09:15 27.08.2018
Արիզոնա նահանգից ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրին՝ Սինդի Մակքեյնը, դիտարկվում է որպես ամուսնու պաշտոնի թեկնածու։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին հայտնել է, որ չի քննարկի Մակքեյնի փոխարինողի թեկնածությունը, քանի դեռ հրաժեշտի բոլոր արարողությունները չեն ավարտվել։ Այդուհանդերձ, թերթը նշում է Մակքեյնի հնարավոր իրավահաջորդներին։ Սինդիից բացի, դիտարկվում է նաև […]
08:58 27.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ահարոնյան փողոցի ոչ բնակիչ-բաժանորդները, Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 1-8 մուտքերը, 19/2 շենքը և 31 շենքի 1-122 բնակարանները, Նուբարաշեն 11-րդ փողոցի 1-3, 5, 6, 7, 9-16, 19-23, Նուբարաշեն Բ թաղամասի թիվ […]
08:46 27.08.2018
Օգոստոսի 27-ին՝ ժամը 21:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի աղբավայրում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածման վտանգը։ Աղավնաձորի գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն:
08:33 27.08.2018
Վիրտուալ տիրույթի հանրության շրջանում մեծ տարածում է գտել հնարամիտ բադի մասին տեսանյութը, որում նա կարողանում է խաբել իրեն որսալու փորձ անող վագրին։ Կադրերում երևում է, թե ինչպես է գիշատիչը դանդաղ մոտենում գետում լողացող թռչնին։ Բադը ձևացնում է, թե չի նկատել վագրին և հանկարծակի սուզվում է ջրի մեջ։ Բադի անհետացումը շփոթեցնում է գիշատչին։ Մինչ վագրը փորձում […]
08:21 27.08.2018
Չինաստանում ստեղծված՝ աշխարհի խոշորագույն երկկենցաղ ինքնաթիռ «Ցզիլուն» AG600-ը փորձարկում է անցել՝ թռիչք կատարելով Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքից Ցզինմեն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ AG600-ը կարող է օգտագործվել նաև ծովային միջավայրի մոնիթորինգի և բեռնափոխադրումների համար։ Դրա թռիչքային զանգվածը կազմում է 53․5 տոննա, այն կարող է զարգացնել մինչև 500 կմ/ժամ արագություն։ Ինքնաթիռը կարող է օդում գտնվել […]
08:09 27.08.2018
Գերմանական Լյուդվիգսհաֆեն քաղաքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ։ Քաղաքի իշխանությունները տարհանել են 18․5 հազար մարդու։ Rheinpfalz պարբերականի հաղորդմամբ՝ սակրավորներին հաջողվել է ռումբը վնասազերծել։ Նշվում է, որ ամերիկյան արտադրության արկը հայտնաբերվել էր դեռևս օգոստոսի 22-ին, շինարարական աշխատանքների ժամանակ։
08:02 27.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տանը հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ պատրաստված հաղորդագրությունը, որում սենատորը գովաբանվում է որպես Վիետնամական պատերազմի հերոս և քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Թրամփը, չլսելով իր մամուլի քարտուղար Սառա Սանդերսին և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին, որոշել է սահմանափակվել միայն թվիթի հրապարակմամբ։ Մակքեյնը […]
07:50 27.08.2018
Մոլդովայում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականն ու քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակից են երկրի բանկային համակարգից 1 մլրդ դոլարի գողությանը։ Այս մասին ասվում է բանաձևում, որն ընդունվել է օգոստոսի 26-ի երեկոյան՝ ակցիաների արդյունքում։ Բանաձևում կառավարությունը մեղադրվում է բնակչությանն աղքատացնելու, զանգվածային միգրացիայի, Մոլդովայի արտաքին ֆինանսավորումը խափանելու, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հետագա […]
07:37 27.08.2018
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մակքեյնի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքում։ Քաղաքական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով սենատորի գրասենյակին։ Մինչ հուղարկավորությունը Մակքեյնի դագաղը կգտնվի Ֆինիքսում՝ Արիզոնայի Օրենսդիր ժողողվի շենքում։ Հիշեցնենք, որ սենատորը մահացել է օգոստոսի 25-ին, 81 տարեկանում։ Մեկ տարի շարունակ նա պայքարել […]
07:25 27.08.2018
