23:13 28.08.2018
Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի ներմուծումն ու արտահանումը։ Այս մասին ասված է երկրի ֆինանսների նախարար Իվան Մաչավարիանիի հրամանագրում, գրում է «Թբիլիսկայա նեդելյա»-ն։ Ապրանքը հնարավոր կլինի փոխադրել միայն երկաթուղային կամ ծովային ճանապարհով, իսկ ավտոտրանսպորտով հնարավոր կլինի միայն առանձին դեպքերում՝ պատկան մարմինների թույլտվության պարագայում։ Նախարարը նշել է, որ արգելքի սահմանման պատճառը […]
19:40 28.08.2018
Օգոստոսի 27-ին Բեռլինի Մենդելսոնի անվան համերգասրահում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին, որը համատեղ կազմակերպվել էր ԳԴՀ-ում Հայաստանի և Իռլանդիայի դեսպանությունների կողմից, Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության աջակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ֆելիքս Մենդելսոնի […]
19:32 28.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական НТВ հեռուստաալիքի «Без купюр» ծրագրին, որի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է որոշել վերադառնալ երկիր՝ իմանալով, որ իրեն կարող են ձերբակալել: «Ես վերադարձա՝ հստակ իմանալով, որ կարող եմ ձերբակալվել: Միանգամայն ակնհայտ է, որ իմ խառնվածքի տեր մարդիկ չեն խուսափում դժվարություններից: Եվ կար հույս, որ դատաիրավական համակարգը […]
19:09 28.08.2018
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով զինված ուժերի զարգացման նախադրյալներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության […]
19:04 28.08.2018
Օգոստոսի 27-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 2011 թ. ծնված Մերուժան Սուչյանին և անմիջապես իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Կատարվում է քննություն:
18:44 28.08.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ս.թ. օգոստոսի 29-ը՝ ժամը 18.00-ն։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական […]
18:41 28.08.2018
Այսօր տեղի է ունեցել «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության խնդրին։ Ինչպես հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից՝ ամփոփելով կուսակցության վարչության նախորդ նիստերի և կուսակցության Երևանի տարածքային կառույցների հետ անցկացված քննարկումները՝ կուսակցությունը որոշում է […]
18:40 28.08.2018
Օգոստոսի 27-ին Թեհրանի ազատ տնտեսական գոտիների կազմակերպության նիստերի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել իրանցի շուրջ 50 գործարարի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, գործարար միջավայրի առավելությունները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարավորությունները: […]
17:54 28.08.2018
Oգոստոսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]
16:08 28.08.2018
Այս պահին Սարալանջի փողոցին հարող հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Politik.am-ի հաղորդմամբ՝ կրակը մոտենում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը։ Մանրամասները՝ քիչ ուշ։
12:16 28.08.2018
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այցելել է Արցախի Հանրապետություն: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Դեն Բիլզերյանի հետ: Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Զրույցը կարծես ստացվում է»: Դեն Բիլզերյանն Արցախում այցելելու է հրաձգարան:
11:08 28.08.2018
Օգոստոսի 28-ին՝ ժամը 08:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը հարակից «Շիրակ ջրառ» ջրանցքի մեջ մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Պ.-ին (ծնված 1990 թ.) դուրս են բերել ջրանցքից:
11:06 28.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը լինելու է Սիփան Փաշինյանը: Այս որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Ի դեպ, Սիփան Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։
11:02 28.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսյան խորհրդակցություններից կրթական ոլորտի ներկայացուցիչներն այդքան էլ լավ տպավորություններ չունեն։ Տարբեր տեղերից ահազանգեր ենք ստանում, որ ԿԳ նախարարն ամեն հանդիպման, ելույթի ժամանակ ուղղակի և անուղղակի նեղացնում է տնօրեններին, գցում նրանց հեղինակությունը, քանի որ շարունակ նրանց ընտրակեղծարար է անվանում, խոսում դրամահավաքների թեմայով՝ բոլոր տնօրեններին նույն աչքով նայելով։ Վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ, […]
10:47 28.08.2018
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն էր տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սևանա լճից ջրառի չափը […]
10:36 28.08.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։ Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ […]
