TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է

17:50 26.08.2018

Հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է՝ կապված զարկերակային ճնշման տատանման հետ։ Երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Ուֆայում կորպորատիվ միջոցառման ժամանակ, նա կորցրել էր գիտակցությունը։ Նշվում է, որ երգչուհին վաղուց է տառապում ճնշման հետ կապված խնդիրներից։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե 71-ամյա երգչուհին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ինչը հերքվել […]

̰
Առաջարկվել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանն անվանել Մակքեյնի պատվին

17:45 26.08.2018

Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն առաջարկել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանն անվանել է՝ ի պատիվ կյանքից հեռացած ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Իլվեսը Մակքեյնին համարում է Էստոնիայի մեծ ընկերը՝ կապված երկրից խորհրդային զորքերի դուրսբերմանը և ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցությանն աջակցելու հետ։ Նրա խոսքով՝ 6 տարի կոմունիստների մոտ բանտարկված մնալուց հետո նա […]

̰
Երևանյան ռեստորաններից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

17:26 26.08.2018

Օգոստոսի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի՝ 47-ամյա Ա. Ավետիսյանն է, ով հվանդանոց է տեղափոխվել […]

̰
Ջոն Մակքեյնի ընտանիքը դեմ է նրա հուղարկավորությանը Թրամփի մասնակցությանը

17:14 26.08.2018

Կյանքի 81-րդ տարում մահկանացուն կնքած ամերիկացի ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնի ընտանիքը խնդրել է ԱՄՆ վարչակազմին, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը չմասնակցի հուղարկավորության արարողությանը և բավարարվի միան հրաժեշտի խոսքով: Մակքեյնի դիակը տեղափոխել են Արիզոնա նահանգի մայրաքաղաք, որտեղ տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն առաջարկել է Սենատի պատմական շենքը կոչել Մակքեյնի անունով:

̰
Հայտնի են նոր՝ 2018-2019 ուստարվա արձակուրդային օրերը

16:54 26.08.2018

Դպրոցներում 2018-2019 թվականների ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում սկսվում է 2018թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2019թ. մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն […]

̰
Վրաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ․ Աբաշիձե

16:21 26.08.2018

Վրացական իշխանությունները ցանկանում են բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այս մասին հայտարարել է վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Թբիլիսին չի հաշտվի Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Վրաստանում հույս ունեն վերադարձնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները, սակայն […]

̰
Ողբերգական ավտովթար Այգավան գյուղի մոտ

16:10 26.08.2018

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի մոտ, տեղի է ունեցել  ՃՏՊ. կան մեկ զոհ և երկու տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Հայ դատի հանձնախումբը ցավակցություն է հայտնել Արցախի ազատության կողմնակից Մակքեյնի մահվան կապակցությամբ

15:49 26.08.2018

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ: «Ջոն Մակքեյնին կհիշենք որպես հայրենասեր սենատորի, ով 1988-1994 թթ ազատագրական պատերազմի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Արցախի ազատությանը, եղել է կողմնակից Հայոց ցեղասպանության համար փոխհատուցմանը և աներկբա դատապարտել Թուրքիայի նախագահ Էրդողանի ճնշմանը երկրի ներսում և ագրեսիան երկրից դուրս` […]

̰
Հոլանդիայում մեկ տարում արտադրվել է 19 մլրդ եվրո ընդհանուր արժեքով թմրամիջոց

15:23 26.08.2018

2017 թվականին Հոլանդայում արտադրված սինթետիկ թմրանյութերի շուկայական արժեքը կազմում է 19 մլրդ եվրո։ Այս մասին ասվում է Ապելդորնի ոստիկանական ակադեմիայի զեկույցում։ Հոլանդիան առաջատար դիրք է զբաղեցնում էքստազիի և ամֆետամինի արտադրության շուկայում։ Կառավարությունը մտադիր է շտկել «ամոթալի դիրքն» այդ վարկանիշում, հայտնում է Deutsche Welle-ն։ Նման ցուցանիշը կապվում է թմրամիջոցների դեմ պայքարի գործում մասնագիտացված ոստիկանների անբավարար թվի […]

̰
«Instagram-ի արքա» Դեն Բիլզերյանը գալիս է Հայաստան

15:05 26.08.2018

«Instagram-ի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը, ով հայտնի է իր սկանդալային խնջույքներով և պոկերային հաղթարշավներով, գալիս է Հայաստան: Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, այնուհետև՝ Թաիլանդ», – գրել է նա։ Նրա այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը պաշտոնանկ է արվել