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 27-ից։ Պատժամիջոցները սահմանվել են մարտական քիմիական նյութերի օգտագործման համար։ Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտնել էին, որ Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Խոսքը վերաբերում է բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որտեղ թունավորվել էին Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու […]
07:13 27.08.2018
«Instagram-ի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը վաղ առավոտյան ժամանել է Երևան: Մի քանի օր Հայաստանում անցկացնելուց հետո նա կուղևորվի Թաիլանդ։ Նրա այցի նպատակը հայտնի չէ։ Սկանդալային խնջույքներով և պոկերային հաղթարշավներով հայտնի միլիոնատիրոջ այցից մանրամասներ չեն հաղորդվում։
00:00 27.08.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 11-ը վնասվածքներ են ստացել։ Հարձակվողը տեղում ոչնչացվել է։ Այս մասին փոխանցում է Fox News-ը։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, բաց տարածքում անցկացված համակարգչային խաղերի մրցույթի ժամանակ։ Տղամարդը հրաձգություն է իրականացրել մրցույթում պարտվելուց հետո։ Իրավապահները կոչ են անում […]
23:49 26.08.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ընտրողների շարքում նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 34 տոկոսի։ Մեկ ամիս առաջ Մակրոնի վարկանիշը կազմել էր 39 տոկոս։ Այս տվյալներով կիսվել է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Ifop ֆրանսիական ինստիտուտը, փոխանցում է «Интерфакс»-ը։ Օգոստոսի դրությամբ՝ նախագահի աշխատանքից դժգոհ է ֆրանսիացիների 66 տոկոսը։
23:34 26.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Հադրութի շրջանի Տող գյուղի շրջակայքում հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կարևորել է նման միջոցառումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են ավանդական:
23:15 26.08.2018
Փորձագետները կազմել են այս տարի թողարկված լավագույն սմարթֆոնների թոփ հնգյակը։ Դրանում ընդգրկվել է OnePlus 6-ը, որի դրական հատկանիշներին են դասվում որակյալ տեսախցիկը, 6գբ օպերատիվ հիշողությունը, ինչպես նաև արագ լիցքավորման տեխնոլոգիայով մարտկոցը։ Եվս մեկ հիանալի նորույթ է հանդիսանում Samsung-ի Galaxy Note 9 սմարթֆոնը, որը, բացի հզոր մարտկոցից ու լավ տեսախցիկից, աչքի է ընկնում ներքին հիշողության մեծ […]
22:50 26.08.2018
Իսպանիայում ցուլը պատառոտել է զբոսաշրջիկին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Վալենսիայից ոչ հեռու անցկացվող «Ցլերը փողոցում» փառատոնի ժամանակ ցլերից մեկը, որը կատաղության էր հասել պոզերին ամրացված գնդաձև այրվող առարկաների պատճառով, հարձակվել է զբոսաշրջիկի վրա։ Տուժածը պարբերաբար մասնակցել է փառատոնին։ Հարձակման ենթարկվելուց հետո 45-ամյա տղամարդը տեղափոխվել է Տերուել քաղաքի հիվանդանոց։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, […]
22:32 26.08.2018
Ֆլորենցիայի ոստիկանությունը ձերբակալել է ավստրիացի նորապսակների, ովքեր գրել են իրենց անունները XIII դարի Պոնտե Վեկիո կամրջի վրա։ Հաղորդվում է, որ 39-ամյա կինն ու նրա 46-ամյա ամուսինն իտալական քաղաք էին եկել մեղրամիսն անցկացնելու նպատակով և իրենց գործողությունը պարզաբանել են ռոմանտիկայի դրսևորման ցանկությամբ։ Ամուսիններն իրենց անունները գրել են չջնջվող մարկերով և անունները վերցրել սրտի մեջ, երբ նրանց […]
22:14 26.08.2018
Օգոստոսի 26-ին` ժամը 15:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Գ., ծնված 1973 թ.) դուրս է […]
21:56 26.08.2018
Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղեկությունը փոխանցվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների ժամանելը, ոստիկանության Մարտունու բաժնի […]
21:28 26.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ։ Նա իր Instagram-ի էջում քաղաքի տեսարան է հրապարակվել՝ մակագրելով այն հետևյալ կերպ․ «Ողջույն Ադրբեջանից»։ Սակայն տեսանյութում Երևանն է, որտեղ երևում են ոչ միայն քաղաքի փողոցները, այլև Արարատ լեռը։
