07:51 28.08.2018
Նյու Յորքի Ազատության կղզուց ավելի քան 3400 մարդ է տարհանվել՝ պրոպանով երեք բալոնների պայթելու հետ կապված։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի պատճառը շինարարների թույլ տված սխալն է եղել, աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել։ Հրդեհն արդեն մարվել է, կղզին և Ազատության արձանը կրկին բաց են այցելության համար։
07:44 28.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր չեղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա նամակի պատճառով, որն ագրեսիվ տոնով գրված է եղել Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի պետ Կիմ Հոն Չհոլի կողմից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, պետքարտուղար Պոմպեոն նամակն ստացել էր անցած ուրբաթ։ Այն բանից հետո, երբ դրա բովանդակությանը ծանոթացել է Թրամփը, […]
07:27 28.08.2018
Ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնը մահից առաջ ուղերձ է գրել հայրենակիցների համար, որում ընդգծել է, որ ապրել և մահացել է որպես հպարտ ամերիկացի։ Ուղերձից մեջբերում է ներկայացում NBC-ն։ Հրաժեշտի ուղերձն ընթերցվել է երկուշաբթի, Մակքեյնի մոտ ընկեր և 2000 ու 2008 թվականներին նրա նախագահական արշավի ղեկավար Ռիկ Դևիսի կողմից։ Սենատորն ասել է, որ երկրի մեծությունը թուլանում է, […]
07:12 28.08.2018
Սաուդյան Արաբիայի հրամանատարության ներքո գործող արաբական կոալիցիայի մարտական ավիացիան հարվածների շարք է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին։ Հարվածները հասցվել են օգոստոսի 27-ի ուշ երեկոյան։ Ընդանուր առմամբ հասցվել է 11 հարված։ «Ալ-Մասիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քաղաքի գլխավերևում դեռևս կատարվում են ինտենսիվ թռիչքներ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Հայտնի չէ նաև հարձակման հետևանքով ավերածությունների ծավալը։ Քաղաքացիական […]
00:49 28.08.2018
Օգոստոսի 27-ին` ժամը 18:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող խոհանոցն ամբողջությամբ (80 քմ), լոգարանը (30 […]
00:38 28.08.2018
Instagram-ի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել։ Բողոքների մեծ մասը՝ 58 տոկոսը, վերաբերել է նորությունների ժապավենը թարմացնելու անհնարինությանը, ևս 24 տոկոսը՝ բջջային տարբերակի խափանված աշխատանքին։ 17 տոկոս դեպքերում էլ բողոքները վերաբերել են սոցցանց մուտք գործելու դժվարությանը։ Սոցցանցի աշխատանքում զանգվածային խափանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ամենից շատ բողոքներն ստացվել են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներից, Նիդերլանդներից, […]
00:20 28.08.2018
Մյունխենի անվտանգության համաժողովը սահմանել է ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի անվան ամենամյա մրցանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի քարտուղար Յոհանես Շմիդտին։ Մրցանակին կհավակնեն Մակքեյնին հոգեհարազատ թեմաներով աշխատանքների հեղինակները։ Մրցանակն առաջին անգամ կշնորհվի 2019 թվականի փետրվարի 15-ին:
00:07 28.08.2018
Օգոստոսի 25-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ ստանալով` Մարց-Թումանյան ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Վանաձորի բնակիչ Աշոտ Ա.-ի «Իվեկո» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4,5 խմ փայտանյութով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, համապատասխան փաստաթուղթ նա չի ներկայացրել: Հայտարարել է, որ փայտանյութն իրենն է: Պարզվել է, որ […]
23:55 27.08.2018
Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Իսքանդերուն շրջանում օգոստոսի 27-ին աղջիկ առևանգելու պատճառով երկու ընտանիքների միջև արյունալի ընդհարում է տեղի ունեցել: Վեճի հետևանքով մահացել է 3, վիրավորվել՝ 4 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Աշքարբեյլի թաղամասում: Առևանգված աղջկա եղբայրը վիճաբանության ընթացքում սպանել է տղայի հորն ու ավագ եղբորը, վիրավորում հասցրել տղայի մյուս եղբայրներին: Հրազենային կրակոցի պատճառով սպանվել է […]
23:41 27.08.2018
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության […]
23:32 27.08.2018
Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի ջնջխված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1951 թ. ծնված Ջիվան Ն.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքն ստացել է շակալների վրա կրակելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ջիվան Ն.-ն վնասվածքն ստացել է նույն օրը` ժամը 19։00-ի սահմաններում, Գայ գյուղի վարչական […]
23:24 27.08.2018
Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով: Եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է «Bursasehirportali.com» առևտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատեր հանդիսացող անձը գտնվում է արտասահմանում, վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 1986թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչության գրանցամատյանում նշված է, […]