14:48 26.08.2018

Իրանի Մեջլիսը կիրակի կողմ է քվեարկել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի պաշտոնանկությանը։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Համաձայն Իրանի սահմանադրության՝ խորհրդարանը կարող է քվեարկության դնել կառավարության ցանկացած անդամի հրաժարականի հարցը: Եթե նախարարը վստահության հարցում մերժում ստանա, նախագահը երեք ամիս ունի նրան փոխարինող գտնելու համար: Ավելի վաղ իրանցի խորհրդարանականները կողմ էին արտահայտվել աշխատանքի, […]

̰
Իրանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում  

14:27 26.08.2018

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Դամասկոս։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Օդանավակայանում նախարարին դիմավորել են սիրիական ռազմական գերատեսչության ներկայացուցիչները, Սիրիայում Իրանի դեսպան Ջավադ  Տորկաբադին և Իրանի ռազմական կցորդը։ Առաջիկայում Խաթամին ծրագրում է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ […]

̰
Ֆրանսիան 2019-ին պետծառայողների թիվը կկրճատի 4500-ով

14:10 26.08.2018

Ֆրանսիայի կառավարությունը 2019 թվականին ծրագրում է 4500 պետծառայողի կրճատել, իսկ 2020 թվականին պետծառայողների թիվը կկրճատվի 10 հազարով։ Այս մասին Journal du dimanche-ին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Ինչպես նշում է պարբերականը, այս տարի կրճատվել է 1600 պաշտոնյա։ Ավելի վաղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր 5 տարում 50 հազար պետծառայողի կրճատման պլանների մասին։ Վարչապետի […]

̰
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ կրակելու գործով ձերբակալվել է ևս 2 անձ

13:48 26.08.2018

Անկարայում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հրաձգություն իրականցնելու գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել է ևս 2 անձ։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը՝ հղում անելով թուրքական իրավապահ մարմինների աղբյուրին։ Այսպիսով՝ այդ գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 4-ի, ոստիկանությունը հարցաքննում է կասկածյալներին։ Դեպքը տեղի էր ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան։ Կրակոցներն արձակվել էին մեքենայից։ Ինչպես հայտարարել է երկրի նախագահի […]

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

13:35 26.08.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 26-27-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ : Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

̰
Ի հիշատակ Մակքեյնի՝ Սպիտակ տան դրոշն իջեցվել է

13:13 26.08.2018

ԱՄՆ նախագահի նստավայրի դրոշն իջեցվել է՝ ի հիշատակ ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնի։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է պետության ղեկավարի օգնական Դեն Սկավինո կրտսերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակքեյնին կհուղարկավորեն նրա հարազատ քաղաք Աննապոլիսում։ Հուղարկավորության ամսաթիվը հայտնի չէ։ Սգո արարողությանը կմասնակցեն ԱՄՆ-ի երկու նախկին նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման։ Մակքեյնը մահացել […]

̰
Շոտլանդիայում կրկին նկատել են լոխնեսյան հրեշին

12:59 26.08.2018

Շոտլանդիայում զբոսաշրջիկները նկատել են լոխնեսյան հրեշին։ Արտասովոր երևույթի ականատեսն են դարձել Օնտարիոյի (Կանադա) դպրոցների մեկի քարտուղար Լին Լոկը, նրա ամուսինն ու դուստրը։ Նրանք ուղևորություն են կատարել դեպի Ուրկհարթ ամրոց, որը գտնվում է Լոխ-Նեսս լճի ափին։ Հենց ամրոցի մոտ էլ նախկինում հաճախ նկատել են Նեսսիին, հայտնում է RIA Novosti-ն։ Նրանք նշում են, որ հրեշը մի քանի […]

̰
ԱՄՆ-ի լողափերից մեկում կարմիր շնաձուկ է հայտնաբերվել

12:45 26.08.2018

ԱՄՆ-ում կարմիր շնաձուկ է հայտնաբերվել։ Արտասովոր գունավորմամբ մեծ, սպիտակ շնաձկան մարմինը նկատել են Մասսաչուսեթս նահանգի ափին։ Այս մասին հայտնում է Fox 8 հեռուստաալիքը։ Մոտ 3 մետր երկարությամբ ծովային գիշատչի մարմինն ալիքները դուրս են բերել Տրուրո քաղաքից ոչ հեռու գտնվող լողափ։ Գիտնականները դեռևս չեն կարողանում պարզել շնաձկան տարօրինակ գունավորման պատճառն ու սատկելու հանգամանքները։ https://www.facebook.com/atlanticwhiteshark/posts/1884099211671385

