափանումների մասին։ Այս մասին հայտնի է դառնում շնորհիվ համացանցային ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector սերվերի տվյալների։ Օգտատերերն առավել գանգատվել են (մոտ 43%) հաղորդագրությունների ստացման հետ կապված խնդիրներից։ Դժվարություններ են առաջացել նաև օգտահաշիվ մուտք գործելու և մեսենջերին միանալու հետ կապված, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Խափանումներից ամենաշատը գանգատվել են […]

̰
ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են «Շտապօգնություն» սերիալի դերասանուհու վրա

07:48 01.09.2018

ԱՄՆ-ում ոստիկանության ծառայողները կրակել են դերասանուհի Վանեսա Մարկեսի վրա, ով հայտնի է «Շտապօգություն» սերիալում դերակատարմամբ։ Ոստիկանները Մարկեսի վրա կրակ են բացել Լոս Անջելեսում գտնվող նրա տանը, որտեղ մեկնել էին ահազանգով՝ համոզվելու համար, նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ ոչ։ Նախնական տվյալներով՝ 49-ամյա տուժածի մոտ առկա հոգեկան շեղումների հետևանքով նոպա է եղել։ Կանչով նրա տուն […]

̰
Վրացական ընդդիմությունն առաջարկել է Բաթումի փողոցներից մեկն անվանակոչել ի պատիվ Մակքեյնի

07:35 01.09.2018

Վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են Բաթումի Լերմոնտովի փողոցը վերանվանել Ջոն Մակքեյնի անվան փողոցի։ Նախաձեռնությունը հնչեցվել է Բաթումի քաղաքային խորհրդի նիստում, օգոստոսի 31-ին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Շարժման ներկայացուցիչ Միրդատ Կամադաձեն պարզաբանել է, որ Լերմոնտովը եղել է ցարիզմի սպա և աչքի չի ընկել վրացիների հանդեպ առանձնակի սիրով։ Բաթումի քաղաքային խորհրդի նախագահ […]

̰
Զախարչենկոյին կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին․ Դոնեցկում եռօրյա սուգ է

07:24 01.09.2018

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունից հետո սեպտեմբերի 1-ից եռօրյա սուգ է հայտարարվել։ Զախարչենկոյին, ով զոհվել է ուրբաթ՝ Դոնեցկի «Սեպար» սրճարանում որոտացած պայթյունի հետևանքով, կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավարի ժամանակավոր  պաշտոնակատար Դմիտրի Տրապեզնիկովը։ Դոնեցկի կրթության նախարարությունն ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխել է սեպտեմբերի 4։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով, Զախարչենկոյից […]

̰
Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը․ Արայիկ Հարությունյան

07:08 01.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչների  սեպտեմբերի 1-ը։ Նախարարի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․ Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ «Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն […]

̰
BACK_TO_TOP