10:33 28.08.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բոլոր հարցերը ներկայացվել են Պաշտպանի կարգավիճակի տեսանկյունից: Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում […]
10:23 28.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 11-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է գյուղատնտեսական կարիքների համար Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ կատարել: ԱԺ խմբակցությունները ատամները սրած […]
10:21 28.08.2018
«Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն: Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդել է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը: Լուրեր են շրջանառվում, որ Վ. Օսիպյանը հոկտեմբերին […]
10:17 28.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, […]
10:04 28.08.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի տեղակալ Գարիկ Գրիգորյանը ընդգրկված է ԲՀԿ ավագանու ցուցակում։ Նա դեռ քարոզարշավը չսկսած աջ ու ձախ սպառնում է մարդկանց։ Վերջինս հայտնի քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրն է, ով մի քանի ծանր հանցագործությունների համար պատիժ է կրում ԱՄՆ-ում։ «Ֆազը» բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է […]
09:30 28.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 08։00-15։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:15 28.08.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության Վանաձորի խորհրդի փոխնախագահ, Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տեղակալ, Վանաձորի սոցիալական ապահովության պետական ծառայության երկարամյա ղեկավար Արամ Հախինյանը նշանակվել է ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային բաժնի, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության պետ։ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Հախինյանը պետք է գլխավորեր ՀՀԿ ցուցակը, սակայն ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցած խմորումների […]
09:12 28.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Գյուլբենկյան փ. 3-21, 19/1, 19/3 սեփական տները, 14Ա, 16Բ շենքերը, Բաղրամյան պող. 2-րդ փակ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 7-րդ փ. 47-62, 42-րդ փ. 3-53 սեփական տները, 42-րդ […]
08:53 28.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բիթլիսի (Բաղեշ) նահանգի Ահլաթ (Խլաթ) շրջանում նախագահական պալատի կառուցման մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մանազկերտի ճակատամարտում (1071թ.) սելջուկների տարած հաղթանակի 947-րդ ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի ժամանակ: Խլաթում ելույթով հանդես եկած Էրդողանը, հիշեցնելով Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի արտահայտած «Խլաթին նախագահական պալատ կսազեր» արտահայտությունը, […]
08:44 28.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նոր կառավարությունը ևս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից և աչքը չորս արած՝ հետևում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։ Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին (անունները չենք նշում՝ իրենց իսկ շահեից ելնելով) […]
08:25 28.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սիրիական Իդլիբ նահանգի (հակակառավարական ուժերի վերջին խոշոր պատվար) և Ուկրաինայի հետ կապված միջազգային ջանքերի կոչ են արել։ «Երկու առաջնորդները միջազգային գործողությունների կոչ են արել՝ միտված Իդլիբ նահանգում մարդասիրական ճգնաժամը կանխելուն, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման ջանքերի վերսկսմանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում։
08:13 28.08.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան անվտանգության ապահովման ոլորտում չի կարող ապավինել ԱՄՆ-ին։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Փարիզում ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է CNN-ը։ «Այսօր մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք և երաշխավորենք մեր սեփական անվտանգությունն ու այդ կերպ ունենանք եվրոպական ինքնիշխանություն»,- ասել է Մակրոնը։ Նա նաև ընդգծել է, որ […]
08:00 28.08.2018
Վերջին 10 տարում աշխարհում անհետ կորածների թիվը հասել է գագաթնակետին։ Հաճախ մարդկանց կորելու պատճառ է դառնում միգրացիան։ «Կարմիր խաչ»-ը ողջ աշխարհում որոնում է մոտ 100 հազար մարդու, ովքեր անհետ կորել են ռազմական գործողությունների, բռնի վերաբնակեցման կամ երկրից փախչելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ անհետ կորածների թիվը կարող է ավելին լինել։ […]