̰
Աֆղանստանի նախագահը հրաժարվել է ընդունել 3 նախարարների հրաժարականը

12:33 26.08.2018

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարվել է ընդունել երկրի ՆԳ նախարարի, պաշտպանության նախարարի և Անվտանգության հարցերով ազգային վարչության ղեկավարի հրաժարականը։ Պաշտոնյաներին տրվել է աշխատանքը շարունակելու հրաման, հայտնում է Pajhwok Afghan News-ը։ Հաղորդվում է, որ պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին, ՆԳ նախարար Վայիս Ահմադ Բարմակը և Անվտանգության հարցերով վարչության ղեկավար Մասում Ստանեկզայը հրաժարականի դիմում էին ներկայացրել օգոստոսի […]

̰
Վթար Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում․ կա տուժած

12:15 26.08.2018

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» […]

̰
Էջմիածնում վրաերթի հետևանքով 39-ամյա կին է մահացել

11:56 26.08.2018

Օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 22։30-ի սահմաններում Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Վահե Մղդսյանն իր վարած BMW մակնիշի 35 KC 840 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Էջմիածին քաղաքի Մեխակյան փողոցի բնակիչներ, 71-ամյա Էտերիա Կարապետյանին և 39-ամյա Ալինա […]

̰
Մոտոցիկլետներով երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

11:38 26.08.2018

«Հայկական բնապահպանական ճակատը» Երևանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար: Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատը»՝ […]

̰
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի․ կա 230-ից ավելի վիրավոր

11:33 26.08.2018

Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների թիվը նույնպես ավելացել է՝ հասնելով 232-ի։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Կերմանշահ նահանգի իշխանություններին։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 1 զոհի և 140 վիրավորի մասին։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը […]

̰
Որն է ամերիկյան բանակի համար գլխավոր վտանգը․ The National Interest

11:18 26.08.2018

ԱՄՆ բանակի համար գլխավոր խնդիրները Ռուսաստանն ու Չինաստանը չեն, այլ սեփական ռազմական ուժի սխալ օգտագործումը, ինչպես նաև ողջ աշխարհում ռազմական գործողությունների չարաշահումը։ Այս մասին The National Interest-ում հրապարակված հոդվածում գրել է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ Դենիել Դևիսը։ ԱՄՆ-ն անվտանգության երաշխքիներ է տրամադրում փոքր պետություններին, որոնք արդյունքում կարող են երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ «Մենք մասնակցում ենք գործողությունների […]

̰
Հռոմի պապը հանդիպել է մանկապիղծ հոգևորականների զոհերին

10:59 26.08.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Դուբլինում հանդիպել է մանկապիղծ հոգևորականների զոհերի հետ։ Այս մասին հայտնում է Irish Times-ը։ Հովվապետի հետ հանդիպման էր եկել մանկապիղծ հոգևորականների գործողություններից տուժած 8 անձ։ Վատիկանի ղեկավարը հայտարարել է, որ հիասթափված է երեխաների նկատմամբ ոտնձգությունների փաստերի քողարկումից։ Հռոմի պապը երդվել է վերջ դնել կաթոլիկ եկեղեցու «աղետին»։ Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապն ընդունել էր Ադելաիդայի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

10:41 26.08.2018

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռի վթարից 4 մարդ է զոհվել

10:26 26.08.2018

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սվայնսբորո քաղաքի օդանավակայանում թեթևշարժիչային ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 4, վնասվածքներ ստացել 1 մարդ։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Ինքնաթիռում գտնվել է 5 մարդ, այն պետք է ուղևորներին տեղափոխեր Սթեյթսբորո քաղաքի մերձակա տարածք՝ պարաշյուտով ցատկի համար։ Տուժածին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի պատճառները պարզվում են։

̰
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է ծառին ու բռնկվել. վարորդը մահացել է

10:12 26.08.2018

Օգոստոսի 26-ին՝ ժամը 00:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել  ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում «Mercedes […]

̰
Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել Մերկելի հետ ինքնալուսանկարվելու ընթացքից

09:59 26.08.2018

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ինքնալուսանկարվելու փորձերից։ «Պարզվեց՝ Գերմանիայի կանցլերը ևս սելֆիի սիրահար է»,-լուսանկարներին կից գրել է Զոհրաբյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=280928139394251&set=a.102014030618997&type=3&theater&ifg=1

̰
Հրդեհ «Աշտարակի էլեկտրական ցանցեր»-ի շենքի տանիքում

09:47 26.08.2018

Օգոստոսի 25-ին՝ ժամը 22:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 196 հասցեում գտնվող «Աշտարակի էլեկտրական ցանցեր»-ի շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել` 00:12-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 80 […]

̰
BACK_TO_TOP