23:12 27.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների […]
23:01 27.08.2018
«Պոկերի արքան» այսօր վաղ առավոտյան ժամանել էր Երևան։ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել, ճաշել Լևոն Քոչարյանի հետ, ընտանիքի անդամների՝ եղբոր, հոր հետ զբոսնել Երևանում: Նա հասցրել է նաև լինել Սևանում։ Երեկոյան Դենն ընկերուհու՝ Սուելի Մեդեյրոսի, Սամվել Ալեքսանյանի և այլոց հետ ընթրել է «Փարվանա» ռեստորանում: Միլիոնատերը Հայաստանը կլքի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը։
22:53 27.08.2018
Հայաստանի քաղաքացիները հետխորհրդային երկրներից ավելի շատ մերժվում են շենգենյան վիզայով Գերմանիա այցելելիս: Ըստ Գերմանիայի ԱԳՆ վիճակագրության՝ հաճախ մերժում են ստանում Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների բնակիչները: Այսպես, 2007-2018 թվականներին Հայաստանի 120 490 քաղաքացիներ դիմել են շենգենյան վիզայով Գերմանիա այցելելու նպատակով: Մերժումները կազմել են 8.4%: Ադրբեջանում վիճակագրությունը հետևյալն է՝ 130 878 դիմում և 5.8% մերժում։ Նշենք, […]
22:41 27.08.2018
Օգոստոսի 27-ին` ժամը 13:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը. ավտոմեքենայի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Քաղաքացի՝ […]
22:33 27.08.2018
Բուժհաստատությունները կազատվեն ավելորդ թղթաբանությունից, աշխատանքները կարվեն էլեկտրոնային տարբերակով: Բուժհիմնարկների համար պատվիրվել է մոտ 2400 համակարգիչ: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: «Բուժհաստատություններին թղթաբանությունից ազատելու հարցն ինձ մտահոգել է դեռ 10 տարի առաջվանից: Մենք արդեն պատվիրել ենք 2400 համակարգիչ Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատությունների համար: Դրանք Հայաստանում կլինեն մոտ 2 […]
22:21 27.08.2018
Օգոստոսի 26-ին՝ ժամը 16։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1962 թ. ծնված Հայկ Ճ.-ն, 1996 թ. ծնված Հայկազ Ճ.-ն և 1996 թ. ծնված Հասմիկ Ճ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Հայկ Ճ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, […]
22:09 27.08.2018
Օգոստոսի 25-ին ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ ստանալով` ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են Ահնիձոր գյուղի մոտակայքում գտնվող «Ալպալդր» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 10 խմ հատված փայտանյութ, որից 3.5 խմ-ը բեռնված է եղել Լորուտ գյուղի բնակիչ Արթուր Գ.-ի կողմից շահագործվող «ԳԱԶ 66» մակնիշի բեռնատարի թափքում, իսկ մնացած 6.5 խմ-ն անկանոն թափված […]
11:00 27.08.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ […]
10:55 27.08.2018
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,- […]
10:51 27.08.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել […]
10:48 27.08.2018
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դրանցից 27-ը քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։ […]
10:43 27.08.2018
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օգոստոսի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի […]
10:40 27.08.2018
Լոռու մարզում խոշոր չափի գողության դեպք է գրանցվել. Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձորի բնակչուհի 23-ամյա Անժելա Տ.-ն և հայտնել, որ օգոստոսի 25-ի ժամը 13:00-ից օգոստոսի 26-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են բնակարան, և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ինչպես […]
10:02 27.08.2018
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դնելու երկու օրենսդրական նախաձեռնություն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Երկու գաղափար, որ օրենսդրական նախաձեռնության կարգով դնելու եմ շրջանառության մեջ և հուսամ, որ գործընկերներիս աջակցությամբ օրենքի տեսք կստանան։ 1. Օրենքով […]
09:42 27.08.2018
Օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/2 շենքի մոտակայքում այրվել է 400 քմ, Նորաշեն թաղամասում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղերի ավտոճանապարհին գտնվող գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 7000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 28 շենքի մոտակայքում՝ […]
09:31 27.08.2018
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագրը կկնքվի 2022 թվականի սկզբին, դեռևս պատրաստվում է ժամանակավոր համաձայնագիր, որը կտարածվի կողմերի միջև առևտրի մոտ 50 տոկոսի վրա։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։ «Նոր համաձայնագրի անցնելու շուրջ բանակցությունները պետք է սկսվեն ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարուց ոչ […]