21:20 26.08.2018
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդի մերձակայքում գտնվող մեծածախ պահեստներից մեկում հայտնաբերել է մոտ 70 կգ կոկաին, որը թաքցված է եղել արքայախնձորներում։ Իրավապահները խուզարկություն են անցկացրել MercaMadrid պահեստում և հայտնաբերել Կոստա-Ռիկայից ուղարկված մրգեր։ Թմրավաճառներին հաջողվել էր յուրաքանչյուր արքայախնձորում 800 գրամ թմրանյութ տեղավորել։ Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են 7 հնարամիտ թմրադիլերներ։ Նրանցից 3-ին բռնել են Մադրիդում, ևս 4-ին՝ […]
20:52 26.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյում մանկական հիվանդանոց կատարած այցի ժամանակ չի կարողացել ճիշտ գունավորել ամերիկյան դրոշը։ Լուսանկարը, որտեղ նախագահը երեխաների հետ գունավորում է, իր թվիթերյան էջում հրապարակել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, ով Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյայի հետ հիվանդանոց էր այցելել։ Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Թրամփին՝ նկատելով, որ նա նայում […]
20:33 26.08.2018
Ծանրամարտի կանանց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]
20:17 26.08.2018
Մահացել է «Արարատ-73»-ի լեգենար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: «Արարատ»-ի լեգենդար դարպասապահը երկար ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից: Ալյոշա Աբրահամյանը 72 տարեկան էր: Օգոստոսի 28-ին կդառնար 73 տարեկան: 1993-ին նա «Արարատի» կազմում դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: ԽՍՀՄ առաջնությունում Ալյոշա Աբրահամյանն «Արարատի» կազմում անցկացրել է 276 հանդիպում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա զբաղվում էր մարզչական […]
20:12 26.08.2018
ՌԴ Ուդմուրտիայի հանրապետությունում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 2 ամսական աղջիկը մահացել է 3 գդալ լուծվող սուրճ ուտելուց հետո, որը նրան տվել էր 3-ամյա քույրը՝ փորձելով հանգստացնել լացող փոքրիկին։ Այս մասին հայտնում է Life պորտալը Նշվում է, որ փոքրիկները տանը միայնակ են եղել, մայրն այդ պահին գտնվել է բանջարանոցում։
19:44 26.08.2018
Իրանի արևմուտքում անցած գիշեր տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3-ի։ Ավելացել է նաև տուժածների թիվը՝ հասնելով 310-ի։ Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 2 զոհի և 232 տուժածի մասին։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կերմանշահ նահանգում ջրամատակարարումը խափանվել է։ Ութ գյուղեր հոսանքազրկվել են։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի […]
19:37 26.08.2018
Ինձ համար բավական պարտավորեցնող է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին գլխավորել ՕԵԿ-ի ընտրական ցուցակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Շահգելդյանը՝ նշելով, որ այդ առնչությամբ արդեն իսկ ստացել է բազմաթիվ նամակներ, քաջալերության կոչեր։ «Երևանը ինձ համար ոչ միայն սոսկ բնակավայր է, այլ առանձնահատուկ խորհուրդ պարունակող համայն հայության մայրաքաղաք: Լինելով երևանցի՝ քաջատեղյակ եմ քաղաքի գրեթե բոլոր […]
19:23 26.08.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է խաղաղություն ու անվտանգություն բերել Իրաքին և Սիրիային, հայտնում է Reuters գործակալությունը։ Մուշում ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումները կոչնչացվեն։ Նա նաև դատապարտել է հարձակումները Թուրքիայի վրա՝ համեմատելով դրանք Անատոլիա ներթափանցելու փորձերի հետ։ «Մի՛ մոռացեք, որ Անատոլիան պատ է։ Եվ եթե այդ պատը փլուզվի, […]
18:54 26.08.2018
Օգոստոսի 26-ին՝ ժամը 16:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Օգոստոսի 26-ին՝ժամը […]
18:15 26.08.2018
Օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshayn.com-ը: Ժամը 07։50-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, գլխի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Հովսեփյանն […]